Կժով աղջիկը (քանդակ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կժով աղջիկը

«Կժով աղջիկը» բարձրաքանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/12
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան պուրակից Քանաքեռ տանող ճանապարհի սկզբնամասում
Բարձրություն 1,8 մ
Քանդակագործ(ներ) Այծեմնիկ Ուրարտու
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 1939
Ներկա վիճակ կանգուն


«Կժով աղջիկը» բարձրաքանդակ, գտնվում է Երևանում` Աբովյան պուրակից Քանաքեռ տանող ճանապարհի սկզբնամասում, տեղադրվել է 1939 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կառուցված է բազալտից, բարձրությունը 1,8 մետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կժով աղջիկը» բարձրաքանդակը տեղադրվել է 1939 թվականին Աբովյան պուրակից Քանաքեռ տանող ճանապարհի սկզբնամասում։ Ըստ նշանակության աղբյուր-հուշարձան է. աղջկա թևի տակ դրված կժից ջուր էր հոսելու. «...Պետք է պատկերացնել, թե ինչպիսի հաճույք կարող է պատճառել ծարաված անցորդին խմելու այդ կենսախինդ աղջկա գրկած կժից հոսող աղբյուրի սառնորակ, զուլալ ջուրը»[1]։ Երկար տարիներ հուշարձանը մատնված է անուշադրության և վերականգնման կարիք ունի, աղբյուրը չի գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե. Մարտիկյան «Այծեմիկ Ուրարտու», Ե., 1967, էջ 18