Կոնստանտին Եսենին
Կոնստանտին Եսենին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1920 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | ապրիլի 26, 1986 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, ճարտարագետ և շինարար |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ |
Ժանրեր | հրապարակախոսություն և Վիճակագրություն |
Պարգևներ |
Կոնստանտին Եսենին (ռուս.՝ Константин Сергеевич Есенин, փետրվարի 3, 1920, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 26, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սպորտային լրագրող և վիճակագիր, ֆուտբոլային մասնագետ։ Հիմնական մասնագիտությամբ ինժեներ-շինարար է։ Ճակատային զինվոր, երեք Կարմիր Աստեղի շքանշանների ասպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծ Սերգեյ Եսենինի և դերասանուհի Զինաիդա Ռայխի որդին։ Ծնվել է 1920 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում։ Հարազատ քույրը՝ Տատյանա Սերգեևնա Եսենինան (1918-1992), լրագրող և գրող, գրականագետ, ռազմական տարհանումից հետո կես դար ապրել և աշխատել է Տաշքենդում, որտեղ և թաղված է։ Հոր մահից հետո Կոնստանտինը դաստիարակվել է Զ. Ռայխի և Վսևոլոդ Մեյերխոլդի ընտանիքում[1]։ Ավարտել է Կարմիր Պրեսնայի № 86 դպրոցը[2]։ Արդեն Հայրենական Մեծ պատերազմից հետո, ստացել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտի դիպլոմ։
Կոնստանտին Եսենինը զգալի ջանքեր է դրել պահպանելու Ս. Եսենինի և Վ. Մեյերխոլդի արխիվները, որոնք Ռայխի և Մեյերխոլդի մահվանից հետո, բանաստեղծի երեխաները Բրյուսովի նրբանցքի բնակարանից տեղափոխվելու ժամանակ Տատյանայի հետ թաքցրել են Բալաշիխայում, իսկ պատերազմից հետո հանձնել են պետությանը։ Կոնստանտին Եսենինի գրչին պատկանում է նաև հոր մասին հրապարակված հուշերը[1][3]։
1941 թվականի նոյեմբերին արդեն չորրորդ կուրսի ուսանող կամավոր գնացել է ճակատ։ 1942 թվականին Լենինգրադի 92-րդ հրաձգային դիվիզիայի կազմում պաշտպանել է շրջափակված Լենինգրադը։ Շրջափակումը ճեղքելուց հետո 1944 թվականին Եսենինին ուղարկում են Կարելի պարանոց։ 1944 թվականի ամռանը առաջին վաշտի գրոհային գումարտակի հրամանատարի և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի մահվանից հետո Եսենինը կրտսեր լեյտենանտի կոչումով ընդունեց վաշտի հրամանատարությունը։ Կատաղի մարտերի ընթացքում պայթուցիկ գնդակից ստացել է թոքերի ծանր հրազենային վնասվածք։ Ընդամենը ճակատում, վիրավորվել է երեք անգամ։ Կարմիր Աստղ երկու շքանշանները ստացել է պատերազմի ժամանակ, երրորդ շքանշանը՝ հանձնվել է արդեն 1970-ական թվականներին։ 1985 թվականին պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով[4]։
Պատերազմից հետո ավարտել է Մոսկվայի պետական շինարարական ինստիտուտը։ Աշխատել է Մոսկվայի շինհրապարակներում որպես շինարարական տեղամասի պետ։ 1950-1960-ականներին մասնակցել է այն ժամանակ ԽՍՀՄ-ում ամենամեծ սպորտային համալիրի՝ Լուժնիկի կենտրոնական մարզադաշտի կառուցմանը, կառուցել է բնակելի տներ, դպրոցներ ու կինոթատրոններ[3]։
Ֆուտբոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով Կոնստանտին Եսենինը տարվել է պատերազմից առաջ։ 1936 թվականին խաղացել է Մոսկվայի պատանեկան առաջնության եզրափակչում և հասել է գերազանց մարզական հաջողությունների։ Պատերազմից հետո ֆուտբոլ է խաղացել արտադրական կոլեկտիվների թիմերի մրցումներում։ Հետևելով ԽՍՀՄ-ի առաջնության հանդիպումներին, սկսել է վարել ֆուտբոլային վիճակագրություն, որտեղ շուտով դառնում է ճանաչված մասնագետ։ Առաջին ֆուտբոլային պլանները, ծրագրերը և տեղեկատուները դեռևս 1930-ական թվականներին Կոնստանտինին արտասահմանից բերում էին Վ. Մեյերխոլդը և Զ. Ռայխը[3][5]։
1955 թվականից աշխատել է «Սովետսկի սպորտ», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Ֆուտբոլ» թերթերում և «Սպորտային խաղեր», «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրերում։ Ֆուտբոլը ժողովրդականացնող և ֆուտբոլային վիճակագրության գիտակ։
Կոնստանտին Եսենինը 1967 թվականին ստեղծված Գրիգոր Ֆեոտովի ակումբի նախաձեռնողն է Ֆուտբոլ շաբաթաթերթում։ 1963 թվականին Եսենինի նախաձեռնությամբ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրությունը մրցանակ ստեղծեց «Մոսկովյան մարզադաշտերում մրցաշրջանում խփած ամենագեղեցիկ գոլի» համար։
Շատ տարիներ եղել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի քարոզչության հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Մահացել է 1986 թվականի ապրիլի 26-ին Մոսկվայում։ Թաղված է մոր հետ Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատան 17-րդ տարածքում, հոր գերեզմանոցից ոչ հեռու։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջինն է կազմել ցանկեր՝
- ԽՍՀՄ հավաքականի բոլոր հանդիպումների (պաշտոնական և ոչ պաշտոնական)։
- Լավագույն ռմբարկուների, որի հիման վրա ստեղծվել է Գրիգոր Ֆեդոտովի անվան ռմբարկուների ակումբը։
- Խաղացողների, ովքեր ունեցել են առավելագույն թվով հանդիպումներ ԽՍՀՄ առաջնություններում։
- ԽՍՀՄ ակումբներ մարզիչների։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջինը ամուսնացել է ճակատից վերադառնալուց հետո. ծնվել է աղջիկը Մարինան[1]։ Ընտանիքը շուտով քանդվեց, ապա Կոնստանտին Եսենինը ծանոթացել և 1951 թվականին ամուսնացել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Սիցիլիա Մարկովնայի հետ (ծնված 1921 թվականին Վլադիվոստոկում)։ Նա այդ ժամանակ արդեն ուներ որդի մահացած զինվորականից, հետո աշխատել է Արտաքին առևտրի ակադեմիայում, դասավանդել է ռուսաց լեզու օտարերկրացիների համար։ 1965 թվականին հարաբերությունները խզվեցին, իսկ 1980 թվականին ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Երկրորդ ամուսնությունից երեխաներ չի ունեցել[5]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Футбол : Рекорды, парадоксы, трагедии, сенсации / Дружеские шаржи футболистов И. Соколова. — М.: Мол. гвардия, 1968. — 208 с.: ил.
- Футбол : Рекорды, парадоксы, трагедии, сенсации / Есенин Константин Сергеевич. — М.: Мол. гвардия, 1970. — 208 с.: ил.
- Московский футбол / Есенин Константин Сергеевич. — М.: Моск. рабочий, 1974. — 264 с.: ил.
- Спартак Москва / Под ред. Л. Филатова. Друж. шаржи И. Соколова. — М.: ФиС, 1974. — 152 с.: ил.
- Футбол : Сборная СССР / Есенин К. С. — М.: ФиС, 1983. — 208 с.: ил.
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի օր օդանավակայանում Տատյանա Սերգեևնա Եսենինան երկու ծանր ճամպրուկներով տոմսերի համար կանգնած էր հերթում։ Տեղափոխել ճամպրուկները նրան օգնում է մի երիտասարդ սպա։ Երբ Տատյանան հանում է անձնագիրը գանձապահին ներկայացնելու համար, սպան կարդաց ազգանունը և զարմացած հարցրեց, մտահոգիչ ձայնով. Դուք Եսենինան ե՞ք։ Ասացեք, իսկ դուք ֆուտբոլային վիճակագիր Կոնստանտին Եսենինի բարեկամուհին ե՞ք։ Երբ Տատյանա Սերգեևնան հանդիպեց եղբորը, պատմեց նրան այս դրվագի մասին, հավելելով, որ դու հայրիկից ավելի ճանաչված ես դարձել։ Ու հետո երկար ծիծաղում էին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Дети Есенина: в жерновах Советской власти | Дайджест Живого Журнала». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Богемные истории. Часть 2. — Победа!». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «yahobab: Константин Есенин. Сын поэта и футбольный статистик». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ Память народа
- ↑ 5,0 5,1 «Константин Сергеевич Есенин — сын Сергея Есенина (Истоки и Развитие Русской Поэзии) / Стихи.ру — национальный сервер современной поэзии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ Из материала «Есенин и его окружение»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Константин Есенин. Сын поэта, поэт статистики
- Сын поэта
- И смерти смотрел он в лицо…
- Константин Есенин на сайте Footballplayers.ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Интервью с Сицилией Марковной Есениной — бывшей женой Константина Сергеевича Արխիվացված 2011-11-26 Wayback Machine
- Новая жизнь клуба Федотова
- Есенины: генеалогическое древо
- Спортивный некрополь: где похоронен Константин Есенин? Արխիվացված 2010-08-05 Wayback Machine
- Учитель арифметики
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Խորհրդային լրագրողներ