Կլիֆորդ Աբոագե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կլիֆորդ Աբոագե
Քաղաքացիությունը Flag of Ghana.svg Գանա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1995(1995-02-11)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 55 կիլոգրամ

Կլիֆորդ Աբոագե (անգլ.՝ Clifford Aboagye, փետրվարի 11, 1995(1995-02-11)[1], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, «Ատլաս» ակումբի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբոագեն իր ֆուտբոլային կարերիան սկսել է հայրենիքում, «Ինտերնեյշնլ Էլլիես» ակումբում: 2013 թվականի ամռանը աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո Կլիֆորդը հինգամյա պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ: Տրանսֆերի գումարը կազմել է 800 հազար եվրո: Նա անմիջապես վարձավճարով տրամադրվել է իսպանական «Գրանադա» ակումբին[2]: 2015 թվականի հունվարի 8-ին Իսպանիայի գավաթի առաջնության «Սևիլյա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել «Գրանադա» ակումբում[3]: Աբոագեն հիմնականում եղել է պահուստային կազմում:

2017 թվականին Կլիֆորդը մեկնել է մեքսիկական «Ատլաս» ակումբ: Հունվարի 15-ին «ՈւԱՆԼ Տիգրես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում` երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Քրիստիան Տաբոյի փոխարեն[4]: Ապրիլի 13-ին «ՈւՆԱՄ Պումաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբոագեն իր առաջին գոլն է խփել «Ատլաս» ակումբի կազմում[5]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Աբաոգեն Գանայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Մրցաշրջանում նա խաղացել է Իսպանիայի[6], ԱՄՆ-ի[7], Պորտուգալիայի[8], Չիլիի[9], Իրաքի[10] և երկու անգամ` Ֆրանսիայի հավաքականների դեմ[11]:

2015 թվականին Աբոագեն հավաքականի հետ 2-րդ անգամ խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, այս անգամ` Նոր Զելանդիաում: Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[12], Պանամայի[13] և Մալիի[14] հավաքականների դեմ խաղերին: Արգենտինայի դեմ խաղում Կլիֆորդը դարձել է գոլի հեղինակ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային Գանա Գանա (Մ-20)

  •  Բրոնզե. Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն - 2013

Անհատական

  • 2013 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (6 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Гранада VS. Севилья 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01—08 
  3. «Гранада VS. Севилья 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01—08 
  4. «Атлас VS. УАНЛ Тигрес 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01—15 
  5. «Атлас VS. УНАМ Пумас 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04—13 
  6. «Испания (до 20) VS. Гана (до 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—06—24 
  7. «Гана (до 20) VS. США (до 20) 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—06—27 
  8. «Португалия (до 20) VS. Гана (до 20) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—03 
  9. «Гана (до 20) VS. Чили (до 20) 4:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—07 
  10. «Испания (до 20) VS. Ирак (до 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—13 
  11. «Испания (до 20) VS. Гана (до 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—06—24 
  12. «Аргентина (до 20) VS. Гана (до 20) 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-02 
  13. «Панама (до 20) VS. Гана (до 20) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-05 
  14. «Гана (до 20) VS. Мали (до 20) 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]