Կիմոն և Իփիգենիա
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Լեյթոն |
տարի | 1884[1] |
բարձրություն | 2184 միլիմետր |
լայնություն | 3900 միլիմետր |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Նոր Հարավային Ուելսի պատկերասրահ[1] |
հավաքածու | Նոր Հարավային Ուելսի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Կիմոն և Իփիգենիա» (անգլ.՝ Cymon and Iphigenia), բրիտանացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված կտավի վրա յուղաներկով։ Նկարը թվագրված չէ, սակայն առաջին անգամ ցուցադրվել է 1884 թվականին Լոնդոնում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նոր Հարավային Ուելսի գեղարվեստի պատկերասրահը, որը գտնվում է Սիդնեյում (Ավստրալիա), ձեռք է բերել այն 1976 թվականին Լոնդոնի Քրիստիս աճուրդում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 1897 թվականին հրատարակված պատմվածքի՝ Լեյթոնը վեց ամիս է վատնել մոդելի որոնման վրա, որպեսզի նա համապատասխաներ իր պատկերացումների Իփիգենիայի կերպարին Կիմոնին ու Իփիգենիային պատկերող նկարում։ Երբ նա լոնդոնյան թատրոնում տեսել է երիտասարդ դերասանուհի Դորոթի Դինին, նրա փնտրտուքներն ավարտվել են[2]։ Ունենալով դասական հին հունական գեղեցկություն՝ Դինը նաև ունեցել ալիքավոր ոսկեգույն մազեր, հիասքանչ մաշկ և դեմքի գույն։ Նա միջինից բարձրահասակ է եղել՝ վայելչագեղ ձեռքերով ու ոտքերով և «նրբակերտ կրծքերով»[2]։ Նա հայտնվել է նաև Լեյթոնի այլ նկարներում՝ «Հույն աղջիկները գնդակ են խաղում», «Ամառային լուսին»[2], «Պսիքեի լոգանքը», «Կլիտիա», «Պերսևս և Անդրոմեդա», «Միայնություն», «Պերսեփոնեի վերադարձը» և «Վեստալուհի»[3]։ Դինի կրտսեր քույրերից մեկը՝ Լենան, պատկերված է «Կիմոն և Իփիգենիա» կտավում ստրուկ երեխայի դերում[3]։
Նկարի վրա աշխատանքը տևել է ութ ամիս[2]։ Սկզբում արվել է նկարների շարք, որտեղ Լեյթոնը փնտրել է դիրքը, որը ցանկացել է տալ կենտրոնական կերպարներին[4]։ Ընդհանուր արվել է 56 ուրվանկար՝ ներառյալ բույսերի և կոմպոզիցիայի այլ տարրերի մի քանի պատկերներ[5]։ Անգլիացի արվեստաբան Պիտեր Նահումը գնահատել է «Կիմոն և Իփիգենիա» նկարը որպես «Լեյթոնի ուշ աշխատանքների մեջ գլխավորը»[4]։ Այդ կարծիքն իր նկարի մասին ունեցել է նաև հենց Լեյթոնը[6]։ Լեյթոնի «Հովվերգություն» նկարը, որն ստեղծվել էր մի քանի տարի դրանից առաջ, ունեցել է որոշ նման տարրեր, սակայն զուրկ է եղել «Կիմոն և Իփիգենիա» նկարի բարդությունից[7]։ Նրանցից յուրաքանչյուրում ընդգծված է կնոջ դեմքի բաց գույնը և տղամարդու մուգ մաշկը, երկուսում էլ կինը պատկերված է ամբողջ հասակով՝ պառկած ծառի տակ, և օգտագործված են լուսավորության համանման եղանակներ[7]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չթվագրված նկարի չափերը 163x328 սմ են, արված է կտավի վրա յուղաներկով[8]։ Լեյթոնի նկարում, որի սյուժեն Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքի հիման վրա է, պատկերված է տեսարան հինգերորդ օրվա առաջին նովելից[9]։ Իփիգենիան քնած է անտառում, իսկ երիտասարդ ազնվական Կիմոնը կանգնած հիանում է աղջկա գեղեցկությամբ, որը նրան ոգեշնչում է[10]։ Տեսնելով նրան՝ Կիմոնը անդաստիարակ կոպիտ մարդուց վերափոխվում է իմաստունի[11]։ Արվեստաբան Պիտեր Նահումը նշել է, որ այս սյուժեն «ընդգծում է գեղեցկության փոխակերպիչ ուժը[4]։ Բոկաչչոն պատմությունը շարադրել է գարնանը, Լեյթոնւը նախընտրել է ավելի աշնանային միջավայրը[12]։ Նկարիչը չափազանց հստակ է եղել տրամադրության առումով, որը ցանկացել է արտահայտել՝ նկարելով օրվա կոնկրետ ժամ՝ որպես բոլոր 24 ժամերից ամենախորհրդավոր հիասքանչը»[6]։ Նկարիչը ցանկացել է դրոշմել քնկոտության ընդհանուր վիճակը քնի մեջ ընկղմվելուց անմիջապես առաջ, հատկապես երկար շոգ ցերեկները գիշերվա գալուստից առաջ[12]։ Նկարում պատկերված է պահը, երբ հորիզոնում ծովի վրա երևում է «լուսնի հազիվ նշմարվող եզրակտորը», իսկ շուրջը «դեռևս զգացվում է արևի շողքերի անդրադարձը, որն արևմուտքում արդեն ծածկվել է ամպերով»[6]։
Իփիգենիան պառկած է դեմքի և իրանի վրա՝ փոքր-ինչ աջ թեքված, նրա ձեռքերը բարձրացած են գլխի վրա[4]։ Նրա մարմինը անփութորեն ծածկված է կտորով[12], իսկ նրա մարմնի պատկերը «Մենտեզումա» անունով հեղինակն իր գրառումներում նկարագրել է որպես «մեծարվեստ»՝ գրառված 1884 թվականի Թագավորական ակադեմիայի ցուցադրության մասին «Art Amateur» հանդեսում[13]։ Նկարի մյուս քնած կերպարները Իփիգենիայի ծառաներն են[12] և շունը[13]։ Համաձայն Գրինհոու Ուայթի՝ Լեյթոնը տիրապետել է «հանգստի կատարելության» և «ինքնահրաժարման ու անգիտակից քնի» պատկերման կարողությանը, ինչը լիովին կիրառված է «Կիմոն և Իփիգենիա» նկարում և նրա ավելի վաղ շրջանի «Ամառային լուսին» անունով աշխատանքում[14]։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1884 թվականի ամառային ցուցադրության ժամանակ[8]։ Ցուցադրումից հետո անանուն ֆրանսիացի քննադատը գրել է, որ չի կարողանում վերհիշել «լույսի և գույնի առավել յուրահատուկ էֆեկտ՝ օգտագործվելով հիասքանչ ձևերի ընդարձակ, ստույգ և իդեալական մշակմամբ»[12]։ Հաջորդ տարի՝ 1885 թվականին, «Կիմոն և Իփիգենիա» նկարը ցուցադրվել է Բեռլինում[6]։ Նկարը կրկին ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1897 թվականի ձմռանը՝ Լեյթոնի աշխատանքների հուշացուցադրության ընթացքում (Լեյթոնը մահացել է 1896 թվականի հունվարի 25-ին)[15]։ Նկարը 1897 թվականին վարձակալության հիմունքներով ներառվել է Գիլդհոլի պատկերասրահի ցուցադրությունում[8]։ Սըր Ու. Է. Քաթբերտ Քվիլթերը եղել է նկարի սեփականատերը, մինչև որպես նրա գեղարվեստական հավաքածուի մաս այն չի վաճառվել 1909 թվականին[8]։ Նկարը մի քանի անգամ փոխել է իր տերերին Մեծ Բրիտանիայում, մինչև որ 1976 թվականի փետրվարին Քրիստիս աճուրդում այն ձեռք է բերել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի պատկերասրահը[8]։ «Կիմոն և Իփիգենիա» նկարը ժամանակավորապես կրկին վերադարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա՝ որպես 1996 թվականի փետրվարի կեսերից մինչև ապրիլ տևող ցուցադրության մաս, որը նվիրված էր Լեյթոնի արվեստին[8]։ Նոր Հարավային Ուելսի պատկերասրահը 1986 թվականին նաև ձեռք է բերել նկարի՝ 23,5-46,5 սմ չափերով գունավոր էտյուդը[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.artgallery.nsw.gov.au/collection/works/210.1976/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «A Master's ideal», The Inquirer and Commercial News (Perth, WA: National Library of Australia): 14, 4 июня 1897, http://nla.gov.au/nla.news-article66524304, վերցված է 9 февраля 2020
- ↑ 3,0 3,1 Ode to the Muse: Dorothy Dene, ArtMagick, արխիվացված օրիգինալից 24 июня 2007-ին, https://web.archive.org/web/20070624155054/http://www.artmagick.com/galleries/muses/dene.aspx, վերցված է 9 февраля 2020 Արխիվացված է Հունիս 24, 2007 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Nahum, Peter, Study for Cymon and Iphigenia, Peter Nahum at The Leicester Art Galleries, արխիվացված օրիգինալից 6 октября 2014-ին, https://www.webcitation.org/6T82apy6J?url=http://www.leicestergalleries.com/19th-20th-century-paintings/d/frederic-lord-leighton/11479, վերցված է 9 февраля 2020
- ↑ Cymon and Iphigenia, Royal Borough of Kensington and Chelsea, արխիվացված օրիգինալից 11 октября 2014-ին, https://web.archive.org/web/20141011100531/http://www.rbkc.gov.uk/lordleightonsdrawings/ldcollection/paintingrecord.asp?workid=754, վերցված է 9 февраля 2020
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Barrington (1906), էջ. 258
- ↑ 7,0 7,1 Mallais & Tadema (1886), էջ. 16
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Cymon and Iphigenia, Art Gallery of New South Wales, արխիվացված օրիգինալից 7 октября 2014-ին, https://www.webcitation.org/6T8pP6dqs?url=http://www.artgallery.nsw.gov.au/collection/works/210.1976/, վերցված է 9 февраля 2020
- ↑ «Death Of Lord Leighton», The Times (34797): 8, 27 января 1896
- ↑ Ruvoldt (2004), էջ. 99
- ↑ Ruvoldt (2004), էջ. 101
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Rhys (1900), էջ. 45
- ↑ 13,0 13,1 Mentezuma (1884), էջ. 51
- ↑ White (1899), էջ. 477
- ↑ Timeline, Royal Borough of Kensington and Chelsea, արխիվացված օրիգինալից 10 октября 2014-ին, https://www.webcitation.org/6TDG65aHL?url=http://www.rbkc.gov.uk/subsites/museums/leightonhousemuseum/lordleighton/timeline.aspx, վերցված է 9 февраля 2020
- ↑ Colour study for 'Cymon and Iphigenia', Art Gallery of New South Wales, արխիվացված օրիգինալից 10 октября 2014-ին, https://www.webcitation.org/6TDGGqDSN?url=http://www.artgallery.nsw.gov.au/collection/works/274.1986/, վերցված է 9 февраля 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Barrington, Mrs Russell (1906), The Life, Letters and Work of Frederic Leighton, II, George Allen, https://archive.org/stream/lifelettersworko02barruoft#page/n475/mode/2up/search/Iphigenia
- Mallais, John E.; Tadema, L. Alma (1886), The Life and work of Sir Frederic Leighton, The Art Journal, https://archive.org/stream/lifeworkofsirfre00languoft#page/n37/mode/2up/search/+Iphigenia
- Mentezuma (1884), «My notebook», Art Amateur 11 (3)
- Rhys, Ernest (1900), Frederic Lord Leighton, Late President of the Royal Academy of Arts, An Illustrated Record of His Life and Work, George Bell & Sons, http://www.gutenberg.org/files/30262/30262-h/30262-h.htm#Page_39
- Ruvoldt, Maria (2004), The Italian Renaissance Imagery of Inspiration: Metaphors of Sex, Sleep, and Dream, Cambridge University Press, ISBN 978-0-521-82160-5
- White, Greenough (1899), «Lord Leighton's Art», The Sewanee Review 7 (4)