Կոնստանտին Սաննիկով
Կոնստանտին Սաննիկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30 (հունիսի 11), 1896 |
Ծննդավայր | Ռոգաչյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12, 1965[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Rahačoŭ Realschule? և Belarusian drama studio? |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ |
Սաննիկով Կոնստանտին Նիկոլաևիչ (մայիսի 30 (հունիսի 11), 1896, Ռոգաչյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1965[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռեժիսոր, դերասան, մանկավարժ։ ԲԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
1926 թվականից՝ Ցա․ Կոլասի անվան Բելառուսական թատրոնի (Վիտեբսկ) դերասան։ 1932 թվականից ղեկավարել է 3-րդ Բելառուս, թատրոնը (Մինսկ, ապա՝ Գոմել)։ Լավագույն ռեժիսորական աշխատանքներից են՝ Մովզոնի «Կոնստանտին Զասլոնով» (1947 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), Կրապիվայի «Երգում են արտույտները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), Մաքսիմ Գորկու «Զիկովներ» (1955), Սլովացկու «Վոյեվոդայի մահը» (1959)։ 1947 թվականից դասավանդել է (1960 թվականից՝ պրոֆեսոր) Բելառուսական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (Մինսկ)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Санников Константин Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 182)։ |
- Հունիսի 11 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1965 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային դերասաններ