Կոլումբոսի հուշարձան (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշասյուն Բուենոս Այրեսում

Քրիստափոր Կոլումբոսի հուշարձան, տեղադրված է Բուենոս Այրեսում՝ Կոլումբոսի պուրակում՝ Կասա Ռոսադա պալատի և Ավենիդա Լա-Ռաբիդա փողոցի միջև։

2013 թվականի հունիսի 29-ին Բուենոս Այրեսի նահանգապետի ցուցումով հուշարձանը հանում են վերականգնելու համար և նրա փոխարեն տեղադրում են Խուանա Ասուրդուի հուշարձանը, որը վեճերի առիթ է դառնում։ Կենտրոնական սյունը պատրաստված է մեկ քարակտորից, վերևում գտնվում է Քրիստափոր Կոլումբոսի արձանը, որը կշռում է 38 տոննա և ունի 6,25 մետր բարձրություն։ Քանդակի ստեղծման համար որպես շինանյութ օգտագործվել է հայտնի կարարական մարմարը[1]։ Հուշարձանը պատրաստվել է Իտալիայում, սակայն ապամոնտաժվել է Բուենոս Այրես տեղափոխելու համար։ Ինքը՝ Զոչչին, ղեկավարել է հուշարձանի տեղափոխությունը։

Նաև կառուցվել է գլխավոր քանդակը, որն ստեղծելիս ոգեշնչման աղբյուր են հանդիսացել հույն դրամատուրգ Սոֆոկլեսի ստեղծագործությունների դիցաբանական կերպարները։ Կան պատկերներ՝ կապված Կոլումբոսի կյանքի հետ՝ որոշ այլաբանություններով հանդերձ. դրանք ներկայացնում են հավատի և ապագայի հասկացությունները[2]։ Հուշարձանի մակերեսի վրա մնացել են հետքեր Մայիսյան հրապարակի ռմբակոծությունից, որը տեղի էր ունեցել 1955 թվականին։ Կոլումբոսի հուշարձանի հիման վրա ծրագրվում է բացել գաղութարարների կյանքին նվիրված թանգարան[3]։ Կառույցը հրապարակից հանվել և օդանավակայան է տեղափոխվել 2013 թվականի հունիսի 23-ին։

Մոնումենտալ շատրվանը, որ գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը այն տեղում, որտեղ հիմա գտնվում է Կոլումբոսի հուշարձանը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը Իտալիայի համայնքի նվերն է Արգենտինային Մայիսյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամ1910 թվականի մայիսի 24-ին հուշարձանի կառուցման վայր են փոխադրել բ։ Անտոնիո Դեվոտոյի ղեկավարությամբ գործող կոմիտեն դառնում է ծրագրի կազմակերպիչը և ի մի բերված շինանյութի օգտագործման պատասխանատուն[4]։ Իտալացի շատ էմիգրանտներ՝ խոշոր առևտրականներից մինչև ամենաաղքատ վտարանդիները, իրենց ավանդն են ներդրել հուշարձանի կառուցման գործում։ Բուենոս Այրեսում որոշում է կայացվել հուշարձանի կառուցման համար և համապատասխան վայր է տեղափոխվել քարակտորը, բայց քանդակագործն Արգենտինա է ժամանել միայն 1921 թվականի ապրիլի 14-ին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1921 թվականի հունիսի 15-ին [5]։

Հուշարձանը հանդիսանում է ֆլորենտացի քանդակագործ Առնոլդո Զոչչիի (1862—1940) աշխատանքը։ Քանդակագործը հուշարձանն ամբողջովին ստեղծել է Իտալիայում, հետո այն տեղափոխվել է Բուենոս Այրես և տեղադրվել Կոլումբոսի պուրակում։ Հուշարձանը բացել է նախագահ Իպոլիտո Իրիգոյենը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել արտգործնախարար Հոնորիո Պուիրերդոնը։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին բոլոր շահագրգիռ անձինք, մասնավորապես իտալական իշխանությունները, կամավորները և հաստատությունների ներկայացուցիչները։

Ինչ վերաբերում է հրապարակին, որը շրջապատում է հուշարձանը, ճարտարապետ Կառլոս Տեյսի աշխատանքն է և նրա շինարարությունը սկսվել է 1894 թվականի նոյեմբերի 28-ին։ Հրապարակը բացվել է 1904 թվականին։ 1911 թվականին կառուցվել են տերրասը և աստիճանները դեպի Ռիո-դե-լա-Պլատան։ 1921 թվականին ավարտվել է հրապարակի կանաչաապատումը։ Հուշարձանի տեղում եղած շատրվանը ապամոնտաժվել է, և դրա մասերը ցուցադրվել են Բուենոս Այրեսի տարբեր մասերում[6]։ 1955 թվականին Կասա Ռոսադան և նրա շրջապատը տուժել են Արգենտինայի ոազմածովային նավատորմի ռմբակոծությունից պետական հեղաշրջման ժամանակ, որը տեղի էր ունենում ընդդեմ նախագահ Խուան Դոմինգո Պերոնի։ Այգին և հուշարձանը վնասվում են; Հուշարձանի արևելյան կողմում մնում են փամփուշտների հետքերը, որոնք արձակվել էին Մայիսյան հրապարակի ռմբակոծության ժամանակ՝ 1955 թվականին, երբ ծովային ավիացիայի ինքնաթիռները փորձում էին սպանել Խուան Դոմինգո Պերոնին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբոսի հուշարձանը 1930 թվականին

Սա հրապարակի կենտրոնում կառուցված այլաբանական հուշարձան է։ Հուշարձանի ստեղծման գաղափարը տվել են Արգենտինայի իտալական համայնքի ներկայացուցիչները։ Նրանք կարծում էին, որ Կոլումբոսի հուշարձանի ստեղծումն անհրաժեշտություն է, և բոլորը համաձայնվեցին այն բանում, որ ծովակալը պետք է կանգնած լինի Ռիո-դե-լա-Պլատայից ոչ հեռու (որի ափերը ընդամենը մի քանի մետր էին հեռու հուշարձանից, երբ նա բաց էր)[7]։ Այս դեպքում Քրիսոփոր Կոլումբոսի արձանը ստեղծված էր այլ ծովագնացների քանդակների հիմքի վրա, որոնց բարձրությունը 3,5- 5 մետր էր․ դրանք ցուցադրում էին մեծ ծովագնացի խիզախությունը։ Այնտեղ կային երեքն հիմնական թեմատիկ խմբեր․

  • Ամենագլխավորը Կոլումբոսն էր և նրա ձեռքբերումները, որոնք ներկայավցված էին մարգարեական քառյակներով՝ Սենեկայի բանաստեղծություններով։

Հուշարձանի հետևի մասում հուշարձանի բացման մասին հուշամեդալ էր։

  • Երկրորդ թեմայի արձանախումբը վերաբերում էր ամերիկյան հողում քրիստոնեության տարածմանը և զարգացմանը նպաստող մարդկանց՝ կաթոլիկ միսիոներներին։
  • Երրորդ խումբը ներկայացնում էր Իսպանիայի մասնակցությունը կաթոլիկության տարածման գործին։

Պատվանդանի հյուսիսային կողմում պատկերված էր, թե ինչպես է Կոլումբոսը իր ծրագիրը ցույց տալիս կաթոլիկ միապետներին, իսկ հարավային կողմում՝ Կոլումբոսի վերադարձը առաջին արշավանքից և էկզոտիկ նոր աշխարհը՝ Եվրոպան։

Հուշարձանի յուրաքանչյուր կողմի առավել կարևոր նկարագրություը հետևյալն է․[8]

  • Պատվանդանի առաջին մասում կա մակագրություն․Քրիստափոր Կոլումբոս Պալոս III (Cristoforo Colombo Palos III Agosto MCDXCII)՝ նշելով Քրիստափոր Կոլումբոսի դեպի Ամերիկա ուղևորության տեղը և ժամանակը։

Քանդակախումբը հիշեցնում է, որ նավը հեռանում է Պալոսից։ Ֆիգուրի աջ ձեռքին ջահն է, ձախ ձեռքում՝ Genius-ը, որը ցույց է տալիս հեռավոր երկիրը։ «Գիտությունը» մտածկոտ նայում է, երբ նավը հեռանում է դեպի ծով։ Հուշարձանի հետևի մասում ներկայացված են Հավատը և Արդարությունը, առջևի մասում՝ Պատմությունը և Տեսությունը, իսկ ներքևի մասում՝ Կամքը։ Բացի դրանից, նշված է հուշարձանի հեղինակի անունը՝ Առնոլդո Չոչչի։ Փորագրված է «Molis Artifix» և ծննդյան և մահվան ժամանակը [8]։ Հյուսիսային կողմում նավարկողն ընդունում է Կաթոլիկ թագավորների երդումը։ Այլաբանությանը զուգահեռ, ցույց է տրվում մորուքով մարդուն՝ կնիքը ձեռքին։ Դա օվկիանոսի աստվածն է կամ Պրոսեուսը (դիցաբանություն)՝ ծովի աստված Նեպտունի որդին։ Հուշարձանի հարավային մասում ներկայացնում է Կոլումբոսի վերադարձը Եվրոպա։ Թագավոր Ֆերդինանդ II Արագոնացին նստած է, Իզաբելլա I Կաստիլիացի կանգնած է, տիտանները պտտեցնում են գլոբուսը, արդյունքում ծնվում է նոր աշխարհ, որը պատկերված է պառկած ֆիգուրայի՝ իռացիոնալիզմի խորհրդանիշի միջոցով [8]։ Արևմտյան կողմում (պալատ Կասա Ռոսադայիին նայող) պատկերված է կանացի ֆիգուրա՝ կապած աչքերով (կամ արդարություն), նաև կա մեծ խաչ, որև բարձրացնում են նավաստիները՝ խորհրդանշելով նպատակին հասնելու հավատը [8]։ Կոլումբոսը կանգնած է՝ հայացքը հորիզոնին հառած, ձեռքին պահած աղյուսակներ։ Ամբողջը արված է մարմարի մի քարակտորի վրա։

