Կինա Կիդրևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինա Կիդրևա
բուլղար․՝ Кина Къдрева
Ծննդյան անունբուլղար․՝ Кина Христова Къдрева
Ծնվել էսեպտեմբերի 27, 1931(1931-09-27)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 27, 2020(2020-07-27) (88 տարեկան)
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, մանկագիր, հրապարակախոս և դրամատուրգ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերարձակ և պոեզիա
Կինա Կիդրևա Վիքիքաղվածքում

Կինա Խրիստովա Կիդրևա (բուլղար․՝ Кина Христова Къдрева, սեպտեմբերի 27, 1931(1931-09-27), Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն - հուլիսի 27, 2020(2020-07-27)), բուլղարացի մանկագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստածրագրի խմբագիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինա Կիդրևան ծնվել է 1931 թվականին Բուրգասում։ Սովորել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է գրել մանկական պատմվածքներ ու հեքիաթներ։ Նրա առաջին երկու գրքերի` «Милкиното дръвче» և «Синята камбанка» հրատարակման համար հավանություն է տվել Էմիլիյան Ստանևը։ Հետագայում Կիդրևային հրավիրել են աշխատելու բուլղարական ազգային հեռուստատեսությունում որպես «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստահաղորդման խմբագիր։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինա Կիդրևան առաջին բանաստեղծությունը գրել է 9 տարեկան հասակում, երբ երրորդ դասարանի աշակերտ էր։ Երեխաների համար արձակ և բանաստեղծական ստեղծագործությունների, մանկական հեռուստատեսային սցենարների և «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստածրագրի հեղինակն է։ Կինա Կիդրևայի հեքիաթները ներառված են բուլղարական դպրոցների ցածր դասարանների դասագրքերում, գրողի աշխատանքները ուսումնասիրվում են երկրի բուհերում։ Կիդրևան ունի բազմաթիվ աֆորիզմներ[1]։

Բացի մանկական բազմաթիվ գրքերից, մեծահասակների համար գրել է մի քանի ստեղծագործություններ, ինչպես նաև գրական ստեղծագործական գործընթացի տեսական ուսումնասիրություններ, հեքիաթային և ֆանտազիայի ժանրի ստեղծագործություններ, պիեսներ և հրապարակախոսական հոդվածներ։

1994 թվականին «Չարաճճի ոստյունապարանի պատմությունը» գրքի համար Կիդրևան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի պատվավոր ցուցակում (Honour List of the International Board on Books for Young People)[2]:

Մանկական գրականության մեջ երկար տարիներ ունեցած ավանդի համար 2011 թվականին Կիդրևային շնորհվել է «Կոնստանտին Կոնստանտինով» Բուլղարիայի ազգային գրական մրցանակ[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական գրքեր
  • 1962 - «Милкиното дръвче»
  • 1965 - «Синята камбанка»
  • 1966 - «Зайчето и момичето»
  • 1967 - «Капчица роса»
  • 1969 - «Веселите приключения на Грухчо, Галунка, Гащаран и Врабчолан»
  • 1970 - «Володя и брезичката. Разказ за детството на Ленин»
  • 1973 - «Хиляда златни рибки»
  • 1980 - «Приказки»
  • 1981 - «Голяма приказна книга»
  • 1988 - «Песничка за джуджето»
  • 1989 - «Таратунчо-Барабунчо»
  • 1992 - «Приказка за палавото скакалче»
  • 1993 - «Малка жабешка приказка»
  • 1996 - «Нощта на чудесата»
  • 1997 - «Голяма летяща приказка»
  • 2010 - «Таралежчето Черешко»

Ռուսերեն լույս է տեսել Կիդրևայի «Весёлые приключения Хрюкчи, Мурлыки, Шаровара и Воробейки» գիրքը (Սոֆիա, 1971 թ.):

Գրքեր մեծահասկաների համար
  • 1996 - «Змей под пухена възглавница»
  • 1997 - «Литургия за усмивка» (վեպ)
  • 2000 - «Тъмното» (վեպ)
  • 2007 - «Омагьосаният кръг» (պոեզիա)
Հեռուստահաղորդումներ
  • «Вълшебната ракла»
  • «Герчо с тамбурата»
  • «Магазинчето на приказките»
  • «Климент пее и рисува»
  • «Оркестър горски музиканти»
  • «Две ръчички - десет пръста»
  • «Албум на годината»
  • «Пееща азбука»
  • «Коко и вълшебният тромпет» (մյուզիքլ)
  • «Жар морякът» (4 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմ)
Պիեսներ
  • «Приключения в сряда срещу събота» (Առաջին ազգային մանկական թատերական փառատոնում արժանացել է մրցանակի)
  • «Веселата уличка»
  • «Нощта на чудесата»
  • «Малка КВАК история»
Հրապարակախոսություն
  • 2006 - «Децата и ние, или изкуството да си родител»
  • 2009 - «Вълшебната призма»
  • 2009 - «Отвъд мита за писателите»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кина Къдрева. Афоризми
  2. IBBY Honour List (1994), стр. 11
  3. «Тържествена церемония по връчване на национална награда "Константин Константинов"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինա Կիդրևա» հոդվածին։