Կորեական մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեական մեդալ
նորվ.՝ Den Norske Koreamedaljen
Den norske koreamedalje stripe.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1955թ.-ի ապրիլի 29
Պարգևատրման քանակը 610
Հերթականություն
Ավագ պարգև Լեյբ-գվարդիայում ծառայության համար մեդալ
Կրտսեր պարգև Մաուդհեյմի մեդալ

Կորեական մեդալ, Նորվեգիայի պետական պարգև, որը տրվում է Նորվեգիայի զինված ուժերի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական մեդալը հաստատվել է 1955 թ.-ի ապրիլի 29-ին նորվեգական դաշտային հիվանդանոցի անձնակազմին պարգևատրելու համար: Հոսպիտալը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Կորեայում Կորեական պատերազմի ժամանակ: Մեդալը տրվել է Նորվեգիայի զինված ուժերի կողմից դաշտային հոսպիտալի այն աշխատողներին, ովքեր այնտեղ աշխատել են նվազագույնը 2 ամիս:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից: Դիմային մասում պատկերված է Նորվեգիայի զինանշանը դեկորատիվ ճաղավանդակի ետևում: Հակառակ կողմում 2 դափնետերևից պատրաստված դափնեպսակի վրա պատկերված է երեք դրոշ՝ Նորվեգիայի, ՄԱԿ-ի և Կորեայի Հանրապետության դրոշները: Եզրերին գրված է «NORSK • FELTSYKEHUS • KOREA • 1951–1954 •» (Կորեայի նորվեգական դաշտային հոսպիտալ 1951-1954 թթ.):

Den norske koreamedalje stripe.svg Մեդալի ժապավենը նորվեգական ազգային գույներով է ներկված:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]