Կիրա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կիրա
անգլ.՝ Kira
Kira
ԵրկիրՈւգանդա Ուգանդա
Մակերես98,83 կմ²
ԲԾՄ1190 մետր
Բնակչություն317 157 մարդ (2014)[1]
Ժամային գոտիUTC+3
Կիրա (քաղաք) (Ուգանդա)##
Կիրա (քաղաք) (Ուգանդա)

Կիրա (անգլ.՝ Kira Town), քաղաք Ուգանդայի կենտրոնական շրջանում՝ Վակիսոյում, բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքը։ Ղեկավարվում է քաղաքային խորհրդի կողմից[2]։

Քաղաքային խորհուրդը իր աշխատանքը սկսել է 2016 թվականից։ Քաղաքը հյուսիսում սահմանակից է Գայզայի հետ, արևելքում՝ Մուկոնոյի, արևմուտքում՝ Կամպալայի հյուսիս-արևմուտքում՝ Կասանգատիի հետ, հարավից Վիկտորիա լիճն է։ Քաղաքը գտնվում է Կամպալայի կենտրոնական բիզնես թաղամասից՝ Ուգանդայի մայրաքաղաքից և երկրի ամենամեծ քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևելք[3]։ քաղաքի մակերեսը 98կմ ² է[4]։

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրա քաղաքում կա երեք շրջան՝ Նամուգոնգո, Կիրա և Բվեյոգերեր, որոնք իրենց հերթին բաժանված են վեց վարչական շրջանների՝ Բվեյոգերեր, Կիմվանի, Կիրա, Կիրեկա, Կիրինհա և Կյալիվիալա[2]։

Քաղաքի ղեկավարը Յուլիուս Մուտեբի Նսուբուգան է, տեխնիկական ղեկավարը՝ Յիգա Բենոնը՝ որպես քաղաքի գործավար։ Յուրաքանչյուր շրջան ղեկավարվում է նախագահի և քաղաքային գործավարի ավագ օգնականի կողմից[5]։ Քաղաքային խորհուրդը կազմված է 17 անդամից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրան բնակչության թվով Ուգանդայի խոշորագույն քաղաքներից է[6], որը ունի երկրի ամենամեծ քաղաքային կենտրոնը Կամպալայից հետո[7]։

Քաղաքի բնակչությունը համեմատաբար արագ տեմպերով աճել է վերջին տասնամյակի ընթացքում՝ հանրապետական միջին ցուցանիշի համեմատությամբ։ Արագ աճը մասամբ պայմանավորված է քաղաքի՝ երկրի մայրաքաղաք Կամպալայի հարևանությամբ[7]։ Կիրան Կամպալայի հանրակացարանային շրջանն է[4][8][9]։

2002 թվականի պետական մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 140 774 մարդ, որից 67 222-ը (47.8%) տղամարդ, իսկ 73.548-ը(52.2%)՝ կին։ Ուգանդայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2010 թվականի կեսերին բնակչությունը կազմում էր 172 300 մարդ, իսկ 2011 թվականի կեսերին՝ 179 800[10][11]։ 2014 թվականի օգոստոսին, ըստ հերթական պետական մարդահամարի, քաղաքում ապրում էր 313 761 մարդ[7]։

Տնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների մեծ մասը բոդա-բոդա է վարում[12]։ Քաղաքի բնակիչներն ավելի հաճախ աշխատում են Կամպալայում և երեկոյան վերադառնում Կիրա[4][8]։ Կամպալայի բիզնես պարկը, որը մշակվել է Ուգանդայի ներդրումային մարմնի կողմից, մոտ 180 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (մոտավորապես 470,5 մլրդ Ուգանդական շիլլինգ) գտնվում է Նամանվեում՝ Կիրայի հարավ-արևելքում[13]։

