Կովկասյան լեռնային գորշ մեղուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Հոդվածոտանիներ]]
Դաս [[Միջատներ]]
Կարգ [[Թաղանթաթևավորներ]]
Ընտանիք [[Իսկական մեղուներ]]
Ցեղ [[Մեղրատու մեղուներ]]
Տեսակ [[Մեղրատու մեղու]]
Ենթատեսակ Կովկասյան լեռնային գորշ մեղու
Լատիներեն անվանում
Apis mellifera caucasica
Gorbachev, 1916

Կովկասյան լեռնային գորշ մեղուներ (լատ.՝ Apis mellifera caucasica), մեղրատու մեղուների ցեղերի խումբ։ Տարածված են Կովկասում և Անդրկովկասում։ Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7—7, 1 մմ։ Ունի զարգացած հոտառություն, խաղաղասեր է, կուտակում է մեծ քանակությամբ ակնամոմ։ Աշխատավոր մեղվի կենդանի զանգվածը 90 մգ է, մայր մեղվինը՝ 180-200 մգ։ 1 փեթակի միջին բերքը 29 կգ է։ Ցրտադիմացկուն և խաղաղասեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից։ Բնական ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրաբջիջներ։

ՀՀ-ում (լեռնաանտառային գոտում) տարածված է այս ցեղի տարատեսակ հայկական գորշ մեղուն։ Կովկասյան գորշ մեղուի մաքրացեղությունը պահպանելու համար արգելված է մեղվի այլ ցեղերի ներմուծումը Անդրկովկաս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 634 CC-BY-SA-icon-80x15.png