Կիլիմանջարո (ազգային պարկ)
| Կիլիմանջարո | |
|---|---|
| Տեսակ | national park of Tanzania? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կիլիմանջարո շրջան |
| Մակերես | 75 575 հեկտար |
| Աշխարհագրական տեղադրություն | Կիլիմանջարո |
| Ձևավորում | 1973 |
| 3°04′00″S 37°22′00″E / 3.0666666666667°S 37.366666666667°E | |
![]() | |
![]() | |
Կիլիմանջարո ազգային պարկ, ազգային պարկ Տանզանիայի հյուսիսում։ Այստեղ է գտնվում Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն։
1987 թվականից ի վեր ազգային պարկը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլիմանջարո ազգային պարկը տեղակայված է նույնանուն շրջանում՝ Մոշի քաղաքի մերձակայքում, Արուշա քաղաքից 128 կմ հեռավորության վրա։ Պարկի հիմնական սահմանը ընկած է ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա, բացի այդ պարկն իր մեջ ներառում է վեց միջանցք՝ ցածրադիր անտառների միջով[1][2]։
Մինչև 2005 թվականը պարկի տարածքը 753 կմ2 էր, ևս 1078 կմ2 տարածք զբաղեցնում էր պարկի շրջակայքում գտնվող անտառային արգելոցը[1][2][3]։ 2005 թվականին այգին ընդարձակվել է և այժմ զբաղեցնում է 1668 կմ2 տարածք։
Լեռնագագաթի նվաճումը զբոսաշրջիկների հիմնական նպատակն է, որոնց թիվը տարեկան ավելի քան 10 000 է։ Այգում լեռնագնացության վեց երթուղի է տեղադրվել, որոնցից ամենատարածվածը Մարանգուի արահետն է[2]։ Բացի այդ այգում կարելի է տեսնել Շիրա սարահարթը և որսալ կարմրախայտ Չալա լճում, որը գտնվում է լեռան հարավարևելյան լանջի խառնարանում[1]։
Տարածքի պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1910 թվականին գերմանական գաղութային կառավարությունը որոշեց պաշտպանել լեռը։ Այդ ժամանակ ստեղծվեց որսորդական արգելոց, որը 1921 թվականին փոխեց իր կարգավիճակը և դարձավ անտառային արգելոց։ 1973 թվականին Տանզանիայի կառավարությունը հայտարարեց լեռան վրա ազգային պարկի ստեղծման մասին (2700 մ), իսկ 1977 թվականին այն մատչելի դարձավ զբոսաշրջիկների համար։ 1987 թվականին պարկն ընդգրկվեց Տանզանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Ներկայումս պարկը բաժանված է յոթ գոտիների, որոնցից են ինտենսիվ հետիոտների ուղին, լեռնային և հարթ հատվածներում ցածր ինտենսիվության հետիոտնային, կառավարման, մշակութային և ցերեկային օգտագործման գոտիները։ Ամենամեծը վայրի բնության գոտին է։ 1995 թվականին պարկում աշխատողների ընդհանուր թիվը մոտ 150 էր[2]։
Պարկի հիմնական խնդիրները ապօրինի ծառահատումը, որսը և մեղրի հավաքումն են։ Բացի այդ վտանգ են ներկայացնում հրդեհները, որոնք հաճախ են տեղի ունենում պարկի հարավ-արևմտյան մասում, որը զբոսաշրջիկների շրջանում ամենատարածվածն է[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարկի մուտքերից մեկը
- Փղեր ազգային պարկում
- Հետիոտնային ուղի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Mount Kilimanjaro National Park» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- 1 2 3 4 5 6 «Kilimanjaro National Park» (PDF) (անգլերեն). World Conservation Monitoring Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Expansion of the National Parks» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mount Kilimanjaro National Park» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- «Kilimanjaro National Park» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- «Kilimanjaro National Park» (PDF) (անգլերեն). World Conservation Monitoring Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլիմանջարո (ազգային պարկ)» հոդվածին։ |
| ||||||

