Կիսյաբիկա Բայրյասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսյաբիկա Բայրյասովա
թաթ.՝ Киcәнбикә Байрасова և բաշկիրերեն՝ Киҫәнбикә Байрасова
Ծնվել է1679
ԾննդավայրSiberian Darugha
Մահացել էապրիլի 30, 1739(1739-04-30)
Մահվան վայրԵկատերինբուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնիսլամ

Կիսյաբիկա Բայրյասովա (1679, Siberian Darugha - ապրիլի 30, 1739(1739-04-30), Եկատերինբուրգ), բռնի մկրտված մահմեդական կին[1][2], որը դատապարտվել է այրման՝ իսլամի վերադառնալու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային լուսանկար

Կիսյաբիկան ծնվել է 1679 թվականին Սիբիրյան դարուգայի Դուվան վոլոստում( գյուղական համայնք)[3]։ Նա ամուսնացել և տեղափոխվել էր նույն դարուգայի Կատայի վոլոստ։

18-րդ դարի սկզբին Ուրալում ստեղծվեց այսպես կոչված «լեռնային իշխանությունը»՝ հայտնի պետական ​​գործիչ, Ուրալի հանքարդյունաբերության վարչության գլխավոր հրամանատար, Եկատերինբուրգի հիմնադիր, «Ռուսական պատմության» հեղինակ Վասիլի Տատիշչևի գլխավորությամբ։ Սկսվեց նոր հանքավայրերի ակտիվ զարգացումը, կառուցվեցին նոր գործարաններ և հանքեր։ Տեղի բնակչությունը վախենում էր Ռուսաստանին միացման պայմաններով ստացված հողերի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելուց և ձգտում էր պաշտպանել իր մշակութային, կրոնական և կենցաղային ավանդույթները։ Դժգոհությունը ապստամբություն առաջացրեց։ «Լեռնային իշխանությունը» ապստամբությանը պատասխանեց պատժիչ արշավներով։ Ապստամբ գյուղերի բնակիչներին սպանում էին, վաճառում ճորտության և բռնի մկրտում։

Կիսյաբիկան գերեվարվել է պատժիչ ուժերի կողմից, որից հետո նրան բերել են Եկատերինբուրգ։ Նրան որպես ճորտ հանձնել են գրող և թարգմանիչ Կիրիակ Կոնդրատովիչին, մկրտել, իսկ մկրտությունից հետո նրան տվել են Կատերինա անունը։

1737 թվականի սեպտեմբերի 18-ին Կիսյաբիկան առաջին անգամ փախել է մի աղջկա հետ, որն ապրում էր Տատիշչևի մոտ։ Նրան բռնել են և մտրակել, սակայն այդ ամենից հետո ինքն է դարձել երկրորդ փախուստի նախաձեռնողը։ Նրա հետ նույն թվականի սեպտեմբերի 26-ին Եկատերինբուրգից փախել է «լեռնային իշխանության» քարտուղար Իվան Զորինի «բակային կինը»։ Կիսյաբիկային այս անգամ էլ բռնել են և ծեծել մտրակով։

1738 թվականի ապրիլի 20-ին թաթար[4][5] և բաշկիրական ապստամբության մասնակից[6] Տոյգիլդա Ժուլյակովը մահապատժի էր ենթարկվել այրման միջոցով։ Նրան մահապատժի են ենթարկել, քանի որ ընդունելով քրիստոնեություն՝ նա վերադարձել է իսլամի։ Բոլոր մկրտված թաթարները, որոնց կարելի էր գտնել Եկատերինբուրգում և շրջակայքում, տեղափոխվել են այն վայրը, որտեղ այրվել էր Տոյգիլդան։

Նահանգապետ Վ.Ն.Տատիշչևի կողմից ստորագրված Հանքարդյունաբերության գլխավոր կանցլերի հրամանագրում Տոյգիլդա Ժուլյակովի մեղքը ձևակերպել էր մոտավորապես այսպես․

․․․Դու, որ մկրտվեցիր հունական հավատով, ապա մուհամեդի օրենքը ընդունեցիր, դրանով ոչ միայն աստծուն հակառակ հանցանք գործեցիր, այլ շան նման սեփական փսլինքի մեջ ընկնելով՝ մկրտությամբ տրված երդումդ դրժեցիր․․․

