Կոնստանտին Գարբուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Գարբուզ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1988(1988-02-19)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բիյսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ՍԿԱ Խաբարովսկ
Համար 21
Պատանեկան կարիերա
1995-2001 Ռուսաստան ՄՊՄԴ № 2 (Բիյկս)
2001-2004 Ռուսաստան Դինամո (Բառնաուլ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Ռուսաստան Ռոտոր-2 9 (0)
2005  Ռուսաստան Տեքստիլշիկ (Կամիշին) 10 (4)
2006-2007 Ռուսաստան Ռոստով 2 (0)
2008-2009 Ռուսաստան ՍԿԱ Էներգիա 58 (2)
2010 Ռուսաստան Տյումեն 16 (0)
2011-2012 Ռուսաստան Իրտիշ (Օմսկ) 31 (2)
2012-2013 Ռուսաստան Սոկոլ 30 (1)
2013-2014 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 23 (0)
2014 Ռուսաստան Ֆակել 10 (1)
2014-2015 Ռուսաստան Ենիսեյ 32 (0)
2015-2016 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 36 (4)
2016-2017 Ռուսաստան Տոսնո 22 (2)
2017-2018 Ռուսաստան Ենիսեյ 18 (4)
2018-մ.հ. Ռուսաստան Տամբով 2 (0)
2018-մ.հ.  Ռուսաստան ՍԿԱ Խաբարովսկ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8 սեպտեմբերի, 2018:

Կոնստանտին Գենադևիչ Գարբուզ (ռուս.՝ Константин Геннадьевич Гарбуз, փետրվարի 19, 1988(1988-02-19)[1], Բիյսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ֆուտբոլիստ, «ՍԿԱ Խաբարովսկ» ակումբի պաշտպան (նախկինում՝ հարձակվող

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարբուզը «Սոկոլի» կազմում

Կոնստանտին Գարբուզն Ալթայի[3] ֆուտբոլի սան է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել յոթ տարեկանում՝ Բիյկս քաղաքի № 2 մանկապատանեկան մարզադպրոցում (առաջին մարզիչը եղել է Միխայիլ Իվանովիչ Չմիխը)[4]։ Մանկության տարիներին խաղացել է կենտրոնական և աջ կիսապաշտպանի դիրքում[2]։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբի երկրորդ կազմում, որտեղ խաղացել է մեկուկես տարի՝ անցկացնելով ինը խաղ։ 2005 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Կամիշինի «Տեքստիլշիկ» ակումբում, որտեղ խաղացել է հարձակվողի դիրքում։ Տասը խաղում խփել է չորս գոլ[2]։

2006 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի «Ռոստով» ակումբի խաղացող, որտեղ հիմնականում խաղացել է երիտասարդական կազմում։ Բարձրագույն դիվիզիոնում իր նորամուտը նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին՝ վերջին տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Դմիտրի Բուրմիստրովին[5]։

2008 թվականին համալրել է Խաբարովսկի «ՍԿԱ Էներգիա» ակումբի կազմը։ Ակումբում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 58 խաղի՝ անչքի ընկնելով երկու գոլով։ 2010 թվականի մրցաշրջանի սկզբից առաջ դարձել է երկրորդ լիգայի «Տյումեն» ակումբի խաղացող, որտեղ խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ։

2011/12 անցումային առաջնությունն անցկացրել է Օմսկի «Իրտիշ» ակումբում։ Հենց այդ ակումբում է Գարբուզը Ալեքսանդր Դորոֆեևի առաջարկով կիսապաշտպանի դիրքից տեղափոխվել է պաշտպանության գիծ[2]։ Ընդհանուր առմամբ «Իրտիշի» կազմում անցկացրել է 31 խաղ, որտեղ անչքի է ընկել երկու գոլով։ 2012 թվականի ամռանը տեղափոխվել է Սարատովի «Սոկոլ» ակումբ, որտեղ դարձել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է թիմից։

2013 թվականի հուլիսի 2-ին դարձել է Նալչիկի «Սպարտակ» ակումբի խաղացող՝ թիմի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ Նորամուտը ակումբում կատարել է 2013 թվականի հուլիսի 7-ին՝ ՖԱԼ առաջին տուրի՝ «Մորդովիա» ակումբի դեմ խաղում[7]։ 2014 թվականի հունվարին խաղացողի հետ պայմանագիրը խզվել է երկողմանի համաձայնությամբ։ Այդ որոշման պատճառը դարձել է թիմի անկայուն ֆինանսական դրությունը[8]։ Ակումբի կազմում Գարբուզն անցկացրել է 23 հանդիպում։

