Կլոքսացիլին
Կլոքսացիլին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₉H₁₈ClN₃O₅S |
Մոլային զանգված | 7,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 61-72-3 |
PubChem | 6098 |
EINECS համար | 200-514-7 |
SMILES | CC1=C(C(=NO1)C2=CC=CC=C2Cl)C(=O)NC3C4N(C3=O)C(C(S4)(C)C)C(=O)O |
ЕС | 200-514-7 |
ChEBI | 5873 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կլոքսացիլին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է ախտածին մանրէների բուժման նպատակով[2]։ Այդ հիվանդություններն են՝ շփաբորբը, ցելյուլիտը, թոքաբորբը, սեպտիկ արթրիտը և արտաքին օտիտը[2]։ Այն արդյունավետ չէ մեթիցիլին-ռեսիստենտ Staphylococcus aureus -ի դեպքում (MRSA)[3]։ Այն օգտագործվում է ներքին ընդունման և ներարկման միջոցով[2]։
Կողմնակի ազդեցությունը կարող է դրսևորվել սրտխառնոցի, փորլուծության և ալերգիկ ռեակցիաների ձևով, որը նույնիսկ կարող է հանգեցնել անաֆիլաքսիայի[2]։ Կարող է տեղի ունենալ նաև կեղծմեմբրանային փորլուծություն, որի հարուցիչը Clostridium difficile մանրէն է[3]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են պենիցիլինի նկատմամբ ալերգիա[2]։ Հղիության ընթացքում օգտագործումը անվտանգ է[2]։ Կլոքսացիլինը պատկանում է պենիցիլինի ընտանիքի դեղորայքներին[3]։
Կլոքսացիլինը արտոնագրվել է 1960 թվականին և հաստատվել է բժշկության մեջ օգտագործման համար 1965 թվականին[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարևոր դեղորայքային միջոցների ցանկում․ վերջինս իր մեջ ներառում է առավել կարևոր և անվտանգ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար[5]։ Դեղորայքի արժեքը զարգացող երկրներում 0.16 ԱՄՆ դոլար է հաբի համար[6]։ Այն չի վաճառվում Միացյալ նահանգներում[3]։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կիսասինթետիկ է և պատկանում է պենիցիլինի դասին։ Կլոքսացիլինը օգտագործվում է ստաֆիլակոկի դեմ, որն արտադրում է β-լակտամազ, այն ազդում է մեծ R շղթայի վրա և դրա հետևանքով թույլ չի տալիս կապել β-լակտամազը։ Այս դեղորայքն ունի ավելի թույլ հակաբակտերիալ ակտիվություն, քան բենզիլպենիցիլինը և զուրկ է լուրջ թունավորումից, բացառությամբ ալերգիկ ռեակցիաների։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոքսացիլինը բացահայտել և զարգացրել է Բեչամ դեղագործական ընկերությունը[7]։
Այն վաճառվում է մի քանի առևտրային անվանումներով, ներառյալ Կլոքսապեն, Կլոքսակապ, Թեգոպեն և Օրբենին։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 cloxacillin
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 110, 586. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Cloxacillin (Professional Patient Advice)». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 490. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Cloxacillin Sodium». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-08-25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ David Greenwood (2008). Antimicrobial drugs: chronicle of a twentieth century medical triumph. Oxford University Press US. էջեր 124–. ISBN 978-0-19-953484-5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.