Կոսովոյի ապագայի համար դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոսովոյի ապագայի համար դաշինք
Aleanca për Ardhmërinë e Kosovës
Aleanca për Ardhmërinë e Kosovës.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Kosovo.svg Կոսովո
ԱռաջնորդՌամուշ Հարադինայ
ՀիմնադիրRamush Haradinaj?
Հիմնադրված2001 թվականի ապրիլի 29
Գաղափարախոսություն

Ալբանական ազգայնականություն Ազգային պահպանողականություն[1] Տնտեսական լիբերալիզմ[2] Հովանավորչություն

Եվրոպամետություն[3]
Քաղաքական հայացքաջ-կենտրոնամետ կամ աջամետ
Պաշտոնական գույն(եր)Կապույտ
ՇտաբՊրիշտինա
Կոսովոյի Հանրապետության խորհրդարան
13 / 120
Քաղաքապետեր
7 / 38
Ավագանի
127 / 994
Կայքaak-ks.com

Կոսովոյի ապագայի համար դաշինք (ալբ․՝ Aleanca për Ardhmërinë e Kosovës, ԿԱՀԴ), քաղաքական կուսակցություն Կոսովոյում: Այն ձևավորվել է 2001 թվականի ապրիլի 29-ին:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության ներկայիս նախագահն է Ռամուշ Հարադինայը: 2004 թվականի դեկտեմբերին խորհրդարանը նրան ընտրեց Կոսովոյի վարչապետ և նա ստեղծեց կոալիցիոն կառավարություն ամենամեծ կուսակցության՝ Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) հետ: Նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնում 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ իմացավ, որ իրեն նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի կողմից 37 հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել: Նա ստացավ լիակատար արդարացում դատարանից 2008 թվականի ապրիլի 3-ին: Նա վերադարձավ Կոսովո և անմիջապես վերսկսեց կուսակցության նախագահի պարտականությունները:

Հետագայում, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Ռամուշ Հարադինայը կրկին հաստատվեց վարչապետի պաշտոնում և պաշտոնավարեց մինչև 2020 փետրվարի 3-ը։

Այժմ ԿԱՀԴ-ն ունի երեք փոխնախագահներ՝ Բլերիմ Շալա, Նաիմ Մալոկու և Ահմեթ Իսուֆի:

Ներկայիս գլխավոր քարտուղարը Բուրիմ Ռամադանին է, իսկ կազմակերպության քարտուղարը՝ Իբրահիմ Սելմանայը:

Խորհրդարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններում դաշինքը ստացավ ժողովրդական քվեների 11,51%-ը և Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերից 13-ը, ինչը այն դարձրեց չորրորդ քաղաքական ուժը: Այս ընտրությունների արդյունքում ԿԱՀԴ-ն հեռացավ իշխանությունից և դարձավ ընդդիմադիր ուժ:

Տեղական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվակամի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԿԱՀԴ-ն իշխանության անցավ արևմտյան և կենտրոնական Կոսովոյի 7 համայնքներում՝ Դեչան, Գյակովա, Յունիկ, Կլինա, Սուվա Ռեկա, Օրահովաց, Օբիլիչ։

Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական սպեկտրում ԿԱՀԴ-ն գտնվում է մի փոքր աջ:

Կուսակցության անվանումը և խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության դրոշը կարմիր, սև և սպիտակ է: Սպիտակը ներկայացնում է խաղաղություն, կարմիրն ու սևը Կոսովոյի 96% ալբանական մեծամասնության ազգային գույներն են:

Կուսակցության անվան՝ «Կոսովոյի ապագայի համար դաշինք» (ԿԱՀԴ), ընտրությունը բացատրվում է Ռամուշ Հարադինայի երկրորդ գրքում: Քանի որ Կոսովոյի նախորդ կուսակցությունների հապավումը սկսվում էր բաղաձայններով, ԿԱՀԴ-ի (ալբան․՝ AAK) համար ընտրվեց ձայնավոր, քանի որ այն կարծես թե ավելի կոպիտ է և ավելի բաց: «Ապագա» բառը ընտրվեց՝ նշելու համար, որ կկանգնեցվի կոմունիստական հին միտումը՝ հետադարձ հայացք գցելով որևէ մեկի պատմության վրա: Ի վերջո, «դաշինքը» ընտրվեց ՆԱՏՕ-ի դաշինքի հետ ասոցացման պատճառով, որը մեծապես ակնհայտ է Կոսովոյում 1999 թվականի Կոսովոյի պատերազմում նրա միջամտության համար, և նաև դրա շնորհիվ է առաջացնում միասին աշխատելու գաղափարը`նպատակների հասնելու համար:

Դաշինքն ի սկզբանե ձևավորվել է մի քանի փոքր կուսակցությունների կողմից.

  • Կոսովոյի ժողովրդական շարժում (Lëvizja Popullore e Kosova - LPK )
  • Կոսովոյի խորհրդարանական կուսակցություն (Partia Parlamentare e Kosova)
  • Կոսովոյի քաղաքացիական դաշինք (Aleanca Qytetare e Kosova)
  • Կոսովոյի ազատագրման ազգային շարժում (Lëvizja Kombëtare për Çlirimin e Kosova)
  • Ալբանիայի ազգային միության կուսակցություն (Partia e Unitetit Kombëtar Shqiptar)
  • Քրիստոնեա-դեմոկրատների ալբանական միություն (Unioni Shqiptar Demokristian)

Ընտրության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քվեարկողներ % Նստատեղեր Դիրք +/– Կառավարություն
2001 թվական 61,688 7,83%
8 / 120
4-րդ Ընդդիմություն
2004 թվական 57,931 8,39%
9 / 120
Green Arrow Up Darker.svg 3-րդ Green Arrow Up Darker.svg 1
2007 թվական 54,611 10.35%
10 / 120
decrease 4-րդ Green Arrow Up Darker.svg 1 Ընդդիմություն
2010 թվական 77,130 11.04%
12 / 120
steady 4-րդ Green Arrow Up Darker.svg 2 Ընդդիմություն
2014 թվական 69,793 9.54%
11 / 120
steady 4-րդ decrease 1 Ընդդիմություն
2017 թվական PAN կոալիցիայի մի մասը
10 / 120
steady 4-րդ decrease 1
2019 թվական 96.872 11.51%
13 / 120
steady 4-րդ Green Arrow Up Darker.svg 3 Ընդդիմություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Korhonen Jani (3 October 2019)։ «Kosovan Elections: Fractured Alliances Cast Long Political Shadows»։ Europe Elects 
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ fes-prishtina%org անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Kosovo: early elections to be held June 8»։ ANSA։ 8 May 2014։ Վերցված է 8 June 2014