Կողոպտիչներ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողոպտիչներ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էThe Amazing Spider-Man
Անձնական տվյալներ
Տեսակfictional organization?

Կողոպտիչներ (անգլ.՝ Enforcers), հորինված գերչարագործների թիմ[1], ովքեր հայտնվում են ամերիկյան Marvel Comics հրատարակչության կոմիքսներում։ Առավել հայտնի են որպես Սարդ-մարդու և Կտրիճի թշնամնիներ[2]։ Իսկզբանե խումբը բաղկացած էր Մոնռանայից (Ջեքսոն Բրեյս), Ցուլից (Ռեյմոնդ Բլոխ) և Գեղեցիկ Դենից (Դենիել Բրիտո)[3]։

Կոմիքսի հայտնվելուց հետո երկար տարիների ընթացքում կողոպտիչները հայտնվել են այլ մեդիա արտադրանքներում, այդ թվում՝ ֆիլմեր, մուլտսերիալներ և տեսախաղեր։ 2017 թվականի «Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն» ֆիլմում, որի գործողությունները ծավալվում են Marvel-ի կինեմատոգրաֆիկական տիեզերքում, Մոնտանայի դերը կատարել է Լոգան Մարշալ Գրին[4]։

Հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողոպտիչները ստեղծվել են սցենարիստ Սթեն Լիի և նկարիչ Սթիվ Դիտկոյի կողմից և առաջին անգամ հայտնվել են The Amazing Spider-Man №10-ում (1964 թվականի մարտ)[5]։

Կաղոպտիչները հաճախ հայտնվել են The Amazing Spider-Man-ի տարբեր թողարկումներում՝ դեբյուտելով №10-ում[6] և վերադառնալով №14-րդ և №18-19-րդ հորիզոնականները, որոնցից վերջինում միավորվել են «Ավազե մարդու» հետ։ Թիմը հայտնվել է Daredevil №356–357-ում և Dazzler №-8-ում, ինչից հետո Marvel Team-Up №39-40 և №138-ում, Peter Parker-ում, Spectacular Spider-Man №19-20-ում, Spider-Man №94-95-ում, Spider-Man (vol. 2) №28-ում և շատ այլ կոմիքսներում նորից հանդիպեց Սարդ-մարդու հետ։

Հորինված թմի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողոպտիչները հայտնի էին որպես ամենադաժան վարձկաններ Արևելյան ափում[7]՝ հանդես գալով որպես հանցագործ եռյակ, որի անդամներն են՝ խմբի կազմավորիչ Գեղեցիկ Դենը (ցածրահասակ տղամարդ, ձյուդոյի գերազանց հմտություններով և սև գոտով), Մոնտանան (Ջեքսոն Բրայս, վարպետորեն լասոն տիրապետող) և Ցուլը (դանդաղաշարժ, բայց դրա հետ մեկտեղ ամրակազմ, խոշոր մարտիկ)։ Նրանց առաջին հայտնի գործատուն՝ կոռումպացված արդյունաբերող Նորման Օզբորը, վարձել էր նրանց, որպեսզի փակի Մալոնում գտնվող մանկատունը՝ հող ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, Մելոունի այն ժամանակվա բնակիչ Նամոր Ենթածովիչը խոչնդոտում է նրանց ճանապարհը, ինչից հետո ոչնչացնում է Օզբորնի սարքավորումները։ Արդյունքում Կողոպտիչները բավականին հայտնի դարձան աշխատելով հանցագործության նոր ղեկավար Մեծ Բոսի համար (ով իրականում Daily Bugle-ի թղթակից Ֆրեդերիկ Ֆոսվելն է) և իրականացրել են մի շարք գողություններ, ահաբեկումներ և շորթումներ, որոնք հավաքագրել են Նյու Յորքի բոլոր ոչ Մաջի հանցավոր խմբավորումները՝ սինդիկատին միանալու համար։ Նրանց հարձակումը Բեթի Բրանթի վրա գրավեց Սարդ-Մարդու ուշադրությունը։ Երբ Փիթեր Փարքերը բլեֆ արեց, որ գիտի Մեծ Բոսի ինքնությունը, կողոպտիչները առևանգեցին նրան և բերեցին իրենց գլխավոր գրասենյակ։ Այնտեղ մենակ մնալով՝ Փիթերը քողարկվեց որպես Սարդ-Մարդ, հաղթեց Բրուտներին և զանգահարեց ոստիկանություն, որը շուտով իմացավ, որ Ֆոսվելը Մեծ Բոսն է[8]։

Թմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում խումբը բաղկացած էր հետևյալ անդամներից՝

  • Գեղեցիկ Դեն, մարտարվեստի վարպետ։ Դանիել Բրիտոն ծնվել է Նյու Յորքի նահանգ Բրուքլինում։ Նա հիանալի տիրապետում էր ձյուդոյին, կարատեին և հիմնվում է ոտքերի ճարտարության վրա։
  • Առաջին ցուլ, Ռեյմոնդ Բլոխ, Ռոնալդ Բլոխի զույգ եղբայր։ Ունի կոպիտ ֆիզիկական ուժ և դիմացկուն մարմին։
  • Մոնտանա, իսկական անունը Ջեքսոն Բրայս։ Լասսոյի փորձառու վարպետ։

Այլ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում խմբին միացել են՝

  • Երկրորդ Ցուլ, Ռոնալդ Բլոխ, Ռեյմոնդ Բլոխի զույգ եղբայր։ Նա դարձավ երկրորդ Ցուլը առաջին Ցլի ենթադրական մահից հետո։ Երբ նրա եղբայր Ռեյմոնդը վերակենդանացավ և միացավ թմին, Ռոնալդը լքեց այն։
  • «Օձ» Մարսթոն, Սիլվեսթր «Օձ» Մարթսոն՝ ակրոբատիկայի վարպետ։
  • «Համմեր» Հարիսոն, Ուիլլարդ «Hammer» Հարիսոն՝ բոքսի ոլորտի վարպետ, ով ձեռքերին կրում էր մի քանի ադամանդե պողպատից պատրաստված մուրճեր։

Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel-ի այլընտրանքային տիեզերքում Կողոպտիչները վարձականներ էին, ովքեր աշխատում էին Քինգփինի համար և դարձել էին Սարդ-Մարդու առաջին հակառակորդներից մեկը[9]։ Խմբի անդամների կերպարանքները բավականին վերամշակվել էին։

  • Ֆրեդերիկ Ֆոսվելն օգտագործել է Միստեր Բիգ մականունը և կապված չի եղել Daily Bugle-ի հետ, սակայն ձայնագրությունը, որտեղ Քինգփինը տրորեց նրա գլուխը ուղղված էր Բեն Ուրիխին և օգտագործվել է Daily Bugle-ի էքսկլյուզիվի համար, ինչը բացահայտեց Ֆիսքի գործունեությունը։
  • Գեղեցիկ Դենը վերաիմաստավորվել է որպես երիտասարդ հրացանակիր Դեն Կրենշոու անվամբ։
  • Ցուլը պատկերված է որպես սևամորթ դոմինիկացի Բրունո Սանչես անվամբ։
  • Մոնտանան կրում էր քաղաքացիական Մոնտանա Բեյլը անունը և օգտագործում էր լասոյի փոխարեն քնութ։

Սարդ-Մարդուց երեք անգամ պարտություն կրելուց հետո խմբի ոչ պաշտոնական Էլեկտրո անդամի հետ միասին[10], Կողոպտիչները հավանաբար ցրվեցին[11][12]։ Արդյունքում նրանք սկսեցին աշխատեն Կուվալդուի համար, երբ նա սկսեց պատերազմ Քինփինի դեմ[13]։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կողոպտիչները հայտնվում են 1967 թվականի «Սարդ-Մարդ» մուլտսերիալում, որտեղ խումբը բաղկացած է Մոնտանայից, ում հնչյունավորել է Բերնարդ Քովանը[14] և Ցուլից, ում հնչյունավորել է Պոլ Սոլսը[15]։
  • 2008 թվականի «Սարդ-Մարդու նոր արկածները» մուլտսերիալում Կողոպտիչները հանդիսանում են ամբողջական կազմով՝ Գեղեցիկ Դենին հնչյունավորել է Ֆիլ Լամարը[16], Ցուլին՝ Քլենսի Բրաունը, ում հետագայում փոխարինեց Դենի Տրեհոն[15], իսկ Մոնտանային՝ Ջեֆֆ Բաննեթը[14]։ «Շուկայական ուժեր» եթերաշրջանում Մոնտանան դառնում է Ցնցող և արդյունքում, մտնում է Չարաբաստիկ վեցյակ թիմ[17]։
  • Կողոպտիչները հայտնվում են «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտսերիալի «Մղձավանջ Սուրբ ծննդայն ժամանակ» եթերաշրջանում, որտեղ Գեղեցիկ Դենին հնչյունավորել է Սթիվեն Ուեբերը[16], Ցուլին՝ Մարկ Հեմիլը[15], իսկ Մոնտանային՝ Թրոյ Բեյքերը[14]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոն «Մոնտանա» Բրայսը, ում դերը կատարել է Լոգան Մարշալ Գրինը[4], հայտնվում է 2017 թվականի «Սարդ-Մարդ։ Վերադարձ տուն», որտեղ հանդիսանում է, որպես Էդրին Թումսի ուղեկից։ Նախկինում նա և նրա ընկերները զբաղվում էին ապամոնտաժման աշխատանքներով, սակայն Վրիժառուների և Չիտաուրիների միջև Նյու Յորքի ճակատամարտից հետո ԱՄՆ-ի ավերածությունների վերականգման դեպարտամենտի ներկայացուցիչները դաշնային կառավարության և Թոնի Սթարքի հետ դադարեցնում են «Bestman Salvage», Թումսի ընկերության գործունեությունը։ Թիմը գաղտնի գողանում է այլմոլորակայինների տեխնոլոգիան, որը նրանք հետո վաճառում են սև շուկայում։ Մոնտանան ընդունում է Ցնցող կեղծանունը՝ զինված վիբրացիա առաջացնող ձեռնոցով[18]։ Այնուհետև Բրայսը առերեսվում է Թումսի հետ՝ սպառնալով բացահայտել իր նախկին գործատուին։ Արդյունքում Թումսը պատահաբար սպանում է Մոնտանային՝ զինված լինելով Թինկերերի զենքով։

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողոպտիչները հայտնվում են Marvel Heroes խաղում, որտեղ հարձակվում են Սպիդբոլ սուպերհերոսի վրա։ Նրան մահից փրկում է կապիտան Ջին ԴեՎուլֆը, ով սպանում է բոլոր երեք կողոպտիչներին։ Արդյունքում Քինփինը օգտագործում է այդ միջադեպը ԴեՎուլֆին շանտաժի ենթարկելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cronin, Brian S. (2017 թ․ օգոստոսի 10). «The Spider-Man Super-Villain Team That Everyone Just Forgot». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  2. Troughton, James (2019 թ․ դեկտեմբերի 26). «Top 5 Underrated Spider-Man Villains (& Top 5 Overrated)». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  3. Lealos, Shawn S. (2021 թ․ դեկտեմբերի 21). «The First 15 Super-Villains Spider-Man Ever Fought In Comics». Screen Rant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  4. 4,0 4,1 Kit, Borys (2016 թ․ հունիսի 16). «Logan Marshall-Green in Talks to Join Michael Keaton in 'Spider-Man: Homecoming' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  5. DeFalco, Tom; Sanderson, Peter; Brevoort, Tom; Teitelbaum, Michael; Wallace, Daniel; Darling, Andrew; Forbeck, Matt; Cowsill, Alan; Bray, Adam (2019). The Marvel Encyclopedia. DK Publishing. էջ 125. ISBN 978-1-4654-7890-0.
  6. Manning, Matthew K.; Gilbert, Laura, ed. (2012). «1960s». Spider-Man Chronicle: Celebrating 50 Years of Web-Slinging. Dorling Kindersley. էջ 24. ISBN 978-0756692360. «While never reaching the popularity of previous [Stan] Lee and [Steve] Ditko collaborations, the Enforcers managed to give the wall-crawler a run for his money in their first appearance.» {{cite book}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Brevoort, Tom; DeFalco, Tom; Manning, Matthew K.; Sanderson, Peter; Wiacek, Win (2017). Marvel Year By Year: A Visual History. DK Publishing. էջ 99. ISBN 978-1465455505.
  8. Keller, Richard (2021 թ․ հունվարի 2). «Marvel: The 15 Rarest Spider-Man Comics (& What They're Worth)». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  9. Ultimate Spider-Man #9. Marvel Comics.
  10. Ultimate Spider-Man #8-12. Marvel Comics.
  11. Ultimate Spider-Man #47. Marvel Comics.
  12. Ultimate Spider-Man 49. Marvel Comics.
  13. Ultimate Spider-Man #83-84. Marvel Comics.
  14. 14,0 14,1 14,2 «The Voices of Montana». Behind The Voice Actors. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  15. 15,0 15,1 15,2 «The Voices of Ox». Behind The Voice Actors. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  16. 16,0 16,1 «The Voices of Fancy Dan». Behind The Voice Actors. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  17. CBR Staff (2008 թ․ մարտի 19). «The Shocker drops by on "Spectacular Spider-Man" this weekend». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  18. Gallagher, Brian (2017 թ․ ապրիլի 19). «Spider-Man: Homecoming Has Two Different Shockers». Movie Web. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]