2014 թվականի փետրվարի 18-ին պայմանագիր է կնքել Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ[9]։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է ապրիլի 15-ին՝ մասնակցելով Բրյանսկի «Դինամո» ակումբի դեմ տնային խաղին[10]։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է Վորոնեժի թիմից, որի կազմում անցկացրած 7 հանդիպումներում խփել էր մեկ գոլ։

2014/15 մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել ՖԱԼ առաջնության «Ենիսեյ» (Կրասնոյարսկ) ակումբի հետ։ Նորամուտը թիմում կատարել է 2014 թվականի հուլիսի 12-ին՝ առաջնության երկրորդ տուրի՝ Տոմ ակումբի դեմ խաղում[11]։ Մեկ տարի ակումբում խաղալուց հետո Գարբուզը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի հետ[12]։

2016 թվականին տեղափոխվել է «Տոսնո» ֆուտբոլային ակումբ[13], որի կազմում նորամուտը կատարել է հուլիսի 11-ին կայացած խաղում ընդդեմ Խիմկի ակումբի։ Օգոստոսի 21-ին կայացած «Ենիսեյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Տոսնոյի» կազմում։ 2017 թվականի հունիսի 7-ին տեղափոխվել է «Ենիսեյ»[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Գարբուզը սովորել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայում[4]։ Ամուսանցած է, կինը՝ Քսենյա, որդին՝ Սավելի (ծնվել է 2012 թվականին)[2]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ռոտոր-2 (Վոլգոգրադ) 2004 III 4 0 0 0 4 0
2005 III 5 0 0 0 5 0
Ընդհանուր 9 0 0 0 9 0
Ռուսաստան Տեքստիլշիկ (Կամիշին) 2005 III 10 4 0 0 10 4
Ռուսաստան Ռոստով (Դոնի Ռոստով) 2006 I 1 0 2 0 3 0
2007 I 1 0 1 0 2 0
Ընդհանուր 2 0 3 0 5 0
Ռուսաստան ՍԿԱ Էներգիա (Խաբարովսկ) 2008 II 30 1 1 0 31 1
2009 II 28 1 3 1 31 2
Ընդհանուր 58 2 4 1 62 3
Ռուսաստան Տյումեն 2010 III 16 0 1 0 17 0
Ռուսաստան Իրտիշ (Օմսկ) 2011/12 II 31 2 1 0 32 2
Ռուսաստան Սոկոլ (Սարատով) 2012/13 III 30 1 4 1 34 2
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2013/14 II 23 0 0 0 23 0
Ռուսաստան Ֆակել (Վորոնեժ) 2013/14 III 10 1 0 0 10 1
Ռուսաստան Ենիսեյ (Կրասնոյարսկ) 2014/15 II 20 0 1 0 21 0
Ռուսաստան Վոլգա (Նիժնի Նովգորոդ) 2015/16 II 36 4 1 0 37 0
Ռուսաստան Տոսնո 2016/17 II 19 2 2 0 21 2
Ընդհանուր կարիերայում 264 16 16 2 276 17

(2016 թվականի նոյեմբերի 19-ի տվյալներով)

Աղբյուրներ՝

  • Ելույթների վիճակագրությունը վերցված է Sportbox.ru կայքից

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Константин Гарбуз: «Я родом из Сибири»». Официальный сайт ФК «Енисей» (Красноярск). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Профиль игрока». Сайт болельщиков ФК «СКА-Энергия» (Хабаровск). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  4. 4,0 4,1 «Профиль игрока». Официальный сайт ФК «Факел» (Воронеж). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  5. «Чемпионат России по футболу. Протокол матча «Локомотив» (Москва), «Ростов» 1:0». Официальный сайт РФПЛ. 2006 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Два футболиста пополнили состав нальчикского «Спартака»». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Первенство ФНЛ. Протокол матча «Мордовия» (Саранск), «Спартак» (Нальчик) 3:0». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  8. ««Спартак-Нальчик» доиграет текущий сезон в ФНЛ». Чемпионат.com. 2014 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  9. «Формальности улажены». Официальный сайт ФК «Факел» (Воронеж). 2014 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  10. «Первенство ПФЛ. Протокол матча «Факел» (Воронеж), «Динамо» (Брянск) 1:0». sportbox.ru. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  11. «Первенство ФНЛ. Протокол матча «Томь» (Томск), «Енисей» (Красноярск) 0:2». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  12. «Гарбуз: из «Енисея» — в «Волгу»!».
  13. «Футбольный клуб "Тосно" - Новости: Константин Гарбуз пополнил состав «Тосно»!». fctosno.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  14. «Гарбуз вернулся в «Енисей»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Գարբուզ» հոդվածին։