Կոզարնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոզարնիկա
Տեսակքարանձավ, պալեոլիթյան կայան և էքսկուրսիոն անձավ
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքԲելոգրադչիկ
Երկարություն210 մետր
Հայտնաբերման տարի1984
Քարտեզ
Քարտեզ

Կոզարնիկա կամ Կոզարնիկայի քարանձավ (բուլղար․՝ Пещера Козарника, Այծի քարանձավ) , Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող բնական քարանձավ, որը օգտագործվել է որպես որսորդական կացարան Ստորին պալեոլիթի ժամանակ (1.6-1.4 միլիոն տարի առաջ)[1]։ Սա Բալկաններով Աֆրիկայից Եվրոպա մարդկության մեծ գաղթի վկայությունն է ի տարբերություն, Ջիբրալթարով գաղթի վարկածի։ Քարանձավը Եվրոպայում վաղ պալեոլիթի մարդու քարանձավային բնակության օրինակ է[2]։ Թարանձավի երկարությունը 210 մետր է։ Հայտնաբերվել է 1984 թվականին։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտը և Բորդոյի երկրագիտական և չորրորդական նախապատմության ինստիտուտը՝ Նիկոլայ Սիրակովի և Ժան Լյուկ Գոադելիի գլխավորությամբ 1996 թվականից քարանձավում իրականացվում են հնագիտական պեղումներ։

Քարանձավը բնակեցված է եղել վաղ պալեոլիթից։ Առավել հետաքրքրություն են ներկայացնում խորը շերտերը, որոնց տարիքը 1,4 մլն տարի է։ Այնտեղ հայտնաբերվել են մարդու ոսկորներ, որոնք հնարավոր է, որ պատկանել են հոմո էրեկտուսին (Homo erectus)։ Եթե թվագրությունը հավաստի է, ապա սա Եվրոպայում բանական մարդու ներկայության ամենավաղ ապացույցներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sirakov, N.; Guadelli, J.-L.; Ivanova, S.; Sirakova, S.; Boudadi-Maligne, M.; Dimitrova, I.; Fernandez, Ph.; Ferrier, C.; Guadelli, A.; Iordanova, D.; Iordanova, N.; Kovatcheva, M.; Krumov, I.; Leblanc, J.-Cl.; Miteva, V.; Popov, V.; Spassov, R.; Taneva, S.; Tsanova, T. (2010 թ․ մարտի 10). «An ancient continuous human presence in the Balkans and the beginnings of human settlement in western Eurasia: A Lower Pleistocene example of the Lower Palaeolithic levels in Kozarnika cave (North-western Bulgaria)». Quaternary International. 223–224: 94–106. doi:10.1016/j.quaint.2010.02.023. ISSN 1040-6182. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Dig Spotlight: The Kozarnika Cave». Archaeological Digs. 2005 թ․ մարտի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маргарит Дамянов, „Балканският маршрут“, National Geographic България, бр. 3 (5), март 2006, ISSN 1312 – 6571
  • „Голяма енциклопедия България“, БАН, т. 6 (ЗНА-КРУ), ИК „Труд“, София, 2012, ISBN 978-954-8104-28-9 / ISBN 978-954-398-141-0, с. 2357 – 2358.
  • Paul Rincon, „Early human marks are 'symbols'“, BBC News, 16 март 2004