Այս հրամանագրի հրապարակային ընթերցումը, ինչպես նաև Ժուլյակովի հետագա մահապատիժը նպատակ ուներ սարսափելի տպավորություն գործել մկրտված թաթարների վրա և ապացուցել նրանց, որ մարզպետարանը չի հանդուրժի քրիստոնեական հավատքի կեղծ ընդունումը[7][8]։ Ինքը՝ Տատիշչևը, ներկա չի եղել մահապատժին, քանի որ այդ պահին գտնվում էր Սամարայում[9]։

Տոյգիլդա Ժիլյակովին երեխաների աչքի առաջ այրել են խարույկի վրա՝ որպես նախազգուշացում նոր մկրտված մարդկանց, սակայն դաժան մահապատժի վախը չի կանգնեցրել Կիսյաբիկային։ 1738 թվականի սեպտեմբերին նա երրորդ անգամ է փախել[10]։

1738 թվականի դեկտեմբերի 14-ին նրան հարցաքննել են Գլխավոր գործարանի վարչության գրասենյակում, և հարցաքննության ժամանակ նա ասել է, որ ծագումով բաշկիր է Սակաովա գյուղի Կատայի վոլոստից, նրա թաթարական անունը Կիսյակբիկա է, Բայրյասովայի դուստրը, նա 60 տարեկան է։ Գործարանների գլխավոր խորհրդի գրասենյակը 1739 թվականի փետրվարի 8-ին որոշում է կայացրել երեք անգամ փախչելու և մկրտության երդումը դրժելու համար մահապատժի ենթարկել՝ այրելով խարույկին[11].

1739 թվականի մարտի 14-ին գեներալ Սոյմոնովը ստորագրել է մահապատժի որոշումը, և մեկ ամիս անց Եկատերինբուրգի հրապարակում Կիսյաբիկային այրել են խարույկի վրա[12][13]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիր գրող Մ. Ս. Բուրակաևան գրել է «Сказ Кисякбике» («Ասք Կիսյակբիկայի») պատմվածքը։ Դրամատուրգ Միխայիլ Բաշկիրովը պատմվածքի հիման վրա պիես է գրել։ Ստերլիտամակ բաշկիրական դրամատիկական թատրոնը (որպես թատերական և համերգային ասոցիացիայի մաս) բեմադրել է այս պիեսը։

Kiҫәkbikә. Riүәyәt ներկայացման առաջնախաղը շռնդալից հաջողություն է ունեցել[14]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семен Чирков (2019 թ․ մարտի 6). «Дело Екатеринбурга. Поцелуй костра». Проект ЕТВ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  • Women's stories: the Bashkir Jeanne d'Arc Реальное время 10.03.2018 (ru)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дело Екатеринбурга». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. Старостин А. Н. Ислам в Свердловской области. — М.: Логос, 2007. — С.28 — (Ислам в России / Подред. проф. А. В. Малашенко). ISBN 978-5-98704-268-2
  3. «Запись допроса полонянки Кисякбики Байрясовой (Катерины) в Канцелярии Главного правления заводов о побегах из Екатеринбурга». book.uraic.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  4. Шакинко И. М. Василий Татищев. — М., 1986. — С. 185.
  5. Бердников Л. «Казнить смертью и сжечь…». Хроники российской инквизиции // Новая Юность. — 2010. — № 2 (95). Архивировано из первоисточника 24 փետրվարի 2017.
  6. Уральская старина, стр. 212
  7. Шакинко И. М. Василий Татищев. — М., 1986. — С. 186.
  8. Մայոր Ուգրյումովին հղած Տատիշչևի գրությունից․ «Թաթար Տոյգիլդային, քրիստոնեությամբ մկրտվելով մահմեդական օրենքին վերադառնալու պատճառով, ի սարսափ մյուսների, և քրիստոնյա մկրտված թաթարների աչքի առաջ այրել, իսկ կնոջն ու երեխաներին աքսորել ռուսական քաղաքներ և բաժանել, նրանցից երկուսին ուղարկել ինձ մոտ՝ Սամարա», По И. И. Симанов, Город Екатеринбург, 1898 г.
  9. Шакинко И. М. Василий Татищев. — М., 1986. — С. 186.
  10. Государственный архив Свердловской области. Ф. 24. Оп.1. Д. 818. С. 70.
  11. Государственный архив Свердловской области. Ф. 24. Оп.1. Д. 818. С. 70
  12. Ислам на Урале. Энциклопедический словарь. — М.-Կաղապար:Н. Новгород: ИД «Медина». — С. 54. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2018.
  13. Старостин, 2007, էջ 28
  14. «Башинформ. 27 сентября 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.