Կոչանի (քաղաք, Մակեդոնիա)
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Կոչանի | |||||
| մակեդոներեն՝ Кочани | |||||
| |||||
| 41°55′0″N 22°24′45″E / 41.91667°N 22.41250°E | |||||
| Երկիր | |||||
| Շրջան | Արևելյան շրջան | ||||
| Համայնք | Կոչանիի համայնք | ||||
| Հիմնադրված է | 1337 թ. | ||||
| Մակերես | 318,6 կմ² | ||||
| ԲԾՄ | 350-420 մ | ||||
| Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
| Բնակչություն | 28 330 մարդ (2002) | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | +389 033 | ||||
| Փոստային ինդեքս | 2300 | ||||
| Փոստային դասիչ | 2300 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | КО | ||||
| Պաշտոնական կայք | kocani.gov.mk | ||||
|
| |||||
Կոչանի (մակեդոներեն՝ Кочани), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 28 330 մարդ[1]։

Քաղաքը գտնվում է Մակեդոնիայի հյուսիս-արևելքում՝ Բուլղարիայի հետ սահմանից 65 կմ հեռավորության վրա։ Կոչանին տեղակայված է ծովի մակարդակից 350-420 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1337 թվականին[2]։
XIX դարում Կոչանին գրեթե հավասարապես բնակեցված էր մակեդոնացիներով ու թուրքերով, 1900 թվականին քաղաքն ուներ 5950 բնակիչ, որոնցից 2800-ը քրիստոնյա մակեդոնացիներ էին, 2600-ը՝ թուրքեր, 40-ը՝ առնաուտ-մուսուլմաններ, 150-ը՝ առումիններ, 360-ը՝ գնչուներ[3]։ 1905 թվականին բնակավայրի 4232 բնակիչներ բուլղարական փոխանորդության եկեղեցու հավատացյալներ էին, 64-ը՝ սերբական ուղղափառ եկեղեցու, 5-ը՝ հունական, 210-ը՝ առումինների, իսկ 174-ը՝ գնչուների։ Քաղաքում կային երեք բուլղարական, հունական, առումինական ու սերբական դպրոցներ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքն ունի 28 330 մարդ բնակչություն, որն ունի հետևյալ էթնիկական կազմը[5].
- մակեդոնացիներ — 25 730 մարդ,
- գնչուներ — 1951 մարդ,
- թուրքեր — 315 մարդ,
- առումիններ — 193 մարդ,
- սերբեր — 63 մարդ,
- բոսնիացիներ — 1 մարդ,
- այլ — 77 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոչինայի համայնքի բնակչությունն ըստ բնակավայրերի Արխիվացված 2009-01-26 Wayback Machine (մակեդ.)
- ↑ Քաղաքի մասին (անգլ.)
- ↑ Васил Кънчов. «Македония. Етнография и статистика». София, 1900, стр.225. (բուլղ.)
- ↑ D.M.Brancoff. «La Macédoine et sa Population Chrétienne». Paris, 1905, р.132-133.
- ↑ Տեղական ինքնակառավարման նախարարության կայքից (մակեդ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոչանի (քաղաք, Մակեդոնիա)» հոդվածին։ |
| ||||||||||
