Կորալ Էռերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորալ Էռերա
Ծնվել է1977[1]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մասնագիտությունոչ գեղարվեստական գրող, կանանց իրավունքների պաշտպան և ուսուցչուհի
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կառլոս III-ի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներLa construcción sociocultural del amor romántico
Bodas Diversas y Amores Queer
Commons-logo.svg Coral Herrera Վիքիպահեստում

Կորալ Էռերա Գոմես (անգլ.՝ Coral Herrera Gómez, 1977[1], Մադրիդ, Իսպանիա), Կոստա Ռիկայում բնակվող իսպանացի ֆեմինիստ գրող, որը հայտնի է ռոմանտիկ սիրո իր քննադատությամբ և սեռական կողմնորոշումների ու գենդերային ինքնության վերաբերյալ ուսումնասիրություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորալ Էռերան ծնվել է Մադրիդում 1977 թվականին։ Սովորել է Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանում, որտեղ ստացել է հումանիտար և տեսա-հաղորդակցության մագիստրոսի աստիճան։ Դոկտորական թեզը պաշտպանել է նույն համալսարանում՝ «Ռոմանտիկ սերն արևմուտքում և դրա կապը կապիտալիզմի, պատրիարքության և ժողովրդավարության հետ» թեմայով՝ Իրականության, սեռի և ռոմանտիկ սիրո սոցիոլոգիական կառուցումը։ Ինչպես է Արևմուտքը կառուցում մեր զգացմունքները խորհրդանիշերի, առասպելների և ծեսերի միջոցով, և ինչպես է ռոմանտիկ սերը հավերժացնում կապիտալիզմը, պատրիարքությունն ու ժողովրդավարությունը[2]։

Գիտությունների դոկտորի կոչում ստանալուց և Փարիզում տևական ժամանակ մնալուց հետո Կորալը հաստատվել է Կոստա Ռիկայում՝ պայմանավորված Իսպանիայում 2008 թվականի տնտեսական ճգնաժամով[3]։ Նա հոդվածներ է տպագրել տարբեր պարբերականներում, այդ թվում՝ Pikara Magazine, El País, eldiario.es և El Ciudadano ամսագրերը և մասնակցել է այնպիսի հեռուստաշոույի, ինչպիսին է La Tuerka-ն[4]։

Նրա աշխատանքների հիմնական թեման ռոմատիկ սիրո քննադատությունն է գենդերի և համասեռամոլության տեսանկյունից[5]։ Նա պնդում է, որ ռոմանտիզմը հայրենասիրության արդյունք է և հիմնական դեր է խաղում գենդերային անհավասարության երկուական և հիերարխիկ կառուցման մեջ[6]։ Իր աշխատանքում նա նշում է, որ կան սիրո փոխըմբռնման ու արտահայտման ավելի ազատական տարբեր ձևեր, քան ավանդականները[7][8][9][10]։

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Más allá de las etiquetas: hombres, mujeres y trans (2010).[11]
  • La construcción sociocultural del amor romántico (2011).[12]
  • Bodas Diversas y Amores Queer (2013).[13]
  • Bodas reales, bodas patriarcales: análisis queer de la boda de los príncipes de Asturias (2014).[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BNE authority file
  2. Herrera Gómez Coral (2009)։ «La construcción sociocultural de la realidad, del género y del amor romántico. De cómo Occidente construye nuestras emociones a través de los símbolos, los mitos y los ritos, y de cómo el amor romántico perpetúa el capitalismo, el patriarcado y las democracias»։ es.scribd.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է 2017-06-22 
  3. «Haikita – El blog de Coral Herrera Gómez»։ inoutradio.com 
  4. coral-herrera in Pikara Magazine
  5. La feminista Coral Herrera lanzó su nuevo libro Bodas Diversas y Amores Queer. La Red 21. October 14, 2013
  6. «Amor romántico y desigualdad de género. Revista Feminista Casa de la Mujer. 2011.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է 2017-06-22 
  7. "El amor es tan adictivo como las drogas". Público. 3 October 2010.
  8. “El amor no debería basarse en la necesidad, en el miedo a la soledad ni en la exclusividad”. Pikara Magazine. 7 October 2011.
  9. Coral Herrera Gómez: “Desde la cultura es fundamental que rompamos con tanto miedo a lo diferente, que visibilicemos otros mundos, otros modos de ser, otras formas de relacionarse”. Entretanto Magazine. 1 September 2012.
  10. Amor romántico vs igualdad de género: Una entrevista con Coral Herrera. Global Voices. 12 December, 2013.
  11. «Más allá de las etiquetas: hombres, mujeres y trans»։ Txalaparta։ 2010։ ISBN 978-84-8136-610-5 
  12. Herrera Gómez Coral (2011)։ «La construcción sociocultural del amor romántico»։ Fundamentos։ ISBN 978-84-245-1200-2 
  13. Herrera Gómez Coral (2013)։ «Bodas Diversas y Amores Queer»։ ISBN 978-14-927-6808-1 
  14. Herrera Gómez Coral (2014)։ «Bodas reales, bodas patriarcales: análisis queer de la boda de los príncipes de Asturias»։ Haika։ ISBN 978-84-617-0520-7։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին