Հարավային Կորեայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Կորեայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՀարավային Կորեա
Նշան🇰🇷
Հարաբերություն3:2
Ընդունված էհունվարի 27, 1883
Գույներսպիտակ, կարմիր, կապույտ և սև
Պատկերված էTaegeuk?, Eight Trigrams? և դաշտ
ՆախագծողGojong of the Korean Empire?

Կորեայի Հանրապետության դրոշ կամ Թեգըկգի (կորեերեն՝ 대한민국의 국기), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Հարավային Կորեայի պետական խորհրդանիշերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայի Հանրապետության ներկայիս դրոշն ընդունվել է 1948 թվականին։ Այն Թեգըկգի դրոշի (կորեերեն՝ 태극기, թարգ․՝ Մեծ Սկզբի դրոշ) փոփոխված տարատեսակն է․ Թեգըկգին՝ որպես պետական դրոշ օգտագործել են և՛ Չոսոնի (1883-1897), և՛ Կորեական կայսրության (1897-1910), և՛ Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությունները։ Օրիգինալ Թեգըկգին ստեղծել է Չոսոնի թագավորության թարգմանիչ Լի Ընգ Ջունը (կորեերեն՝ 이응준) 1882 թվականին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակը համարվում է Կորեայի ազգային գույնը։ Կենտրոնական խորհրդանշանը արտացոլում է տիեզերքին՝ որպես մեկ ամբողջական (դաոսիզմ) հայացքները․ այս պատկերում առկա երկու հակադարձ էներգիաները՝ «ին»֊ը և «յան»֊ը միահյուսվում են, փոխազդում իրար (ինը համապատասխանում է կապույտ գույնի էլեմենտին, յանը՝ կարմիրին)։

Ին և Յան, Մեծ Սկիզբ, կորեերեն՝ «Թեգըկ» (կորեերեն՝ 태극), այդ պատճառով էլ դրոշը ստացել է «Թեգըկգի»՝ Մեծ Սկզբի դրոշ անվանումը (կորեերեն՝ 태극기)։ Դրոշի անկյուններով տեղադրված են տրիգրամներ, որոնք էլ իրենց հերթին կազմված են «ին»֊ից (ընդհատված գծեր) և «յան»֊ից (անընդհատ գծեր)։ Տրիգրամները խորհրդանշում են (վերևի մասից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ երկինք, հարավ, ամառ, օդ; Լուսին, արևմուտք, աշուն, ջուր; Երկիր, հյուսիս, ձմեռ, հող; Արև, արևմուտք, գարուն և կրակ։

Սև գույնը խորհրդանշում է զգոնություն, հաստատակամություն, ողջախոհություն և արդարություն։

Տրիգրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱնունըՄերի
կորեերենով
Բնություն Եղանակ Առանցքային ուղղություններ Չորս զորություն Ընտանիք Չորս էլեմենտ Նշանակություն
geon
(건 / )
երկինք
(천 / )
գարուն
(춘 / )
արևելք
(동 / )
մարդկություն
(인 / )
հայր
(부 / )
երկինք
(천 / )
արդարություն
(정의 / 正義)
ri
(리 / )
արև
(일 / )
աշուն
(추 / )
հարավ
(남 / )
բարեկրթություն
(예 / )
դուստր
(녀 / )
կրակ
(화 / )
պտուղներ
(결실 / 結實)
gam
(감 / )
լուսին
(월 / )
ձմեռ
(동 / )
հյուսիս
(북 / )
խելք
(지 / )
զավակ
(자 / )
ջուր
(수 / )
իմաստություն
(지혜 / 智慧)
gon
(곤 / )
երկիր
(지 / )
ամառ
(하 / )
արևմուտք
(서 / 西)
արդարություն
(의 / )
մայր
(모 / )
հող
(토 / )
կենսունակություն
(생명력 / 生命力)

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխեմա Մանսել[2] CIE (x, y, Y)[2] Pantone[2] Վեբ գույներ[2]
Սպիտակ N 9.5 N/A N/A #FFFFFF
Կարմիր 6.0R 4.5/14 0.5640, 0.3194, 15.3 186 Coated #CD2E3A
Կապույտ 5.0PB 3.0/12 0.1556, 0.1354, 6.5 294 Coated #0047A0
Սև N 0.5 N/A N/A #000000

Հին Թեկըգկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի այլ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl-Heinz Hesmer։ Flaggen und Wappen der Welt. Geschichte und Symbolik der Flaggen und Wappen aller Staaten. Bertelsmann-Lexikon-Verlag, Gütersloh 1992, ISBN 3-570-01082-1.
  • Whitney Smith, Ottfried Neubecker։ Die Zeichen der Menschen und Völker. Unsere Welt in Fahnen und Flaggen. Reich Verlag, Luzern 1975, ISBN 3-7243-0115-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «태극기 최초 창안자 '이응준'이 역사에서 사라진 이유는?». Segye Ilbo (Korean). 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «깃면» [Geometry of the National Flag] (Korean). Ministry of Public Administration and Security. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)