Կինոկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կինոկավա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էնոյեմբերի 7, 2005 թ.
Մակերես228,21 կմ²
Բնակչություն58 130 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.kinokawa.lg.jp(ճապոներեն)
Կինոկավա (Ճապոնիա)##
Կինոկավա (Ճապոնիա)

Կինոկավա (ճապ.՝ 紀の川市 Կինոկավա-սի), Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 228,24 կմ²[2], բնակչությունը՝ 63 726 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 279,21 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Վակայամա պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Վակայամա, Կայնան, Իվադե, Սեննան, Իզումիսանո, Կայձուկա, Կիսիվադա քաղաքները և Կացուրագի, Կիմինո[4] ավանները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կազմում է 63 726 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 279,21 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 62 218 մարդ
1985 64 431 մարդ
1990 65 126 մարդ
1995 68 802 մարդ
2000 70 067 մարդ
2005 67 862 մարդ

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոկավա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում օսմանթուսը (Osmanthus fragrans), ծաղիկ՝ դեղձենու ծաղիկը, թռչուն՝ Cettia diphone[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 和歌山県推計人口について | 和歌山県 (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «人口・世帯の動き 平成26年6月1日現在». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  4. 国土数値情報 行政区域データ
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «「市の木、市の花、市の鳥」» (ճապոներեն). Администрация города Кинокава. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոկավա» հոդվածին։