Կոբի Մարիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբի Մարիմի
Բնօրինակ անունեբրայերեն՝ קובי מרימי
Ծնվել էհոկտեմբերի 8, 1991(1991-10-08) (32 տարեկան)
Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Երկիր Իսրայել
Մասնագիտություներգիչ և դերասան
Գործիքներկիթառ
ԿրթությունOhel Shem? և Nissan Nativ Acting Studio?
 Kobi Marimi Վիքիպահեստում

Յաակով «Կոբի» Մարիմի (եբրայերեն՝ קובי מרימי‎, հոկտեմբերի 8, 1991(1991-10-08), Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի երգիչ և դերասան, ներկայացրել է Իսրայելը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաակով (Կոբի) Մարիմին ծնվել և մեծացել է Իսրայելի Ռամատ Գան քաղաքում, իրաքա-հրեական ծագմամբ ընտանիքում[1][2]։ Ծառայության է անցել Իսրայելի պաշտպանության ուժերում։ Սովորել է Nissan Nativ դերասանական ստուդիայում[3]։ Մարիմին բնակվում է Թել Ավիվում։ Որոշ ժամանակ աշխատել է որպես պանդոկի կարգավորող և կինոթատրոնի գանձապահ[4]։

Երաժշտական և դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման ընթացքում խաղացել է «Կովկասյան կավիճե շրջան», «Զավեշտական Պատրանք» և «Աղոթողը» ներկայացումներում[5]։ Nissan Nativ-ը ավարտելուց հետո հանդես է եկել «Յուրաքանչյուր կենդանի բան կարիք ունի» ֆիլմում ինչպես նաև կատարել է Նաթանի դերը «Մեսիա Հիմա» ֆիլմում, որի համար 2017 թվականին Բաթ Յամում ստացել է հեռանկարային դերասան մրցանակը։ Դա նրա դեբյուտն էր իսրայելական օպերայում[5]։ Մարիմին Իսրայելի երաժշտական թատրոնի փառատոնի ժամանակ ստացել է ամենահեռանկարային դերասանի մրցանակը։

Մարիմին հաղթել է HaKokhav HaBa-ի վեցերորդ մրցաշրջանը։ Սա նրան իրավունք է տվել ներկայացնել իր երկիրը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում իր հայրենիքում[6]։ Մարիմին Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Իսրայելը իր «Տուն» երգով և գրավել 23-րդ հորիզոնականը եզրափակչում։

2019 թվականի սեպտեմբերին թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Yalla Bye»:

Հունվարի 26-ին թողարկել է իր երրորդ սինգլը՝ «Lo Levad»:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Դիրքերը հիթ-շքերթներում Ալբոմ
ISR
[7]
«Home» 2019 2 Չկա
«Yalla Bye» 1
«Lo Levad» 2020 16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://hamekomon.maariv.co.il/news/126474/
  2. «Israel's 2019 Eurovision contestant: Kobi Marimi». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. «Kobi Marimi to represent Israel in 2019 Eurovision Song Contest - Music & Entertainment». Israel National News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Kobi Marimi will represent Host Country Israel!». eurovision.tv (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 «Marimi Kobi, actor». israel-opera.co.il. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  6. staff, T. O. I. «Kobi Marimi crowned 'Rising Star' and will represent Israel at Eurovision». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Media Forest: 20 (12-05-19 19-05-19)». Media Forest. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբի Մարիմի» հոդվածին։