Իվան Կլապեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Կլապեզ
Ivan Klapez.jpg
Ծնվել է1961
ԾննդավայրՍին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունCity and Guilds of London Art School? (1989) և Զագրեբի համալսարան (1987)
Մասնագիտությունքանդակագործ
Կայքdestinationart1.webspace.virginmedia.com/ivan-home.html
Ivan Klapež Վիքիպահեստում

Իվան Կլապեզ (խորվաթերեն՝ Ivan Klapez, 1961, Սին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա), խորվաթ ժամանակակից քանդակագործ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կլապեզը ծնվել է 1961 թվականին, Խորվաթիայի Սին քաղաքում։ Սովորել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի համալսարանի արվեստների ֆակուլտետում։ 1987 թվականից ապրում ու ստեղծագործում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[1][2][3]։ Ռեալիստական ուղղության արվեստագետ է, ստեղծում է ֆիգուրատիվ քանդակներ։ Նրա արվեստի բազմաթիվ երկրպագումերի թվում է նաև բրիտանացի ճանաչված դիզայներ Սեբաստիան Քոնրանը, որը քանդակագործի աշխատանքների իր հավաքածուն է ստեղծել արդեն[4]։ Քանդակագործը մասնակցել է մի շարք հեղինակավոր ստեղծագործական մրցույթների։ 1991 թվականին The Aims of Industry կազմակերպության պատվերով նրա ստեղծած «Ազատություն» («Liberty») քանդակը ներկայացվել է Մարգարեթ Թետչերի անվան մրցանակի[1][5][6]։

Հիշարժան աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլապեզի լայնորեն հայտնի գործերից է «Միասնություն» («Unity») քանդակը, որը տեղ է գտել Լոնդոնի միջնադարյան պարսպի հատվածներից մեկի մերձակայքում, պոստմոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը հանդիսացող Alban Gate շինության մոտ[7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  2. HUSK NO. 11—A/W 2013–14—#POWER, page 82-83 http://huskmagazine.com/ Archived 21 September 2016 at the Wayback Machine.
  3. Brilliant Croatian sculptor found in derelict London office block, March 1995, Modern Painters; Spring 95, Vol. 8 Issue 1, p56 by Fallowell, Duncan
  4. The London Magazine https://web.archive.org/web/20161001203315/http://www.thelondonmagazine.co.uk/interiors-gardens/celebrity-homes/sebastian-conran.html։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 1, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  5. «Croatians in London Newsletter No. 24 October 2006»։ croatia.org։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  6. http://www.libertarian.co.uk/lapubs/socin/socin014.pdf
  7. «PMSA»։ pmsa.org.uk։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 23, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2016 
  8. Thwaite Peter (մայիսի 25, 2009)։ «English: Unity, Nude Dancers EC2 This statue 'Unity', signed 'Ivan Klapez 1992', http://www.artacademy.org.uk/#/ivan-klapez/4528295442, is on Alban High Walk, above the junction of Wood Street and London Wall, that is part of the Alban Gate office block above the junction.»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 16, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2016 – via Wikimedia Commons 
  9. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]