Հետաքրքիր վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգանդացի նահատակների բազիլիկ Նամուգոնգոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգանդացի նահատակների կաթոլիկ բազիլիկը կառուցվել է Նամուգոնգոյում՝ Կյալիվաջալա ծխում, որտեղ 19-րդ դարի վերջին քսաներկու կաթոլիկ ուգանդացի նահատակների մեծ մասը ողջ-ողջ այրվել է Մվանգի II սեկաբակիի հրամանով[14]։ Անգլիական սրբատեղին, որը գտնվել է Ուգանդայի եկեղեցու տնօրինության ներքո, գտնվում է բազիլիկայից մոտ 5 կմ արևելք, այնտեղ, որտեղ սպանվել է նահատակների ևս մեկ խումբ[15]։

Մանդելայի ազգային մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդելայի ազգային մարզադաշտը ամենամեծ մարզադաշտն է Ուգանդայում, որը տեղավորում է 45 202 մարդ[16]։ Մարզադաշտը գտնվում է Նամբուլում[17]։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կամպալայի շրջանցիկ մայրուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կամպալայի շրջանցիկ մայրուղին, որը կոչվում է նաև Հյուսիսային շրջանցիկ մայրուղի, Հյուսիսային Կամպալայում կառուցված երկկողմանի երթևեկությամբ առաջին միջհանրապետական մայրուղին է։ Մայրուղին ոչ լրիվ շրջան է ձևավորում Կամպալայի հյուսիս-արևելքով, հյուսիսով և հյուսիսարևմուտքով։ Դրա հյուսիսային և արևելյան մասերը հատում են Կիրա քաղաքի Բվեյոգերերե և Կիրեկա շրջանները[18]։

Ումեմեի էլեկտրական ենթակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ումեմե էլեկտրաբաշխիչ ընկերությունը կառուցել է ենթակայան Նսասա շրջանում, որն ուներ 40 մվտ հզորություն՝ 7 մլն ԱՄՆ դոլար արժեքով (24 միլիարդ ուգանդական շիլինգ)։ Ակնկալվում էր, որ ենթակայանը կկայունացնի էլեկտրացանցը և կնվազեցնի էլեկտրաէներգիայի կորուստը այդ արագ զարգացող քաղաքային շրջանում։ Ենթակայանի շինարարությունը արժեցել է 5 միլիոն ԱՄՆ դոլար, 2 միլիոն դոլար էլ ծախսվել է սնուցող գծերի վրա[19][20]։

Կյանքի որոկի բարձրացման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հանրային առողջապահության վարչությունը պարտավորվում է բարելավել իր քաղաքացիների կենսապայմանները՝ կենտրոնանալով սանիտարահիգիենիկ պայմանների, անվտանգ խմելու ջրի, մարդկային և այլ թափոնների հեռացման, դպրոցներում, շուկաներում և այլուր հիգիենայի պահպանման վրա։ Նախատեսվում է ձևավորել նվազագույն ընդունելի հիգիենայի ստանդարտներ մասնավոր և հասարակական շենքերի և բաց տարածքների համար[4][21]։

Աղքատության վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանքեր են գործադրվում քաղաքացիներին օգնելու սկսել եկամուտ բերող գործունեություն, այդ թվում՝ սնկի աճեցում[22]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա մի քանի նախնական և միջնակարգ դպրոց[23]։

2011 թվականի հունվարին Կիտիկիֆումբա գյուղում բացվել է Շիմոնիի հիմնական մանկավարժական քոլեջը։ Քոլեջը, որը նախկինում գտնվում էր Կամպալայի Նակասերո բլրի վրա, հիմնադրվել է բրիտանական կառավարության կողմից 1952 թվականին։ 2006 թվականին նախկին շենքը վաճառվել է ներդրողին՝ Kampala Intercontinental հյուրանոցի կառուցման համար։ Նոր շենքը կարող է ընդունել մոտ 450 ուսանող։ Նոր քոլեջի շինարարությունը արժեցել է մոտավորապես 8 միլիարդ ուգանդական շիլլինգ[24]։

