Կուզնեցովի ընկերակցության վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կուզնեցովի ընկերակցության վարչություն
Moscow, Myasnitskaya 14C1,8-2,7C1 July 2008 02.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան
Ճարտարապետական ոճմոդեռն և էկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1898
ՀիմնադիրՄատվեյ Կուզնեցով
ՃարտարապետՖեոդոր Շեխտել
Դադարել է աշխատել1917
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Կուզնեցովի ընկերակցության վարչություն (ռուս.՝ Правление Товарищества Кузнецова), պատմական շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, 8, շինություն 2։ Կառուցվել է որպես հախճապակյա և ճենապակյա իրեր արտադրող Ռուսական կայսրությունում խոշորագույն ընկերության գրասենյակ և խանութ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Մատվեյ Սիդորովիչ Կուզնեցովի ընկերակցության (հիմնվել է XIX դարի սկզբին) սեփականությունն էր Դուլյովո (այժմ՝ Լիկինո-Դուլյովո քաղաք) գյուղի ճենապակու գործարանը։ 1891 թվականին ընկերությունը գնել է Ֆրանց Գարդների գործարանները, և նրա շրջանառությունը անընդհատ աճել է[1]։

Կուզնեցովի խանութի շենքը կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Դեպի Մյասնիցկայա փողոց նայող ճակատը զարդարված էր եռահարկ պատուհան-կամարներով, որոնց վերևում նեոբարոկկո ոճի վահանազարդեր էին։ Դրանք անջատվում էին առևտրի աստծո Մերկուրիոսի դիմակներով զարդարված որմնասյուներով։ Բոլշոյ Զլատոուստինսկի նրբանցքի թևի դեկորը մոդեռն ոճով էր (1930-ական թվականներին կառուցվեց ևս երկու հարկ) և զարդարված էր աղջիկների գլուխների տեսքով դիմակներով[1][2]։

1907 թվականին Կուզնեցովի խանութի երկրորդ հարկում կայացել է նկարների «Երկնագույն վարդ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Ոսկե գեղմ» ամսագրի խմբագրությունը։ Միջոցառմանը ներկա էին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Կրիմովը, Պավել Կուզնեցովը, Նիկոլայ Սապունովը, Մարտիրոս Սարյանը, Սերգեյ Սուդեյկինը և այլք[3]։

Հոկտեմբերյան հեղափոխության ընթացքում ընկերակցության բոլոր ձեռնարկություններն ու շենքերը ազգայնացվել են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. 1992.