Կլաուդիա Արավենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլաուդիա Արավենա
Ծնվել էհոկտեմբերի 21, 1968(1968-10-21) (51 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
ԿրթությունՉիլիի արվեստի և սոցիալական գիտությունների համալսարան
Մասնագիտությունվիզուալ արտիստ, համադրող, լրիվ պրոֆեսոր և ֆոնդապահ
Կայքclaudiaaravenaabughosh.cl

Կլաուդիա Արավենա Աբուղոշ (իսպ.՝ Claudia Aravena Abughosh, հոկտեմբերի 21, 1968(1968-10-21), Սանտյագո, Չիլի), չիլիացի վիզուալ նկարիչ, համադրող, կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ, պրոֆեսոր, ով աշխատում է հիմնականում ժամանակակից արվեստի բնագավառում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Արավենան ծնվել է 1968 թվականին Սանտյագոյում: Գրաֆիկական դիզայն է ուսանել Չիլիի արվեստի և սոցիալական գիտությունների համալսարանում (Universidad ARCIS)՝ ստանալով աուդիովիզուալ հաղորդակցման որակավորում և մշակութաբանության մագիստրոսի կոչում[1]: Ինստալյացիայի, լուսանկարչության, աուդիովիզուալ ներկայացումների միջոցով աշխատանքներ է կատարել սթրիթ արտի և մեդիա արտի շրջանակներում[2][3][4][5]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արավենան իր կարիերայի ընթացքում մասնակցել է մի շարք սոլո և խմբակային ցուցահանդեսների, այդ թվում`2009 թվականին Հավանայի բիենալեին[6], 6-7-րդ վիդեո և նոր մեդիա Սանտյագոյի բիենալեին (2007 թ.)[3] և 1-ին չիլիական տրիենալեին (2009 թ.) Սանտյագոյի ժամանակակից արվեստի թանգարանում, ի լրումն նույն հաստատությունում անցկացված Խնամքով վերաբերվել (2007) շոուին[7]: La operación verdad, o la verdad de la operación խմբակային ցուցահանդես Սալվադոր Ալենդեի համերաշխության թանգարանում (2010 թ.),[8], Circa Berlin Կոպենհագենի Նիկոլայ ժամանակակից արվեստի կենտրոնում (2005 թ.), From the Other Site/Side Սեուլի ժամանակակից արվեստի թանգարանում (2006 թ.), Video-Forum, NBK Մեխիկոյի Ռուֆինո Տամայոյի թանգարանում (2006 թ.), այլ ցուցահանդեսների Չիլիում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում[1][9][10][11]:

Մասնակցել է նաև մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում Փարիզի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին, Իտալիայում Պալերմոյի միջազգային կինոարվեստի փառատոնին, Գերմանիայում Լայպցիգի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին և Լիսաբոնում անցկացվող 9-րդ միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին, Գիլերմո Սիֆունտեսի համահեղինակությամբ, ստացել է «Ալտասոր» մրցանակ Ինստալյացիայի և Վիզուալ արվեստի Lugar común կատեգորիայում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Claudia Aravena» (Spanish)։ Chilean National Museum of Fine Arts։ Վերցված է 23 February 2018 
  2. «Reconocimiento de Lugar» (Spanish)։ Portal de Arte։ 2002։ Վերցված է 23 February 2018 
  3. 3,0 3,1 García González Macarena (23 November 2003)։ «Lo último del media art en Santiago» [The Latest in Media Art in Santiago]։ El Mercurio (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 23 February 2018 
  4. «Claudia Aravena en Out of Place. Greetings from Palestina.» (Spanish)։ Portal de Arte։ 2009։ Վերցված է 23 February 2018 
  5. «Claudia Aravena en Galería Gabriela Mistral / Proyecto Palestina» (Spanish)։ Portal de Arte։ 2006։ Վերցված է 23 February 2018 
  6. Contardo Óscar (8 February 2009)։ «Los artistas chilenos que sí viajan a La Habana» [Chilean Artists Who Travel to Havana]։ El Mercurio (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 23 February 2018 
  7. Ruiz-Tagle Josefa (6 March 2007)։ «El arte según las mujeres» [Art According to the Women]։ El Mercurio (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 23 February 2018 
  8. Villasmil Alejandra (19 October 2011)։ Operación verdad o la verdad de la operación։ Artishock (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 1 May 2013-ին։ Վերցված է 23 February 2018 
  9. Cárdenas Elisa (4 February 2008)։ «Arte chileno en Italia» [Chilean Art in Italy]։ El Mercurio (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 23 February 2018 
  10. García González Macarena (29 August 2010)։ «Dislocación: un ambicioso proyecto de arte contemporáneo» [Dislocación: An Ambitious Contemporary Art Project]։ El Mercurio (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 23 February 2018 
  11. «Claudia Aravena Abughosh» (Italian)։ Fondazione Merz։ Վերցված է 23 February 2018 
  12. «Claudia Aravena y Guillermo Cifuentes» (Spanish)։ Altazor Award։ Արխիվացված է օրիգինալից 31 August 2011-ին։ Վերցված է 23 February 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]