Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն
Partido Comunista Colombiano
Partido comunista colombiano.jpg
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Colombia.svg Կոլումբիա
Հիմնադրված 1930
Գաղափարախոսություն կոմունիզմ և մարքսիզմ-լենինիցմ
Շտաբ Բոգոտա
Թերթ «Voz»
Կայք pacocol.org
Colombian Communist Party Վիքիպահեստում

Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն (ԿԿԿ), հիմնվել է 1930 թ.՝ 1920-ական թվականների կեսին ստեղծված Կոլումբիայի հեղափոխական սոցիալիստական կուսակցության հիման վրա։ 1935 թ. մտել է Կոմինտերն։ ԿԿԿ ծրագիրը (ընդունվել է 1966 թ., X համագումարում) նախատեսում է երկրում իրականացնել հակաիմպերիալիստական, հակալատիֆունդիական, ժողովրդա-դեմոկրատական հեղափոխություն, որը պետք է հանդիսանա սոցիալիստական հեղափոխությանն անցնելու առաջին քայլը։ ԿԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Նրա բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է գործկոմ և քարտուղարություն։ ԿԿԿ ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին։ ԿԿԿ կենտրոնական օրգանն է «Վոս պրոլետարիստ («Voz Proletarian») թերթը, տեսականը՝ «Դոկումենտոս Պոլիտիկոս» («Documentos Politicos») ամսագիրը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png