Կիրա Սինու
Կիրա Սինու | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1923 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 2007 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կիրա Սինու (հուն․՝ Κίρα Σίνου, մարտի 12, 1923, Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2007, Աթենք, Հունաստան), հույն գրող, թարգմանչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինուի հայրը հույն է, որը Ռուսաստանում բնակվողների երկրորդ սերունդն էր, իսկ մայրը ռուս էր։ 1932 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հունաստան։ Կիրան արագորեն սկսել է տիրապետել հունարենին, որն ավելի վատ գիտեր, քան ռուսերեն և գերմաներեն։ Ավարտել է Սալոնիկի գերմանական դպրոցը, ապա՝ զբոսաշրջային դպրոցը։ Աշխատել է որպես էքսկուրսավար, մասնագիտական կադրերի պատրաստման կուրսերի ծառայության աշխատակից։ 70-ական թվականներից զբաղվել է գրական գործունեությամԲ։
Կիրա Սինուն ստեղծագործել է արձակ՝ պատմական և արկածային վեպեր, որոնք հիմնականում հասցեագրված էին միջին դպրոցական տարիքի երեխաներին, ընդհանուր՝ ավելի քան քսան գիրք։
Հունարեն է թարգմանել ավելի քան 100 գիրք, այդ թվում խորհրդային մանկագիր-հեղինակներ Ն. Գոգոլի, Լ. Տոլստոյի, Ֆ. Դոստոևսկու, Ա. Սոլժենիցինի ռուսերեն ստեղծագործությունները։ Թարգմանել է նաև անգլերենից, գերմաներենից։
Ռուսերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլանտիդայի վերջին կայսրը / Թարգմանություն հունարենից О. В. Патруновой. М., 1994. 173, [1] с. ISBN 5-87943-020-0.
- Ամրոցի գաղտնիքը։ Վեպ։ Հզոր գիտափորձ։ Ֆանտաստիկ վիպակ / [Пер. с новогреч. О. Патруновой]. М., 1996. 189, [1] с. ISBN 5-85201-224-6.
- Կերպարներ / Пер. с греч. Юрия Смышляева. М., 2005. 254, [1] с. ISBN 5-9639-0036-0[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|