Կիրան Ագարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրան Ագարդ
Kieran Ricardo Agard
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1989(1989-10-10)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Լոնդոն, Անգլիա
Հասակ 173
Քաշ 67
Դիրք Հարձակվող

Կիրան Ռիկարդո Ագարդ (անգլ.՝ Kieran Ricardo Agard, հոկտեմբերի 10, 1989(1989-10-10)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ ծագումով Ճամայկայից։ «Բրիստոլ Սիթի» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրան Ագարդը ծնվել է Լոնդոնում 1989 թվականի հոկտեմբերի 10-ին։ 1999 թվականից մինչև 2005 թվականը ընդգրկված է եղել «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան հավաքականում, այնուհետև տեղափոխվել է «Էվերթոն», որտեղ նույնպես խաղացել է մանկապատանեկան թիմում[3]։

Նրա դեբյուտը «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմ եղել է 2009 թվականին, գավաթի խաղերում, որտեղ նրանց մրցակիցն էր «Հալլ Սիթի»ն[4]։ Պրեմիեր լիգայում նա նշեց իր նորամուտը «Չելսի»ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինման դուրս եկավ լրացուցիչ ժամանակում։

2011 թվականի հունվարի 6-ին Կիրանը վարձակալվեց «Պիտերբորո Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կողմից մինչև 2010/11 թվականի մրցաշրջանի ավարտը, սակայն ավելի ուշ «Պիտերբորո» ֆուտբոլային ակումբի մարզիչի փոխվելուց հետո Կիրանը վերադարձավ «Էվերթոն»[5]։ 2011 թվականի հունվարի 31-ին վարձակալվեց շոտլանդական «Կիլմարնիկոմ» ակումբի կողմից, մինչև մրցաշրջանի ավարտը։

2011 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ Ֆուտբոլիստը թողնում է Էվերթոնը։ Ագարդը տեղափոխվեց «Յովիլ Թաուն»։

2014 թվականի օգոստոսի 21-ին պայմանագիր ստորագրեց «Բրիստոլ Սիթի»[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի վիճակագրությունը
Ակումբ Մրզաշրջան Պրեմիեր Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպայի Լիգա Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էվերթոն 2009-10 1 0 1 0 1 0 2 0 4 0
Ընդամենը 1 0 1 0 1 0 2 0 4 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Kieran Agard». Everton F.C. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Hull v Everton». Everton F.C. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Peterborough United sign Everton youngster Kieran Agard». BBC Sport. 2011 թ․ հունվարի 6. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  6. «City secure striker Agard». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Ագարդ» հոդվածին։