Մաուդհեյմի մեդալ
Մաուդհեյմի մեդալ նորվ.՝ Maudheimmedaljen | |
![]() | |
Բնագիր անվանում | նորվ.՝ Maudheimmedaljen |
Երկիր | ![]() |
Տիպ | մեդալ |
Կարգավիճակ | չի շնորհվում |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1951թ.-ի նոյեմբերի 14 |
Պարգևատրման քանակը | 18 |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Կորեական մեդալ |
Կրտսեր պարգև | Անտարկտիկայի մեդալ |
Համապատասխանում է | Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ |
Մաուդհեյմի մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուդհեյմի մեդալը իր աստիճանակարգով հավասարվում է Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալին, որի հետ ունի արտաքին նմանություն՝ բացառությամբ ժապավենին ամրացված «MAUDHEIM 1949–1952» արծաթե սալիկի։ Մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի կողմից 1951 թ.-ի նոյեմբերի 14-ին։ Այն նախատեսված է եղել 1949 թ.-ից մինչև 1952 թ.-ը դեպի Անտարկտիդա մեկնած նորվեգա-բրիտանա-շվեդական գիտարշավի 18 մասնակիցներին պարգևատրելու համար։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Դիմային մասի վերևում առկա է թագ։ Դիմացի հատվածում պատկերված է Հակոն VII թագավորի դիմապատկերը՝ շրջափակված «HAAKON VII • NORGES KONGE • ALT FOR NORGE •» գրությամբ։ Հակառակ կողմում առկա է դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ փաթաթված 4 անգամ խաչին։ Եզրերին առկա է գրություն՝ «KONGENS FORTJENSTMEDALJE» (Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ)։ Կենտրոնում գրվել է պարգևատրվողի անունը և տրման թվականը։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի մետաքսից է, կենտրոնում դեղին եզրագծով։ Ժապավենին ամրացված է արժաթե սալիկ, որի վրա գրված է «MAUDHEIM 1949–1952»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Maudheimmedaljen.(չաշխատող հղում) (նորվեգերեն)
- Kingdom of Norway: Maudheim Medal. (անգլերեն)