Կյունդոս, Տարսոն, Տարսուս, Հայկական Կիլիկիայի նշանավոր գետերից։ Սկիզբ է առնում Բուլղար և Կուկլակա լեռներից, հոսում խորունկ ձորերով, Լամբրոնի մոտով մտնում Ժեռակռա կիրճը, ապա ընթանալով դեպի հվ., անցնում Տարսոն քաղաքի միջով և քաղաքից 5 կմ հվ. թափվում Միջերկրական ծովը։ Կյունդոսը եղել է Կիլիկյան Հայաստանի սրբազան գետը, ինչպես Արածանին ու ԵրասխըՄեծ Հայքում։ Կյունդոսի ափերին գտնվել են հայկական բազմաթիվ բերդեր ու մշակութային կենտրոններ։ Հին և միջին դարերում գետաբերանին գտնվում էր Հռեգմա նավահանգիստը։ Այս գետի վրա հանդիպել են Կլեոպատրա թագուհին ու Մարկոս Անտոնիոսը և ունեցել սիրային ժամադրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 490)։