Հյուսիսային կողմում կա լատիներեն մակագրություն․ «Մեդեայի երկրորդ գործողության ավարտը, Սենեկա»։ Սա մեջբերված էր որպես ճանապարհորդության մարգարեություն [8]։

Հուշարձանի ներքևի մասում կա նկուղ, որտեղ նախատեսված էր ստեղծել թանգարան (չնայած դա իրականություն չդարձավ)։ Սկզբում նկուղի հատակը և պատերը ծածկված էին կարարական մարմարով։ Ներքևում՝ դռների երկու կողմերում, գրված էին Քրիստափոր Կոլումբոսի և նրա որդի Ֆերնանդոյի արտահայտությունները[9]

Տեխնիկական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբոսի այգի և Էկոնոմիկայի նախարարություն

Հուշարձանի բարձրությունը կազմում է 26 մետր (արձանը 6մ), նրա ընդհանուր կշիռը 623 տոննա է (370 տոննան ինքը՝ հուշարձանն է, իսկ 250 տոննան՝ հիմքը, Կոլումբոսի արձանը կշռում է մոտ 40 տոննա)։ Կառույցն ստեղծելու համար պահանջվել է տեղափոխել կարարական մարմարի հսկայական քարակտորներ, իսկ այդ աշխատանքը կատարել են հարյուրավոր մարդիկ։

Շատ կամավորներ քարակտորները տեղափոխում էին երկաթուղային կայարան, իսկ հետո հասցնում Հռոմ, որտեղ աշխատողների խումբն աշխատում էր քանդակագործ Զոչչիի ղեկավարությամբ։

Քանի որ մարմարի քարակտորների ծանր քաշի պատճառով հնարավոր չէին դրանք տեղափոխել սայլերով, անհրաժեշտություն էր առաջանում օգտագործել քարշակներ, որպեսզի տեղ հասցնեին շինանյութը։ Տեղափոխման աշխատանքները տևում էին մի քանի շաբաթ։ Հուշարձանի կառուցումը երկարաձգվել է տասնյակ տարիներ։ Աշխատանքներն ընդհատվել են միայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Իր ծանր քաշի շնորհիվ հուշարձանն ունի խորը և ուժեղ հիմք, որը կարելի է տեսնել 6 մետր խորության վրա գտնվող նկուղից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • María del Cármen Magaz Escultura y Poder. — 2007. — ISBN 978-987-23100-2-8
  • Elisa Casella de Calderón Parque Colon-La Aduana Nueva. — 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gobierno de la Ciudad de Buenos Aires. «12. Monumento a Cristóbal Colón y Parque Colón». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2 de junio de 2010-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. Colón mirando hacia el Este, por Eduardo Parise Diario Clarín, 28/05/2012
  3. «Monumentos Históricos de Buenos Aires». Վերցված է 2 de junio de 2010-ին.
  4. Simboli, Rafael, "El monumento a Colón. Una visita al escultor Zocchi, en revista Plus Ultra, Buenos Aires, agosto de 1919.
  5. María del Cármen Magaz, 2007
  6. Comunicado de la organización «Salvemos las Estatuas» ante el traslado del monumento a Colón a Mar del Plata (20/03/2013) ONG «Basta de demoler», consultado el 08/03/2013.
  7. «De espaldas a Buenos Aires», en Revista del Diario Clarín, domingo 3 de febrero de 1974, p3.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Elisa Casella de Calderón, 1994
  9. Van Deurs, Adriana, Renard, Marcelo, «El monumento a Cristóbal Colon de Arnaldo Zocchi», en Estudios e Investigaciones., Instituto de Teoría e Historia del Arte, Julio Payró, N°5, Buenos Aires, Facultad de Filosofía y Letras, Universidad de Buenos Aires, 1994, pp. 90 a 92.