Կունիգունդա Հունգարացի
Կունիգունդա Հունգարացի | |
---|---|
![]() | |
Ծնունդ | մարտի 5, 1224[1] |
Ծննդավայր | Էստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն |
Վախճան | հուլիսի 24, 1292 (68 տարեկան) |
Վախճան վայր | Stary Sącz, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Եկեղեցի | Կաթոլիկ եկեղեցի |
Կռոնական կազմակերպություն | Sisters Clarists of the Rule of Urban IV? |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 24 |
Սուրբ հովանավոր | Լիտվա, Լեհաստան |
Աշխատանք | ազնվական և religious sister |
Պաշտոն | Կոնսորտ թագուհի |
Երկիր | ![]() ![]() |
Մայր | Maria Laskarina?[2] |
Հայր | Béla IV of Hungary?[2] |
Ամուսին | Bolesław V the Chaste? |
Քույր/եղբայր | Stephen V of Hungary?, Béla, Duke of Slavonia?, Margaret of Hungary?, Anna of Hungary?, Elizabeth of Hungary, Duchess of Bavaria?, Yolanda of Poland? և Constance of Hungary, Queen of Galicia? |
Կունիգունդա Հունգարացի, Սուրբ Կինգա (լեհ.՝ Święta Kinga, հունգ.՝ Szent Kinga, 5 մարտի, 1224, Էստերգոմ — 24 հուլիսի, 1292), կաթոլիկ եկեղեցու սուրբ, Լեհաստանի ու Լիտվայի հովանավորը[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1224 թվականի մարտի 5-ին Էստերգոմում, Հունգարիայի թագավորություն։ Բելա IV արքայի ու Մարիա Լասկարինայի դուստրն է։ Նա սուրբ Էլիզաբեթ Հունգարացու զարմուհին է, սուրբ Մարգարիտա Հունգարացու քույրը։ Ամուսնացել է լեհ իշխան Բոլեսլավ V-ի հետ և դարձել արքայադուստր, երբ նրա ամուսինը գահ է բարձրանում որպես Կրակովի արքայազն[5]։ Ամուսնության ժամանակ ամուսնու համաձայնությամբ մնացել է կույս[6]։
Կինգան կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն ու բարեգործություններ անելուն։ Այցելել է աղքատներին, օգնել բորոտներին։ 1279 թվականին ամուսնու մահից հետո վաճառել է իրենց ողջ ունեցվածքն ու փողը տվել աղքատներին։ Շուտով նա հրաժարվում է իր թագավորությունից ու որոշում մտնել Հին Սոնչ վանք։ Իր հետագա կյանքը նա անցկացրել է աղոթելով՝ արգելելով իրեն դիմել որպես Լեհաստանի Մեծ Իշխանուհի։ Մահացել է 1292 թվականի հուլիսի 24-ին 68 տարեկան հասակում։
Ալեքսանդր VIII պապը 1690 թվականին Կինգային հայտարարում է օրհնյալ, իսկ հինգ տարի անց՝ 1695 թվականին, նա հայտարարվում է Լեհաստանի ու Լիտվայի գլխավոր հովանավոր։ 1999 թվականի հունիսի 16-ին Կինգան Ջոն Պավել II պապի կողմից դասվում է սրբերի շարքը[7]։
Հուլիսի 24-ին կաթոլիկ եկեղեցին նշում է սուրբ Կինգայի օրը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
Սուրբ Կինգայի փայտե արձանը Վիսլիցայում
-
Սուրբ Կինգայի արձանը (1820) Նովի Կորչինում
-
Ս. Ժոզեֆի եկեղեցի, Լեհաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Diós I. Árpád-házi Boldog Kinga — St. Stephen Association.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ «Katolikus.hu St Kinga»։ www.katolikus.hu։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015
- ↑ «St Kinga»։ Catholic Encyclopedia։ 1915։ Վերցված է փետրվարի 13, 2015
- ↑ Sokol Stanley S. (1992)։ «Cunegunda (Helen)»։ The Polish Biographical Dictionary: Profiles of Nearly 900 Poles who Have Made Lasting Contributions to World Civilization։ Bolchazy-Carducci։ էջ 74։ ISBN 9780865162457
- ↑ Klaniczay Gábor (2002-03-14)։ Holy Rulers and Blessed Princesses: Dynastic Cults in Medieval Central Europe։ Cambridge UP։ էջեր 242–43։ ISBN 9780521420181
- ↑ Berglund Bruce R., Porter Brian A. (2010)։ Christianity and Modernity in Eastern Europe։ Central European UP։ էջեր 368 n.61։ ISBN 9789639776654
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|