2011 թվականին Սուրբ Ավգուստինի միջազգային համալսարանը, որը մասնավոր համալսարան է բազմաթիվ մասնաճյուղերով, ստացել է ժամանակավոր արտոնագիր Ուգանդայի բարձրագույն կրթության ազգային խորհրդի կողմից[25]։ SAIU-ն 2010-2014 թվականներին հավատարմագրված մի քանի մասնավոր համալսարաններից մեկն է։ Այն մասնաճյուղ ունի Նամուգոնգոյում, որտեղ գտնվում է Գյուղատնտեսության և անասնաբուժության քոլեջը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://citypopulation.de/Uganda-Cities.html
  2. 2,0 2,1 Seguya, Pius. «Kira Town Municipality». Wordpress.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  3. Globefeed.com (2016 թ․ ապրիլի 25). «Distance between Kampala Road, Kampala, Central Region, Uganda and Kira Town, Central Region, Uganda». Globefeed.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kaketo, Moses (2015 թ․ ապրիլի 24). «Kira Town Council Risks Same Problems Kampala Is Facing». Linkedin.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  5. Mukisa Philemon Kirunda (2009-12). «Public Participation In Solid Waste Management: Challenges And Prospects. A Case of Kira Municipal Council, Uganda (Thesis for Master of Science at the University of Agder, Kristianstad, Norway)» (PDF). University of Agder. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  6. Kijjambu, Ronnie (2007 թ․ հուլիսի 4). «Mugerwa Urges Town Councils To Co-operate». New Vision. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 UBOS (2014 թ․ օգոստոսի 27). «The Population of The Regions of the Republic of Uganda And All Cities And Towns of More Than 15,000 Inhabitants». Citypopulation.de Quoting Uganda Bureau of Statistics (UBOS). Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  8. 8,0 8,1 Omongin, Emmy (2013 թ․ դեկտեմբերի 18). «Know Your Hood - Bulindo, A Suburb Sprouting From Farmland». Kampala. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  9. Ogwang, Joel (2013 թ․ սեպտեմբերի 15). «Uganda: Want A House? Build Rentals First». Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  10. «Estimated Population of Kira Town In 2002, 2010 & 2011» (PDF). Uganda Bureau of Statistics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  11. Okwera, Oyet (2010 թ․ օգոստոսի 6). «The Rise And Rise of Kyaliwajjala (Town Planner Estimates Population of Kira Town At 300,000 In 2012». New Vision. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  12. Ssemujju, Ibrahim Nganda (2015 թ․ ապրիլի 22). «How To Stop Boda Bodas From Finishing Our Youths». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  13. Kagolo, Francis (2013 թ․ փետրվարի 13). «UIA needs sh470b to expedite Namanve Industrial Park». Kampala. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  14. «About The Uganda Martyrs». Buganda.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  15. UMM-COU (2015). «Uganda Martyrs Museum Namugongo - Church of Uganda». Uganda Martyrs Museum - Church of Uganda (UMM-COU). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  16. SDBC (2015-05). «Nelson Mandela National Stadium (Namboole)». Stadiumdb.com (SDBC). Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  17. Odeng, Michael (2015 թ․ հունվարի 26). «Namboole Stadium Sues Pioneer Bus Company Over Parking Fees». Kampala. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  18. Bagala, Andrew (2014 թ․ նոյեմբերի 6). «UShs200 Billion Northern Bypass Expansion Project Kicks Off». Kampala. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  19. Muhumuza, Mark Keith (2015 թ․ դեկտեմբերի 23). «Umeme issues Shs340b investment plan». Kampala. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. African Review Magazine (2015 թ․ դեկտեմբերի 29). «Umeme Limited nears completion of substation for Ugandan township». London: African Review Magazine. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  21. Mukwaya, Idd (2008 թ․ դեկտեմբերի 10). «Kira Must Not Be Entangled In Kampala's Chaos». Kampala. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  22. Jordan, Christina (2010 թ․ մարտի 13). «LiA Kireka Mushroom Project». Lifeinarica2.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  23. Summit Business Staff (2015). «Kira Town Council Poorly Planned». Summit Business Magazine (Kampala). Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  24. Talemwa, Moses (2011 թ․ հունվարի 9). «New Shimoni campus opens». Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  25. UNCHE. «Uganda National Council for Higher Education: Private Universities». Kampala: Uganda National Council for Higher Education (UNCHE). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  26. Conan Businge, and Gloria Nakajubi (2013 թ․ մարտի 25). «Uganda Registers New Private University». Kampala. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.