Կոլոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլոնիա, Կողոնիա, հնագույն քաղաք Փոքր Հայքում, Գայլ գետի (այժմ՝ Քելքիտ չայ) ափին (այժմ՝ գյուղ Կոյուլհիսար, Թուրքիայի Սվազի վիլայեթում)։ Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին Կոլոնիայի տեղում եղել է Անիակա քաղաքը։ Ըստ Մովսես Խորենացու, մ.թ.ա. II դարում Կոլոնիայի մոտ Հայոց թագավոր Վաղարշակը պարտության է մատնել փոքրասիական պետությունների դաշնակից զորքը։ Մ.թ.ա. I դարում նվաճել է Հռոմը։ Հռոմեացի զորավար Պոմպեոսը ամրացրել է քաղաքը և անվանել Կոլոնիա (Colonia-գաղութ)։ Մ.թ. 395 թվականից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ Հուստինիանոս I (527-565) վերակառուցել է պատերազմներից ավերված Կոլոնիան, բնակչությանը տվել դրամ տնտեսությունը վերականգնելու համար և վարչական վերափոխումների ժամանակ մտցրել Ներքնագույն (Առաջին) Հայքի մեջ։ 7-11-րդ դարերում եղել է բյուզանդական գինեգործությամբ հայտնի Կոյոնիա բանակաթեմի կենտրոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515