Կոնստանտին Բագրատիոն-Մուխրանսկի
Կոնստանտին Բագրատիոն-Մուխրանսկի ռուս.՝ Константин Александрович Багратио́н-Мухра́нский | |||
| |||
---|---|---|---|
Կրթություն՝ | Պաժերի կորպուս | ||
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | ||
Ազգություն | Վրացի | ||
Ծննդյան օր | մարտի 14, 1889 | ||
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | հունիսի 1, 1915 (26 лет) | ||
Վախճանի վայր | Զագրոդի գյուղ (Գալիցիա), Լյուբաչյով քաղաք, Լեհաստան | ||
Թաղված | Սվետիցխովելի | ||
Դինաստիա | Բագրատիոնի-Մուխրանիներ | ||
Քաղաքացիություն | Վրաստան | ||
Հայր | Ալեքսանդր Միխաիլովիչ Բագրատիոն-Մուխրանսկի (29.03.1856 — 19.01.1935) | ||
Մայր | Նինա Իոսիֆովնա Թարխան-Մոուրավի (1869-1934) | ||
Ամուսին | Տատյանա Կոստանտինովնա Ռոմանովնա | ||
Զավակներ | Natasha Bagration?[1] և Teymuraz Bagration?[1] | ||
Ռազմական ծառայություն | |||
Պատկանելություն՝ | Ռուսական կայսրություն | ||
Զորքի տեսակ՝ | Գվարդիական հեծելազոր | ||
Կոչում՝ | Շտաբս-ռոտմիստր Ֆլիգել-ադյուտանտ | ||
Ճակատամարտեր՝ | Առաջին համաշխարհային պատերազմ | ||
Պարգևներ | |||
Իշխան Կոնստանտին Բագրատիոն-Մուխրանսկի (ռուս.՝ Константин Александрович Багратио́н-Мухра́нский, մարտի 14, 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն – հունիսի 1, 1915, Զագրոդի գյուղ (Գալիցիա), Լյուբաչյով քաղաք, Լեհաստան), Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Գեորգիևյան ասպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան Կոնստանտին Բագրատիոն-Մուխրանսկին ծնվել է 1889 թվականի մարտի 14-ին Թիֆլիս քաղաքում։ Հայրը - Ալեքսանդր Միխաիլովիչ Բագրատիոն-Մուխրանսկի (29.03.1856 թ. — 19.01.1935 թ.), մայրը — Նինա Իյոսիֆովնա Թարխան-Մոուրավի (1860-1934 թթ.)[2]: Իշխան Կոնստանտին Բագրատիոն-Մուխրանսկին Իշխան Թեյմուրազ տեր (բատիոն) մուխրանի հետնորդ է, որը նախկին Բագրատունիների հայկական թագավորական ընտանիքից էր ծագում ու նրանից շարունակվող Բագրատիոն-Մուխրանիների իշխանական ճյուղի հիմնադիրն էր։ Նա 1901 թվականի մարտի 11-ից (փետրվարի 26) ընդգրկված է եղել Բարձր Արքունիքի պաժ-թեկնածուների մեջ։ 1909 թվականի օգոստոսից եղել է Նորին Մեծություն Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի գնդում, որպես կոռնետ Կավալերգարդ։ 1910 թվականի ձմռանը Ռոմանովների մեծիշխանական զույգերի Օստաշևսկի կալվածքում Կոստանտինը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ իշխանուհի Տատյանա Կոստանտինովնա Ռոմանովնայի հետ։ Տատյանայի ծնողները դեմ էին նրանց ամուսնությանը, ահա այսպես է գրում այս իրադարձությունները իր օրագրում Մեծ Իշխան Գաբրիել Կոստանտինովիչը.
«Հայրս ու մայրս կտրականապես դեմ էին այդ ամուսնությանը, քանի որ Բագրատիոնին համարվում էր Տատյանայի ծագմանը անհավասար։ Հայրս պահանջում էր, որ Բագրատիոնը լքի Պետերբուրգը։ Այն ժամանակ Բագրատիոնը մեկնեց Թիֆլիս՝ Թեհրան տեղփոխվելու և Կոզակական զորամասին միանալու սպասումով, որը իր կայազորային ծառայություն էր անցնում Պարսկական շահի մոտ։»
Կոնստանտինն ու Տատյանան բաժանվել էին շուրջ մեկ տարի և միայն իրենց ամուր սիրո կապին ուղղված բոլոր փորձություններից հետո 1911 թվականի մայիսի 14-ին, սուրբ Տիրամոր հովանու Օրեանդյան եկեղեցում անցկացվեց նրանց նշանադրության արարողությունը, իսկ պսակադրությունը անցկացվեց մերձ պետերբուրգյան Պավլովյան ամրոցում 1911 թվականի սեպտեմբերի 6-ին արքայական ընտանիքի անդամների ներկայությամբ։
Կոստանտինի ու Տատյանայի երջանիկ ամուսնական կյանքը փառավորվեց նրանց երկու երեխաների ծնվելուց հետո. որդին՝ Թեյմուրազը, ծնված 1912 թվականի սեպտեմբերի 3-ին և դուստրը Նատալին ծնված 1914 թվականի մայիսի 2-ին։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Կոստանտինը Կավալերգարդական գնդի շարքերում գնաց ճակատ, որտեղ ցույց տվեց հերոսություն ու ռազմական քաջություն՝ մարտական և հետախուզական գործողություններում, որի համար 1915 թվականի հունիսի 23-ին ամենաբարձր հրամանով պարգևատրվեց Գեորգիևյան զենքով։ Հրամանագրում գրված է. «Գեորգիևյան Դումայի կողմից հաստատված հրամանագրով, պարգևատրել մարտերում հակառակորդին սպանելու պարգևատրումը։