Կուանգ Ապայվոնգ
Կուանգ Ապայվոնգ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Democrat Party? |
---|---|
Կրթություն՝ | Լիոնի համալսարան և Debsirin school? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, նախարար և ճարտարագետ |
Դավանանք | բուդդայականություն |
Ծննդյան օր | մայիսի 17, 1902 |
Ծննդավայր | Բաթամբանգ (քաղաք), Կամբոջա |
Վախճանի օր | մարտի 15, 1968 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Chao Phraya Aphaiphubet (Chhum Abhaiwongse)? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Կուանգ Ապայվոնգ[1] (թաի.՝ ควง อภัย วงศ์, մայիսի 17, 1902, Բաթամբանգ (քաղաք), Կամբոջա - մարտի 15, 1968, Բանգկոկ, Թաիլանդ), Թաիլանդի ռազմական և պետական գործիչ, երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (1944-1945, 1946 և 1947-1948)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաթամբանգում (ներկայում՝ Կամբոջայի տարածք), եղել է նահանգապետի որդի։ Ապայվոնգի տոհմը ունեցել քմերական ծագում[2]։ Կուանգը Բանգկոկում սովորել է կաթոլիկ քոլեջում, որից հետո մեկնել է Ֆրանսիա, որտեղ սովորել է Լիոնում՝ École Centrale-ում՝ ստանալով ինժեների մասնագիտություն։ Վերադառնալով Թաիլանդ՝ աշխատել է հեռագրային ընկերությունում, որտեղ հետագայում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Նա ամուսնացել է Լեկհա Կունադիլոկի՝ Tilleke & Gibbins իրավաբանական ընկերության հիմնադրի դստեր հետ[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուանգ Ապայվոնգին շնորհվել է մայորի կոչում, և նա ծառայել է Ռամա VII թագավորի անձնական թիկնապահների շարքում։ Արժանացել է «Լուանգի» տիտղոս (տիտղոսների եվրոպական համակարգում վիկոնտի համարժեք) և Կովիտ Ապայվոնգ անվան։ Եղել է տրանսպորտի ու առևտրի նախարար Պհահոն Պհայուհասենի կառավարությունում և Պիբունսոնգրամի առաջին կաբինետում։ Պիբունսոնգրամի հրաժարականից հետո նշանակվել է վարչապետ 1944 թվականի օգոստոսի 1-ին, սակայն 1945 թվականի օգոստոսի 17-ին ստիպված է եղել հրաժարական տալ՝ նոր վարչակազմի համար տեղ ազատելու համար։
1945 թվականին դարձել է Թաիլանդի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը և առաջին ղեկավարը։ 1946 թվականի հունվարին կայացած առաջին հետպատերազմյան խորհրդարանական ընտրություններում, երբ Սիամայում քաղաքական կուսակցություններն արգելված էին, դեմոկրատական կուսակցության կողմնակիցները, ոչ պաշտոնական տվյալներով, խորհրդարանում ստացել են 82 տեղերից 18-ը (մեծամասնությունը՝ 57 տեղ)[4]։ Կուանգ Ապայվոնգը 1946 թվականի հունվարի 31-ին կրկին նշանակվել է վարչապետ, սակայն նրա դրությունն առանց խորհրդարանում մեծամասնության աջակցության թույլ էր, և 45 օր անց՝ մարտի 24-ին, խորհրդարանի բանաձևի հետ անհամաձայնության պատճառով նա պաշտոնանկ է արվել, իսկ վարչապետ է դարձել Պ. Պանոմիոնգը։
Երրորդ անգամ վարչապետ է նշանակվել 1947 թվականի նոյեմբերի 10-ին՝ Պիբունսոնգրամի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումից հետո։ Սակայն զինվորականների շրջանում տարաձայնությունների պատճառով նրան հարկադրել են հրաժարական տալ 1948 թվականի ապրիլի 8-ին, և վարչապետ է դարձել Պիբունսոնգրամը։ Դրանից հետո Կուանգ Ապայվոնգը շարունակել է քաղաքական գործունեությունը որպես ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բայց էլլ երբեք պաշտոն չի զբաղեցրել երկրի կառավարությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ БРЭ/Куанг Апайвонг
- ↑ Goscha (1999), p. 42
- ↑ Songsri Foran (1981), Thai-British-American relations during World War II and the immediate postwar period, 1940-1946, Thai Khadi Research Institute, Thammasat University, էջ 83
- ↑ Sorasak Ngamcachonkulkid (2001), The Seri Thai movement and political conflict in Thailand, 1938-1949, University of Wisconsin—Madison, էջ 140
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goscha, Christopher E., Thailand and the Southeast Asian Networks of The Vietnamese Revolution, 1885—1954, Routledge, 1999, ISBN 0700706224
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուանգ Ապայվոնգ» հոդվածին։ |
|