Կովկասյան բնդեռիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կովկասյան բնդեռնիկից)
Կովկասյան բնդեռիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ
Ցեղ Glaphyrus
Տեսակ Կովկասյան բնդեռիկ (G. Կովկասյան)
Միջազգային անվանում
Glaphyrus Կովկասյան բնդեռիկ

Կովկասյան բնդեռիկ (լատին․՝ Glaphyrus caucasicus), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-13 մմ մարմնի երկարությամբ, ուռուցիկ, փոքր ինչ սրացած, ձվաձև, մուգ գորշագույն, շատ թե քիչ արտահայտված կանաչ մետաղական փայլ ունեցող մարմնով ոչ մեծ բզեզ է։ Վերնաթևերը դեղին մազապատ զոլերով են։ Արուի հետին ազդրերը խիստ հաստացած են[1]։

Տարավածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում նախկինում տարածված էր Երևանից մինչև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանները, ներկայում հավաստիորեն հայտնի է «Էրեբունի» արգելոցից և «Գոռավանի ավազուտներ» արգելավայրից` Վեդի քաղաքի մոտ, ինչպես նաև Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջերից` Սուրենավան գյուղի մոտ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան բնդեռիկն ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում, ավազոտ անապատներում, հանդիպում են հունիսին-հուլիսի սկզբին, թռիչքը ցերեկն է, այցելում են տարբեր տեսակի բարդածաղկավորների ընտանիքին պատկանող փշոտ խոտաբույսերի բույլերը[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածր թվաքանակով, տարածման փոքր և կրճատվող շրջաններով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, ընդհանուր թվաքանակը նվազել է և, ապրելավայրերի կրճատմամբ պայմանավորված, շարունակում է նվազել։

Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան բնդեռիկ» հոդվածին։