Կիասմա
Կիասմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, թանգարան և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հելսինկի |
Վայր | Kiasma? |
Մասն է | Ֆիննական ազգային պատկերասրահ[3] |
Պատկանում է | Ֆիննական ազգային պատկերասրահ |
Ղեկավարության նստավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Հասցե | Mannerheiminaukio 2, 00100 Helsinki[2]00100[2]Mannerheiminaukio? (2)[2] |
Հիմնադրվել է | 1990 |
Տնօրեն | Leevi Haapala? |
Կայք | kiasma.fi |
![]() | |
![]() |
Կիասմայի ժամանակակից արվեստի թանգարան (ֆիններեն՝ Nykytaiteen museo Kiasma, Կիասմայի վիզուալ մշակույթի կենտրոն), Ֆինլանդիայի և Հելսինկիի ամենից այցելվող թանգարաններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատենեումի գեղարվեստական թանգարանի, Սինեբրուհովի գեղարվեստական թանգարանի և Ֆինլանդիայի կենտրոնական գեղարվեստական արխիվի հետ միասին ընդգրկված է Ֆինլանդիայի ազգային պատկերասրահի կազմում։
Թանգարանի ֆոնդում է պահվում ժամանակակից արվեստի շուրջ 4 հազար ցուցանմուշ։ Հավաքածուի ցուցանմուշները թարմացվում են ամեն տարի, 4-րդ և 5-րդ հարկերի ժամանակավոր ցուցահանդեսները փոխվում են 3-4 անգամ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կիսամա» բառը ձևավորվել է հին հունարեն «հիասմա» բառից, որը նշանակում է տեսողական նյարդերի մասնակի հատման վայր։ Խաչաձև գաղափարը տեսանելի է նաև շինության հենց տեսքից, որտեղ ուղիղ և շրջանաձև հատվածները շարժվում են միմյանց ընդառաջ[4]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցը նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Սթիվեն Հոլի կողմից, որը հայտնի է իր օրիգինալ ճարտարապետությամբ։ Տանիքը ծածկված է ցինկով, տիտանով և պղնձով, պատերը զարդարված են կարմիր արույրով և ապակիով։
Շենքը նախագծվել է 40 տարի։ Հանրության համար բաց է 1998 թվականի գարնանից։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է Հելսինկիի կենտրոնում, Մաններհեյմինաուկիո հրապարակում, մարշալ Մաններգեյմի հուշարձանի կողքին։
Մինչ թանգարանը գնում է 4 համարի տրամվայրը և 5 համարի ավտոբուսը։ Մոտակա մետրոյի կայարանը Ռաուտատիենտորին է։
Թանգարանը բաց է չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:00-23:00-ն, իսկ երեքշաբթի և ազատ օրերին՝ 10:00-17:00-ն։ Ազատ օր է երկուշաբթին։
Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիրկո Սիիտարի (2010 - մարտի 31, 2015),
- Լեևի Հաապալա (2015 թվականի հունիսի 1-ից)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Թանգարանի արտաքին տեսք
-
Թանգարանը երեկոյան
-
Մուտք
-
Թանգարանի սրճարանը
-
Թանգարանի ներքին հարդարանք
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21118
- ↑ ֆիննական թանգարանի վիճակագրություն — Finnish Heritage Agency.
- ↑ «Kiasma - Kiasma»։ Kiasma։ Վերցված է 2016-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ֆին.)
- Կիասմա թանգարանի մասին տեղեկատվություն Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կայքում (ռուս.)
- You Tube — Էքսկուրսիա Կիասմայի թանգարանով (ռուս.)
|