Jump to content

Իվան Կլապեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կլապեզ Իվանից)
Իվան Կլապեզ
Ծնվել է1961
ԾննդավայրՍին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունCity and Guilds of London Art School? (1989) և Զագրեբի համալսարան (1987)
Մասնագիտությունքանդակագործ
Կայքdestinationart1.webspace.virginmedia.com/ivan-home.html
 Ivan Klapež Վիքիպահեստում

Իվան Կլապեզ (խորվաթերեն՝ Ivan Klapez, 1961, Սին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա), խորվաթ ժամանակակից քանդակագործ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կլապեզը ծնվել է 1961 թվականին, Խորվաթիայի Սին քաղաքում։ Սովորել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի համալսարանի արվեստների ֆակուլտետում։ 1987 թվականից ապրում ու ստեղծագործում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[1][2][3]։ Ռեալիստական ուղղության արվեստագետ է, ստեղծում է ֆիգուրատիվ քանդակներ։ Նրա արվեստի բազմաթիվ երկրպագումերի թվում է նաև բրիտանացի ճանաչված դիզայներ Սեբաստիան Քոնրանը, որը քանդակագործի աշխատանքների իր հավաքածուն է ստեղծել արդեն[4]։ Քանդակագործը մասնակցել է մի շարք հեղինակավոր ստեղծագործական մրցույթների։ 1991 թվականին The Aims of Industry կազմակերպության պատվերով նրա ստեղծած «Ազատություն» («Liberty») քանդակը ներկայացվել է Մարգարեթ Թետչերի անվան մրցանակի[1][5][6]։

Հիշարժան աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլապեզի լայնորեն հայտնի գործերից է «Միասնություն» («Unity») քանդակը, որը տեղ է գտել Լոնդոնի միջնադարյան պարսպի հատվածներից մեկի մերձակայքում, պոստմոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը հանդիսացող Alban Gate շինության մոտ[7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Archived copy» (PDF). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. HUSK NO. 11—A/W 2013–14—#POWER, page 82-83 http://huskmagazine.com/ Արխիվացված 21 Սեպտեմբեր 2016 Wayback Machine
  3. Brilliant Croatian sculptor found in derelict London office block, March 1995, Modern Painters; Spring 95, Vol. 8 Issue 1, p56 by Fallowell, Duncan
  4. The London Magazine http://www.thelondonmagazine.co.uk/interiors-gardens/celebrity-homes/sebastian-conran.html. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Croatians in London Newsletter No. 24 October 2006». croatia.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  7. «PMSA». pmsa.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Thwaite, Peter (2009 թ․ մայիսի 25). «English: Unity, Nude Dancers EC2 This statue 'Unity', signed 'Ivan Klapez 1992', http://www.artacademy.org.uk/#/ivan-klapez/4528295442, is on Alban High Walk, above the junction of Wood Street and London Wall, that is part of the Alban Gate office block above the junction». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին – via Wikimedia Commons. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «Archived copy» (PDF). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կլապեզ» հոդվածին։