Կումս եպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կումս եպիսկոպոս
Ծնվել է1-ին դար
Մահացել է1-ին դար
Քաղաքացիություն Մեծ Հայք
ԱզգությունՊարթև
ԿրոնՔրիստոնեություն
Ազդել էՔրիստոնեության տարածում
Մասնագիտությունքահանա
ԳործունեությունԳողթնի եպիսկոպոս

Կումս եպիսկոպոս (1-ին դար - 1-ին դար), քրիստոնեության մեջ հայտնի անձ, ով գործել է 1-ին դարում Պատմական Հայաստանի Նախճավան շրջանում։ Առավել հայտնի է որպես Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից մեկը հանդիսացող Բարդուղիմեոս առաքյալի աշակերտ[1]։

Հայտնի է, որ Բարդուղիմեոս առաքյալը մոտավորապես 60-66 թվականներին քրիստոնեությունը տարածելու նպատակով այցելել է Հայաստանում։ Նա իր քարոզչությունը սկսել է Սյունիք նահանգի Որդվատ գյուղից, որտեղից անցել է Գողթն գավառ։ Հայամաձայն որոշ աղբյուրների՝ Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում այստեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին՝ Կումսին[1]։

Գողթն գավառի Որդուար քաղաքի մերձակայքում Բարդուղիմեոս առաքյալը, կառուցելով «Տեառն ընդ առաջ» եկեղեցին, Կումսին նշանակել է նրա առաջնորդը, որից էլ սկիզբ է առնում Գողթնի եպիսկոպոսությունը[1]։

Կումսի մահանալուց հետո նրան թաղել են Ագուլիսի Սուրբ Թովմա վանքից շուրջ 300 մետր հյուսիս և շիրիմի վրա կառուցել մի փոքրիկ մատուռ, որը կոչվել Է Կումսի կամ Ամենափրկիչ անունով[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրբ Կումսի մատուռ
  2. Բարդուղիմեոս առաքյալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 267։