Կլեբեր հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Place Kléber
Կլեբեր հրապարակ
Հրապարակը․ անձրևոտ օր
ԵրկիրՖրանսիա
Տեղագրություն2 Rue de l'Outre
ՎայրՍտրասբուրգ
Քարտեզ
Քարտեզ

Կլեբեր հրապարակ (գերմաներեն՝ Kleberplatz[1], էլզասերեն՝ Klewerplàtz), Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հիմնական հրապարակն է։

Մինչև վերականգնողական աշխատանքները, հրապարակը ծառայում էր որպես հավաքատեղի խոշոր իրադարձությունների համար, օրինակ՝ մարզական միջոցառումներ (նշելու 1998 թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ստրասբուրգի Racing Club ֆուտբոլային ակումբի տարած հաղթանակը[2]), քաղաքական իրողություններ (նշելու 2002 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները) կամ արհմիության կազմակերպած ցույցեր։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը ունեցել է բազում անուններ տարիների ընթացքում․ Barfüßerplatz՝ մինչև 1528–1531 թթ․[3], Waffenplatz՝ 17–րդ դարում[4], place Kléber՝ 1840 թ․ հունիսի 24–ից՝ ի պատիվ բնիկ ստրասբուրգցի գեներալ Ժան–Բապտիստ Կլեբերի։ Բայց 1940–ից մինչև 1944 թթ․, հրապարակի անունը վերափոխվում է Karl-Roos-Platz–ի՝ էլզասցի Կարլ Ռոսի պատվին, ով մեղադրված է լինում Գերմանիայի հետ լրտեսության ու ազգային–սոցիալիստական գաղափարներ տարածելու մեջ։ Այժմ հրապարակը կրկին կոչվում է place Kléber։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886-1960 թթ․ եղել է Ստրասբուրգի հին տրամվայի կենտրոնը և ծառայել որպես ավտոկայանատեղի։ 1994 թ․-ին ճարտարապետ Գայ Կլապոտը տարածքը վերափոխում է հրապարակի[5]։ Այս փոփոխումը քաղաքի հետիոտնայինացման հետևանքն էր։ Նաև՝ նոր տրամվայի A ու D գծերը անցնում էին հրապարակի արևմտյան հատվածի երկարությամբ։

Մինչև 2003 թ․, հրապարակում ամեն չորեքշաբթի ու ուրբաթ օրերին բացօթյա շուկաներ էին առկա։

2007 թ․-ին հրապարակը ամբողջովին վերակառուցվեց՝ Օբետ շենքի վերակառուցման հետ միաժամանակ[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբետը (l'Aubette)[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբետը 2014 թվականին

Հրապարակում է գտնվում Օբետ շենքը՝ կառուցված 18-րդ դարում, 1778 թ․՝ նեոդասական ոճով։ Այն սկզբում ծառայել է որպես պահակակետ, իսկ 19-րդ դարի վերջերին վերածվել երաժշտական կոնսերվատորիայի, իսկ 1928 թ․-ին՝ ժամանցի կենտրոնի։

Հայտնի արտիստներ Թեո վան Դուսբուրգը, Ժան Արպն ու Սոֆի Թոյբեր-Արփը իրենց գեղանկարչությամբ հարստացրել են թանգարանը 1928 թ․-ին։ Շատ արվեստագետներ Օբետը համեմատում են Սիքստինյան կապելլա մատուռի հետ ու այն համարում դրա ժամանակակից արվեստի տեսակը։

Տոնածառը 2014 թվականին

Սուրբծննդյան մեծ տոնածառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ստրասբուրգի Christkindelsmärik սուրբծննդյան շուկայի ավանդույթներին, ամեն տարի սուրբծննդյան տոնածառ է բերվում Ֆրանսիայի Վոգեզներ լեռներից և, խաղալիքներով ու լույսով զարդարվելուց հետո, տեղադրվում հրապարակի հարավ-արևելյան անկյունում։

Սիրահարների սրճարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ այս մեծ վրանը փակցվել է 2016 թ․-ի Ստրասբուրգ, իմ սեր (ֆր․՝ Strasbourg mon amour) կոչվող միջոցառման ընթացքում։ Այդ տարվանից ի վեր, վրանը դարձել է միջոցառման խորհրդանիշը։ Հենց դրա ներքո էլ տեղի են ունենում միջոցառումներ Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rm.coe.int/09000016807bcf59
  2. «Place Kléber» (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  4. https://archive.org/details/strassburgundse00stragoog
  5. https://archives.strasbourg.eu/expositions/salle-l-ere-du-tramway-96/n:335
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. https://www.jds.fr/agenda/manifestations/le-cafe-des-amours-102448_A