Կոնսկովոլա
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 89,63 կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 24-130 | ||
Պաշտոնական կայք | konskowola.info.pl | ||
| |||
Կոնսկովոլա (լեհ.՝ Końskowola) Լեհաստանի հարավ արևելքում գտնվող գյուղ, գտնվում է Լյուբլինի և Պուլավայի միջև՝ Կուրով գյուղից ոչ հեռու։ Կոնսկովոլան տեղակայված է Կուրուվկա գետի ափին։ Հանդիսանում է Կոնսկովոլա գմինայի կենտրոնը։
Բնակչությունը՝ 2188 բնակիչ (2004)։
1532-1870 թվականներին ունեցել է քաղաքի կարգավիճակ[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնսկովոլա անվանումը ծագել է «Վոլյա» բառից, որը իր հերթին ծագել է գյուղի տեր հանդիսացող Յան Կոնինսկիի ազգանվան անվանումից։ Առաջին անգամ Կոնսկովոլա անվանումը հանդիպում է 1442 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է մոտովորապես 14-րդ դարում՝ Վիտովսկա Վոլյա անվանումով, հետո անվանումը փոխվել է և դարձել Կոնսկովոլա և ժամանակակից հնչեղություն ստացել է 19-րդ դարում։
1532 թվականի հունիսի 18-ից համարվում է քաղաք։ Կոնսկովոլան համարվում է մթերքներ վաճառելու առևտրական կենտրոն, այստեղ են գտնվում նաև մի քանի թեթև արդյունաբերական գործարաններ։ Լեհաստանի տարբեր շրջաններից մարդիկ ներգաղթել են այստեղ։
Կոնսկովոլայի հետագա պատմությունը համընկնում է տարածաշրջանի պատմությանը։ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո քաղաքը 1795 թվականին անցել է Ավստրիային։ 1809 թվականին դարձել է Վարշավայի դքսության մի մասը՝ ստանալով Լեհական թագավորություն անվանումը՝ 1815 թվականին։ 1863—1864 թվականների լեհական ապստամբությունից հետո՝ 1870 թվականին, Կոնսկովոլան վերջնականապես կորցրել է քաղաքի կարգավիճակը։ 1905—1907 թվականների ռուսական հեղափոխության ընթացքում այստեղ անց են կացվել համերաշխության բազմաթիվ գործադուլներ։ 1918 թվականից նորից մտել է Լեհաստանի կազմի մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1939 թվականի սեպտեմբերի 15-ին, Կոնսկովոլան շրջափակվել է Գերմանիայի կողմից։ Այստեղ կառուցվել է պատերազմի գերիների համար համակենտրոնացման ճամբար, որը գոյություն է ունեցել մինչև 1943 թվականը։ Ռազմագերիներն աշխատել են Գերմանիայի համար՝ տեղի ֆերմաներում, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացրել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է կազմավորվել գետտոն, որի մեջ ընդգրկել են հրեաներին։ 1942 թվականի մայիսի 8-ին նացիստների գործողությունների շնորհիվ շատ հրեաներ բռնվել են և տեղափոխվել Սոբիբոր՝ համակենտրոնացման ճամբար։ 1942 թվականի հոկտեմբերին գետտոյի բնակչությունը ոչնչացվել է։ Գերմանական պահեստային ոստիկանության 101 գումարտակը սպանդ է իրականացրել։ Մոտ 1000 հրեա՝ ներառյալ կանայք և երեխաներ սպանվել են մոտակա անտառում։ Մնացածները տեղափոխվել են այլ ճամբար։
1944 թվականին խորհրդային զորքերի մոտեցման ընթացքում գերմանացիները ցանկացել են հրդեհել քաղաքը։ 1944 թվականի հուլիսի 25-ին գերմանացիները մարտեր են մղել լեհական Կրայովի բանակի ընդհատակյա ջոկատների և նրանց միացած Խլոպսկիի պարտիզանական ջոկատների հետ։ Կարմիր բանակի հարձակվողական ուժերի հետ մեկտեղ հակաֆաշիստները կարողացել են ազատագրել երկրամասը։
Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահայտնի տեսարժան վայրը կաթոլիկ եկեղեցին է՝ Օպալինսկիների և Լյուբոմիրսկիների ընտանեկան գերեզմանոցով, այլ տապանաքարերով, ևս մեկ եկեղեցի, որը կառուցվել է «Լյուբլինյան վերածննդի» ոճով՝ 1613 թվականին։ Այստեղ կա նաև լյութերական գերազմանոց։
Կոնսկովոլան հայտնի է նաև նրանով, որ այստեղ են մահացել Ֆրանց Զաբլոցկին և Ֆրանցիշեկ Դիոնիզի Կնյազնինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Коньсковоля: путеводитель по Коньсковоля - музеи, клубы, фото, карта Коньсковоля | Gulliway»։ ru.gulliway.org։ Վերցված է 2020-01-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Końskowola Վիքիպահեստում |
---|