Կլարա Աբգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլարա Աբգար
Կլարա Աբգար.jpg
Ծնվել է1922
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էմարտի 1, 1996(1996-03-01)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտություննկարչուհի

Կլարա Աբգար (պարս․՝ کلارا آبکار, Կլարա Աբգարյան, 1922, Թեհրան, Իրան - մարտի 1, 1996(1996-03-01), Թեհրան, Իրան), իրանահայ նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Աբգարը ծնվել է 1922 թվականին Թեհրանում` սպահանցի արվեստագետների ընտանիքում: Մանուկ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել լուսանկարչության հանդեպ: Սովորել է Արվեստի օրիորդաց դպրոցում, այնուհետև` Գեղանկարչության բարձրագույն ուսումնարանում: Աշակերտել է Թահեր Ջավադզենին (մանրանկարչություն), Հադեյխանի Թաջվիդին (մանրանկարչություն), Ալի Դորուդին (ոսկերչություն), Մողիմին (մանրանկարչություն), Նասրոլլահ Յուսուֆին (ոսկերչություն և գորգի նախշագործություն), Աբդոլլահ Բաղերին (ոսկերչություն) և Հոսեյն Քաշիթարաշին:

Բարձրագույն ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Իրանի արվեստի ու մշակույթի նախարարության տարբեր բաժիններում[1]:

Կլարա Աբգարը ստեղծել է մանրանկարներ[2], թազհիբի (նկարների ներշրջանակային ձևավորում) նմուշներ, հագուստի, կտորի և զարդերի ուրվագծեր: Նրա կտավների առանձնահատկություններից են սահուն գծերն ու երաժշտականությունը: Աբգարի մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում հեծյալների, ծաղիկների, Խայամի, Աթթարի, Շեյխ Ահմադի դամբարանների, Քաշանի Ֆիրուզաբադ և Ալիաբադ աշտարակների պատկերներն ու տեսարանները, նատյուրմորտները: Կլարա Աբգարի ստեղծագործություններից են` «Անուշիրվան և Բոզորգմեհրը», «Բահրամի որսը», «Յուսեֆն ու Զոլեյխան», «Պառավն ու սուլթան Սանջարը», «Փեյմանի թագը» (փորագրություն արծաթի վրա):

Կլարա Աբգարի աշխատանքները գտնվում են Թեհրանի Կլարա Աբգար թանգարանում, Իրանի մարդաբանական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]: Կլարա Աբգարի «Տասը դեմք» նկարը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել Ժանետ Լազարյանը[1]:

Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան

1991 թվականին Կլարա Աբգարն իր ունեցվածքն ու բոլոր գործերը նվիրել է Իրանի մշակութային ժառանգության կառույցին: 1993 թվականին Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությունը Թեհրանի Սաադաբադ համալիրի թանգարաններից մեկը կոչել է Կլարա Աբգարի անունով:

Կլարա Աբգարի բնակարանը, իր ցանկությամբ, մահից հետո վերածվել է նկարչական արվեստի դպրոցի:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Աբգարը մահացել է 1996 թվականին: Թաղված է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • فرخ‌زاد، پوران. کارنمای زنان کارای ایران (از دیروز تا امروز). تهران: نشر قطره، ۱۳۸۱. ص. ۱۸. ISBN 964-341-116-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տիգրանուհի Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «اولین زن مینیاتوریست ایران چه کسی بود؟»։ ایسنا (fa-IR)։ 2015-03-21։ Վերցված է 2017-06-28 
  3. «Աբգարյան Կլարա - Կլարա Աբգար | Տասը դեմք - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28