Կիրոս Վասարաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրոս Վասարաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1966(1966-02-01) (58 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Հասակ 186 սանտիմետր

Կիրոս Վասարաս (հուն․՝ Κύρος Βασάρας, փետրվարի 1, 1966(1966-02-01), Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլային մրցավար։ Մրցավարությունից դուրս աշխատում է որպես տուրիստական գործակալ Հունաստանի Թեսալոնիկե քաղաքում[1]։ Պոլիգլոտ է. կարող է խոսել հունարեն, գերմաներեն, անգլերեն և իսպաներեն[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Վասարասը ՖԻՖԱ-ի մրցավարն է։ Միջազգային մակարդակով իր առաջին հանդիպումը կայացել է 1999 թվականին (Ավստրիայի և Սան Մարինոյի միջև)։ Նույն թվականին ընտրվել է Նոր Զելանդիայում 17 տարեկանից ոչ բարձր պատանիների ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարներից մեկը։ 2004 թվականին ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավար և այդ ժամանակվանից իրավունք է ունեցել սպասարկելու Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի առաջնությունների խաղերը, ինչպես նաև Օլիմպիական խաղերը[3]։

2009 թվականին ՀԱՀ-ում 2010 թվականի աշխարհի առաջնության սպասարկման համար ընտրված եվրոպական մրցավարների ցուցակում տարիքային պատճառով չլինելու պատճառով որոշում է կայացրել վերջնականապես ավարտել կարիերան։ Ներկա պահին Վասարասը աշխատում է որպես Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի ղեկավար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kyros Vassaras Արխիվացված է Հուլիս 19, 2018 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  2. Профиль Արխիվացված է Դեկտեմբեր 17, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  3. Информация на ratetheref.net Արխիվացված է Հուլիս 19, 2018 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. «KYROS VASSARAS, NOUL PREȘEDINTE AL COMISIEI CENTRALE A ARBITRILOR - FRF». www.frf.ro. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին.