Կլարա Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Գոնսալես
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1901(1901-09-11)[1]
ԾննդավայրՌեմեդիոս, Remedios District, Չիրիկի, Պանամա
Մահացել էփետրվարի 10, 1990(1990-02-10)[2] (88 տարեկան)
Մահվան վայրՊանամա, Պանամա
Քաղաքացիություն Պանամա
ԿրթությունՆյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտությունփաստաբան, դատավոր, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս

Կլարա Գոնսալես (իսպ.՝ Clara Gonzalez, սեպտեմբերի 11, 1901(1901-09-11)[1], Ռեմեդիոս, Remedios District, Չիրիկի, Պանամա - փետրվարի 10, 1990(1990-02-10)[2], Պանամա, Պանամա), առաջին պանամացի կինն է, որը 1922 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Գոնսալեսը ստեղծել է Ազգային ֆեմինիստական կուսակցությունը, պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար՝ ստեղծելով դպրոց, որտեղ կանայք ուսանել են քաղաքական պատասխանատվություն։ Նա առաջին լատինաամերիկացի կինն է, որն իրավունքի դոկտորի աստիճան է ստացել։ Ծառայել է Սահմանադիր ժողովում, որն ի վերջո 1946 թվականին կանանց իրավունքներ շնորհեց։ Գոնսալեսն առաջին պանամացի կինն է, որը եղել է անչափահասների դատարանի դատավոր։ Նա աջակցել է անչափահասների մասին օրենսգրքի մշակմանը և հիմնադրել Chapala Junior Renewable Reformatory-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Գոնսալեսի (ձախից) և Դորիս Սթիվենսի լուսանկարը, 1928

Կլարա Գոնսալես Կարիլյոն ծնվել է 1898 թվականի սեպտեմբերի 11-ին Պանամայի Չիրիկի նահանգի Ռեմեդիոս քաղաքում, իսպանացի ներգաղթյալների՝ Դեյվիդ Գոնսալեսի և Բասիլիա Կարիլյո Սանչեսի ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ ապրել է Կոստա Ռիկայում, որտեղ նրանց աքսորել էին 1900-1904 թվականներին[3]։ 1918 թվականին Escuela Normal-ից ստացել է ուսուցչի որակավորում և 1919 թվականին ընդունվել է Իրավունքի ազգային դպրոց (Escuela Nacional de Derecho)[4]: Իրավաբանական դպրոցում ուսանելու տարիներին դասավանդել է Մանուել Խոսե Ուրտադո դպրոցում[3]։ 1922 թվականին Գոնսալեսը դարձել է առաջին կինը, ով ստացել է իրավունքի բակալավրի աստիճան, սակայն նրան արգելել են պրատիկ գործունեությամբ զբաղվել։ Նրա ավարտական թեզիսի թեման է եղել «La Mujer ante el Derecho Panameño» (Կանայք պանամական օրենքում)[4]՝ կանանց իրավական կարգավիճակի առաջին ուսումնասիրություններից մեկը և հիմք դարձավ Սահմանադրության փոփոխության համար։ Նախագահ Բելիսարիո Պորրասի վարչակազմը ստացավ բազմաթիվ դիմումներ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որը վերջապես կատարվեց 1925 թվականին՝ թույլատրելով Գոնսալեսին պրակտիկ զբաղվելու օրենքով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 «Clara González Carrillo de Behringer». En Caribe (Spanish). Dominican Republic: Enciclopedia de Historia y Cultura del Caribe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Moreno, Célia. «Clara González de Behringer». Unidade Acadêmica de Engenharia Civil (Portuguese). Campina Grande, Paraíba, Brasil: Universidade Federal de Campina Grande. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]