Կոգնիտիվ անթրոպոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոգնիտիվ անթրոպոլոգիա (անգլ․՝ cognitive anthropology), մշակութային մարդաբանության և կոգնիտիվ գիտությունների խաչմերուկում գտնվող գիտություն է, որը ուսումնասիրում է տարբեր մշակութային համակարգերի կառուվածքը, բնութագրում մշակութային ոլորտները՝ օգտագործելով տրամաբանության և լեզվաբանության մեթոդները: Կոգնիտիվ անթրոպոլոգիայի ծագումը սովորաբար կապված է «աշխարհքի պատկերի» հետազոտման հետ[1]:

Կոգնիտիվ մարդաբանության ուսումնասիրման առարկան ոչ թե մշակույթի առանձին տարրերն են, այլ մշակույթի տարրերի կազմավորման համակարգը: Կարևոր է, որ յուրաքանչյուր ազգի բնորոշ են ընկալման, մտածողության, վարքի, հույզերի տարբեր համակարգեր :

Կոգնիտիվ մարդաբանության նպատակը տարբեր հասարակություններին պատկանող մարդկանց աշխարհը իրենց իսկ տերմիններով ներկայացնելն է, ինչպես նաև աշխարհընկալման, վարքի և հասարակական կյանքի կարգավորման համար պատասխանատու ճանաչողական կառույցների հայտնաբերումը։ Կոգնիտիվիստ–մարդաբանը, օրինակ, չի օգտագործում ժամանակակից արևմտյան բժշկության հասկացություններն ու տերմինաբանությունը կոնկրետ ազգի մարդկանց վարքագիծը, հիվանդությունների և վնասվածքների հետ կապված նրանց գործելակերպը նկարագրելու ժամանակ, քանի որ դա կարող է աղավաղել տեղական բժշկական հասկացությունների իմաստը: Մշակույթ նկարագրվում է ներսից, կարծես այդ մշակույթին պատկանող անդամի կողմից[1]:

Մշակույթի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվիստ–մարդաբանների մեծ մասը մշակույթը սահմանում է որպես արժեքների, մոդելների, վարքային գործողությունների համակարգ: Մշակույթը հանդես է գալիս որպես կատարյալ կոգնիտիվ համակարգ, որը ներառում է հասարակության անդամների մտքում առկա գիտելիքները, հավատալիքները և արժեքները։ Հասարակության անդամները օգտագործում են մշակույթը իրենց հասարակության ներկա սոցիալական վարքը քննարկելու, սահմանելու, դասակարգելու և մեկնաբանելու համար: Այսպիսով, մշակույթը համապատասխան սոցիալական վարքի և անհատների վարքագծի ձևավորման ու զարգացման միջոց է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական մարդաբանությունը ծագել է 20-րդ դարի 50-ական թվականներին մշակույթի սահմանման փոփոխության արդյունքում: Այդ ժամանակ էլ սկսեցին մշակույթն ավելի նեղ իմաստով սահմանել՝ որպես ներքին գիտելիքների համակարգ, որը վերահսկում է իրական վարքագիծը և իրադարձությունները:

Կոգնիտիվ մարդաբանության սկզբնական տարբերակը 1950-ական թվականներին ԱՄՆ-ում առաջացած էթնոգիտությունն է (անգլ․ethnoscience), որն ուսումնասիրում էր տարբեր ազգերի կողմից կիրառվող տաքսոնոմիական համակարգերը կենդանիների, բույսերի, հիվանդությունների, սննդի և այլնի դասակարգման համար: Անթրոպոլոգիան սկսեց մանրամասն ուսումնասիրել ճանաչողության, մտքերի, որոշումների առանձնահատկությունները, որոնք կապված էին սոցիալական գործողությունների հետ: Այս գործընթացը հասարակական գիտությունների շրջանում առաջացրեց հիմնական հարցի նկատմամբ աճող հետաքրքրություն՝ «Ի՞նչ են մարդիկ իմանում և մտածում»:

Բնության դասակարգման միջոցով էթնոգիտությունը խոր ազդեցություն ունեցավ և՛ կոգնիտիվ մարդաբանության, և՛ լեզվաբանության զարգացման վրա: Կարևոր փուլ էր մարդաբանության ֆորմալ մեթոդների օգտագործումը հիմնականում փոքր մշակութային դաշտերի ուսումնասիրության ժամանակ։

1980-ական թվականներին կոգնիտիվ գիտությունների զարգացանը զուգահեռ, կոգնիտիվ մարդաբանությունը բացի լեզվական կառույցներից սկսեց հետազոտել նաև մշակույթի տարբեր սիմվոլիկ համակարգերը և մարդկանց վարքագիծը: Նոր հետազոտությունների նպատակը կոգնիտիվ կառույցների հայտնաբերումն էր՝ որպես աշխարհի պատկեր, սցենար, պրոտոտիպ, սխեմա, և դրանցով պայմանավորված հույզերի, դրդապատճառային համակարգի, գործունեության, ուղեղի մեխանիզմների առանձնահատկությունների ուսումնասիրումը: Ուսումնասիրվում են նաև անհատական առաձնահատկությունները, հակասող մշակութային մոդելների միջև կոնֆլիկտները, ուսուցման եղանակները, նոր գիտելիքներ ձեռք բերելը և այլն: Կոգնիտիվ անթրոպոլոգիայի մեթոդներում ավելացան հոգեբանական և այլ գիտական ոլորտների մեթոդներ, ինչպիսիք են ուղեղի քարտեզագրումը, նեյրոնային ցանցերը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tyler S. А. Cognitive anthropology. N. Y., 1969;
  • D’Andrade R. G. The development of cognitive anthropology. Camb., 1995;
  • Shore В. Culture in mind: cognition, culture and the problems of meaning. Oxf., 1996;
  • Лурье С. В. Психологическая антропология. М., 2003.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «autogenerated1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: