Jump to content

Կիթաաբ (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիթաաբ
մալայալամ՝ കിത്താബ്
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակRafeeq Mangalassery?
Երկիր Հնդկաստան
Բնագիր լեզումալայլամ
Առաջին ներկայացումնոյեմբեր 2018
Առաջին
ներկայացման վայր
Vatakara?

Կիթաաբ կամ Կիթաբ (մալայալամ՝ കിത്താബ്, անգլ.՝ Kithaab), մալայլամերեն պիես երիտասարդ աղջկա մասին, որը երազում է ազան կարդալ (Իսլամում պարտադիր աղոթքի կոչը), որը հնչում է միայն արական սեռի մուեզինի կամ մուկրիի կողմից։ Աղջիկը կասկածի տակ է դնում իր հասարակության մեջ կնատյացության երևույթը և ըմբոստանում է սոցիալական նորմերի դեմ՝ պարելով իր ընկերների հետ, գողանալով ուտելիք, որը նրան արգելում են, և պահանջելով ազան ասելու իրավունք[1][2]։

Պիեսը գրել է գրող-բեմադրիչ Ռաֆիք Մանգալասսերին[3][4][5]։ Այն թողարկվել է 2018 թվականի նոյեմբերին Հնդկաստանի Կերալա նահանգի Վատաքարա քաղաքում, այն ժամանակ, երբ ձևավորվում էր կանանց իրավունքների շարժում՝ Սաբարիմալա տաճարում պաշտամունքի իրավունք պահանջող մուսուլման կանանց կողմից՝ կրոնական ծեսերին մասնակցելու իրավունքի և կրոնական միջավայրերում գենդերային հավասարության համար, ներառյալ կանանց իմամ նշանակումը և մզկիթներում աղոթքների մասնակցությունն ու ղեկավարումը[1]։

Ըստ Ռաֆիք Մանգալասսերիի՝ իր «Կիթաաբ» պիեսը ուղղակիորեն հիմնված չէ Վաանգուի պատմության վրա, այլ անկախ ադապտացիա է՝ ոգեշնչված Ուննի Ռ.-ի (P. Jayachandran) «Վաանգու» պատմվածքից։ Սակայն Ուննի Ռ.-ն հեռու է մնացել Մանգալասսերիի դրամայից՝ ասելով, որ այն չի համապատասխանում իր գաղափարների և չունի հոգևոր արժեք[6]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ մահմեդական կինը ցանկանում է մուեզին դառնալ և հոր պես ազան կարդալ։ Նա գողանում է տապակած ձուկը, որը մայրը պատրաստում է տան տղամարդկանց համար և ասում, որ դրանում բարոյապես վատ բան չկա, քանի որ Պատաչչոնը (մալայալամ՝ പടച്ചോന് «ստեղծող աստված») կհասկանա, որ աղջիկներին բավականաչափ սնունդ չի տրվում։ Հայրը նախատում է նրան՝ ասելով, որ կանայք պետք է ստանան տղամարդկանց չափաբաժնի միայն կեսը։ Ի պատասխան՝ աղջիկը հեգնանքով հարցնում է, թե այդ դեպքում ինչու կանայք չեն հագնում տղամարդկանց հագուստի կեսը[7]։

Այս դիմակայության ժամանակ նա ցանկություն է հայտնում արտասանել ազանը՝ չնայած արգելքին։ Հայրը պատասխանում է դստեր բոլոր հարցերին՝ հղում անելով մեծ գրքին (Քիթաբ), իսկ հետո փակում է նրան սենյակում, որպեսզի աղջիկն այլևս չխաղա դպրոցական ներկայացման մեջ (պիես պիեսի մեջ)։ Հայրն ասում է դստերը, որ նա դրախտ չի գնա, եթե շարունակի այդ պահվածքը[7]։

«Եթե ես դրախտ չեմ գնում, որովհետև երգում և պարում եմ, ինձ այդպիսի դրախտ պետք չէ»,- ասում է աղջիկը։ Նրա հայրը պատրաստ է սպանություն կատարել այն բանից հետո, երբ իմանում է, որ նա խաղացել է դպրոցական ներկայացման մեջ՝ չնայած արգելքին։ Մայրը հիշեցնում է, որ նա ոչ միայն մուեզին է, այլեւ հայր։ Ի վերջո, հայրը թույլ է տալիս դստերը ազան կարդալ։ Դրաման ավարտվում է տեսարանով, որտեղ աղջիկը մահմեդականներին հաջողությամբ կանչում է համընդհանուր աղոթքի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 TK Devasia. «In Kerala's Kozhikode, a play about a girl who dreams about giving azaan call has Muslim conservatives up in arms». Firstpost (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  2. «Kozhikode School Withdraws Play Calling out Gender Disparity After Muslim Groups Protest». The Wire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  3. «Kozhikode: SDPI, MSF up in arms against Kithab». Deccan Chronicle (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  4. «Play showing girl performing 'azaan' raises conservatives' ire». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  5. Reporter, Staff; Jayanth, A. s (2018 թ․ դեկտեմբերի 5). «Campaign for Kithaab takes off». The Hindu (անգլերեն). ISSN 0971-751X. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Controversial play 'Kitab' dropped from Kerala school art festival». OnManorama (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 Sreedevi Jayarajan (2018 թ․ դեկտեմբերի 2). «Following protests by Muslim groups, Kozhikode school withdraws students play». The News Minute (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]