Կինաբալու պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կինաբալու պարկ
Kinabalu Park
Kinabalu ultramafic soil.png
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Malaysia.svg Մալայզիա
ՎարչատարածքՍաբահ
Հիմնվել է1964
Մակերես754 կմ²
Կոորդինատներ: 6°9′ հս․ լ. 116°39′ ավ. ե. / 6.150° հս․. լ. 116.650° ավ. ե. / 6.150; 116.650
Կինաբալու պարկը գտնվում է Մալայզիաում
Կինաբալու պարկ

Կինաբալու պարկ (մալայ․՝ Taman Kinabalu), Մալայզիայի ազգային պարկերից մեկը, որը հիմնադրվել է 1964 թվականին։ 2000 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն աշխարհի կենսական նշանակություն ունեցող կարևորագույն վայրերից մեկն է, որն ունի ավելի քան 4500 տեսակներ բուսական և կենդանական աշխարհից՝ ներառյալ 326 թռչուն ու 100 կաթնասունների տեսակներ[1] և շուրջ 110 խխունջների տեսակներ[2]։

Տեղակայված է Սաբահի արևմտյան ափին՝ Արևելյան Մալայզիայում։ Կինաբալու լեռան շրջակայքում ընդգրկում է 754 քառ. կմ տարածք, որն ունի 4095.2 մետր բարձրություն։ Վերջինս Կալիմանտան կղզու ամենաբարձր գագաթն է։

Պարկը Սաբահի և Մալայզիայի ամենահայտնի զբոսաշրջային կետերից մեկն է։ 1967 թվականին պարկ են այցելել 987653 այցելու և 43430 լեռնագնաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը որպես ազգային պարկ նշանակվել է 1964 թվականին։ Բրիտանացի գաղութային կառավարիչ և բնագետ Հյու Լոուն 1851 թվականին գլխավորել է Տուարանից դեպի այս շրջան եկող արշավախումբը։ Նա նաև դարձել է առաջին ռեկորդակիրը, որը բարձրացել է Կինաբալու լեռան գագաթը։ Լեռան ամենաբարձր կետը հետագայում անվանվել է նրա պատվին՝ Լոունի գագաթ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինաբալու պարկը գտնվում է Սաբահի արևմտյան ափին՝ Կրոկեր լեռնաշղթայում։ Այն տեղակայված է Ռանաու գավառում, Արևմտյան ափին կից։ Ազգային պարկը չպետք է շփոթել Կրոկեր լեռնաշղթայի ազգային պարկի հետ, այն առանձին պարկ է հարավում։

Պարկի վարչական կենտրոնը գտնվում է Կոտա Կինաբալու քաղաքից 88 կմ հեռավորության վրա։ Սաբահի այլ հատվածներից կան ճանապարհներ, որոնք ուղղվում են դեպի պարկ։ Այն գտնվում է Կինաբալու պարկի հարավային սահմանին, 1563 մետր բարձրության վրա։

Կառավարություն և պարկի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rajah Lodge.jpg

Այս պարկը կառավարվում է «Սաբահի պարկեր» կոչվող կազմակերպության կողմից։ Պարկի վարչական կենտրոնի մոտ կան բնակելի շենքեր։ Բնակարանների և լեռնագնացության մասին ուղեցույցները մշակվում են Sutera Sanctuary Lodges մասնավոր ընկերության կողմից։ Յուրաքանչյուրին, ով ցանկանում է լեռ բարձրանալ, պետք է ուղեկցի խորհրդատուն։

Լեռան գագաթ տանող ճանապարհը սկսվում է Տիմպոհոնից։ Կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը կոչվում է Մեսիլաու։

Պարկի նշանավոր վայրը Լոունի հովիտն է, որը 1,6 կմ խորությամբ կիրճ է և ձգվում է 10 կմ։

Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինաբալու լեռան բուսականությունը լեռնաշղթայի գագաթին։

Այս բուսաբանական տարածքը պարունակում է մի շարք բուսական և կենդանական տեսակներ։ Այստեղ աճում են մոնտանե կաղնին, մրտավարդը, մերկասերմերը, ալպյան մարգագետնային շատ բուսեր ու ճյուղավորվող թփուտներ՝ լեռնագագաթի շրջանում։ Լեռը նաև հայտնի է իր միջատակեր բույսերով և խոլորձների տեսակներով։

Այն բազմաթիվ էնդեմիկ տեսակների «հայրենիքն» է, որոնց թվում են մեծ կարմիր տզրուկներն ու անձրևորդերը։ Պարկում են բնակվում թռչունների, միջատների, կաթնասունների, երկկենցաղների և սողունների շատ տեսակներ։

Կինաբալու լեռն աշխարհում ամենաերիտասարդ հրաբխային լեռներից մեկն է։ Այն ձևավորվել է վերջին 10-35 միլիոն տարիների ընթացքում։ Լեռան բարձրությունը տարեկան աճում է 5 միլիմետր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chilling out in a tropical destination Archived 23 May 2016 at the Wayback Machine.. The Jakarta Post, 12 June 2011.
  2. Liew, T.S., M. Schilthuizen & M. Lakim, 2017. The determinants of land snail diversity along a tropical elevational gradient: insularity, geometry and niches. Journal of Biogeography, 37: 1071-1078

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]