* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կոստել Ֆանե Պանտիլիմոն (ռում.՝ Costel Pantilimon, ծնվել է 1987 թվականի փետրվարի 1-ին, Բակեու, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, անգլիական Սանդերլենդի դարպասապահ։
Կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Աերոսթար Բակեու» ակումբում, որտեղից 2006 թվականին, 18 տարեկան հասակում տեղափոխվեց «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» ակումբ՝ 250 հազար եվրոյի դիմաց։ «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» թիմում նա պահեստային դարպասապահ էր և առաջին մրցաշրջանում ոչ մի խաղ չանցկացրեց։ 2007/2008 մրցաշրջանում Պանտիլիմոնը 4 խաղ անցկացրեց և մեկ անգամ էլ դուրս եկավ փոխարինման Ռումինիայի ազգային առաջնությունում։ Անկացրած խաղում, նա բաց թողեց ընդամենը 2 գնդակ և այդ ցուցանիշի շնորհիվ նա 2008/2009 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահ և հրավիրվեց նաև Ռումինիայի հավաքական։ Հաջորդ մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 10 խաղ ավելի քիչ, քան նախկին մրցաշրջանում։ Եվրոպայի լիգայում նա խաղաց 5 խաղ։ 2010/2011 մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 26 խաղ ազգային առաջնությունում և 3 խաղ Եվրոպա Լիգայում, որոնցից 2-ը Մանչեսթեր Սիթիի դեմ։ 2011 թվականի օգոստոսին նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[1]։ Ռումինիայի հավաքականի դարպասապահը հետաքրքրում էր Միլանի Ինտերին և Լոնդոնի Արսենալին[2]։
2014 թվականի հունիսի 16-ին ազատ գործակալի կարգավիճակով Պանտիլիմոնը տեղափոխվեց Սանդերլենդ»[3]։