Կուրոն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրոն
Изображение логотипа
Ժանրֆանտաստիկա և ֆենթզի հեռուստասերիալ
Երկիր Իտալիա
Լեզուիտալերեն
ՌեժիսորՖաբիո Մոլլո
Գլխավոր
դերերում
Վալերիա Բիլելլո, Լուկա Լիոնելլո, Ֆեդերիկո Ռուսո, Աննա Ֆերզետի, Միխայելա Իրինա Դորիան, Ջուզեպե Գանդինի և Մաքսիմիլիան Դիր
Պատմվածքի վայրԿուրոն Վենոստա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ7
Էկրաններին էհունիսի 10, 2020-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունIndiana Production Company?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս

Կուրոն (իտալ.՝ Curon), իտալական հեռուստասերիալ, որը ստեղծվել է դրամա և սարսափ ժանրերով։ Ֆիլմի հեղինակները՝ Էձիո Աբատեն, Իվանո Ֆաչինը, Ջիովանի Գալասսին և Տոմասսո Մատանոն ֆիլմը ստեղծել են Նեթֆլիքսի համար։ Առաջին եթերաշրջանը, որը կազմվել է 7 սերիաներից, եթեր է հեռարձակվել 2020 թվականի հունիսի 10-ին՝ Նեթֆլիքս ընկերության հոսքային մեդիայի հարթակում։ Հեռուստասերիալը հեռարձակվել է այն երկրներում, որտեղ հասանելի է Նեթֆլիքս ընկերության ծառայությունը[1]։

Նկարահանումները տեղի են ունեցել Կուրոն Վենոստայում (Բոլցանո), Ռեզիա լճի շրջակայքում և Տրենտինո Ալտո Ադիջե մարզի տարբեր հատվածներում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ռայնան ծնվել և մեծացել է Կուրոնում։ 17 տարվա ընդմիջումից հետո իր երկվորյակ երեխաների՝ Մաուրոյի և Դարիայի հետ Միլանից վերադարձել է ծննդավայր։ Կուրոնը լեռների վրա գտնվող մի տարածաշրջան է, որտեղ գտնվում է տարօրինակ լեգենդներով պարուրված լիճը[3]։ Չնայած Աննայի հոր՝ Թոմաս պապի ընդդիմանալուն՝ Աննան երեխաների հետ հաստատվում է իր մանկության անիծված տանը։ Մինչ երեխաները փորձում էին հարմարվել նոր իրականությանը, Աննան խորհրդավոր կերպով անհետանում է։ Նրան գտնելու նպատակով երկվորյակները պետք է բացահայտեին բազմաթիվ առեղծվածներ[4]։

Կուրոնի լեգենդներից մեկում էլ ասվում է, որ լճի զանգակատունը զանգակ չունի, և երբ ինչ-որ մեկը լսում է զանգակատան զանգերի ձայնը, անմիջապես մահվան է դատապարտվում իր իսկ կլոնի կողմից։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Հրապարակում
1 7 2020թ.

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Ռայնա, դերակատար՝ Վալերիա Բիելլո, Մաուրոյի և Դարիայի մայրը։ 17 տարի հետո վերադարձել է Կուրոն, որտեղ անհետացել է
  • Թոմաս Ռայնա, դերակատար՝ Լուկա Լիոնելլո, Աննայի հայրը, Մաուրոյի և Դարիայի պապը
  • Մաուրո Ռայնա, դերակատար Ֆեդերիկո Ռուսսո, Աննայի որդին և Դարիայի եղբայրը
  • Դարիա Ռայնա, դերակատար՝ Մարգերիտա Մորքիո, Աննայի աղջիկը, Մաուրոյի քույրը
  • Կլարա Ասպեր, դերակատար՝ Աննա Ֆերձետի
  • Ալբերտ Ասպեր, դերակատար՝ Ալեսսանդրո Տեդեսքի
  • Միկի Ասպեր, դերակատար Ջուջու դի Դոմենիկո
  • Ջիուլիո Ասպեր, դերակատար՝ Ջիուլիո Բրիձի
  • Մայքլ Օբեր, դերակատար՝ Մաքս Մալատեստա
  • Լուկաս, դերակատար Լուկա Կաստելլանո, Միկիի լավագույն ընկերը
  • Դավիդե, դերակատար՝ Սեբաստիանո Ֆումագալլի
  • Երիտասարդ Աննա Ռայնա, դերակատար՝ Միքայելա Դորլան
  • Լիլի Ռայնա, դերակատար՝ Կատջա Լեչթալեր
  • Բերգեր, դերակատար՝ Սալվատորե դե Սանտիս
  • Մատտեո, դերակատար՝ Ջուզեպպե Գանդինի, Լուկասի հայրը
  • Երիտասարդ Ալբերտ Ասպեր, դերակատար՝ Ֆիլիպպո Մարսիլի
  • Պիետրո, դերակատար՝ Ջուլիո Կրիստինի, Մաուրոյի և Դարիայի հայրը
  • Դանիել, դերակատար՝ Քրիստոֆ Հյուլսեն
  • Դոն Լուիջի, դերակատար՝ Մաքսիմիլիան Դիրր
  • Երիտասարդ Կլարա, դերակատար՝ Ֆեդերիկա Պոկատերրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Siegel, Fern (2020 թ․ հունիսի 10). «Netflix Premieres Italian Horror Series 'Curon'». The Streamable. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  2. Novarese, Simone (2020 թ․ մայիսի 20). «Curon: la nuova serie italiana Netflix arriverà il 10 giugno». BadTaste TV (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  3. https://www.moviepilot.de/news/curon-bei-netflix-gibt-es-den-kirchturm-im-see-wirklich-1127641
  4. «Curon Season 1 Review : A bingeable saga of supernatural fantasies». The Times of India.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]