Կենտրոնական գրադարան (ՄԱԻՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Biblioteca Central de la Universidad Nacional Autónoma de México (UNAM)
(Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական գրադարան)
ԵրկիրՄեքսիկա
Տեսակգրադարան
Հիմնվել է1950
ՏեղադրությունՄեքսիկա Մեխիկո
Հավաքածուներ
Չափ428,000 հատորներ ընդհանուր հավաքածուում, հատուկ հավաքածուում
70,000 պատմական հավաքածու (1450-1950)
3507 պարբերականներ
Այլ տվյալներ
ՏնօրենԱդոլֆո Ռոդրիգես Գալարդո
Կայքwww.bc.unam.mx

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական գրադարան, (իսպ.՝ Biblioteca Central de la Universidad Nacional Autónoma de México (UNAM)), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գլխավոր համալսարանական տարածքի կենտրոնական գրադարանը, որն ունի Մեքսիկայի ամենամեծ հավաքածուներից մեկը։ 2007 թվականին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության արժեք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը բացվել է 1956 թվականի ապրիլի 5-ին, Մեխիկոյի կենտրոնից տեղափոխվելուց հետո։ Գրադարանի շենքի արտաքին տեսքը զարդարում են Խուան Օ՛Գորմանի ստեղծած որմնանկարները։

Գրադարանի հավաքածուն կազմում է շուրջ 400000 գիրք[1]։

Գրադարանում գործում է փոխառության, առցանց որոնման և թվային նյութերը բեռնելու համակարգը, որը հասանելի է համալսարանի բոլոր ուսանողների և դասախոսական կազմի համար։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարներ ստեղծելու գաղափարը պատկանում է Խուան Օ՛Գորմանին, ով այդ մասին իրազեկում է համալսարանական տարածքի մենեջեր Կառլոս Լազոյին։ Լազոն հավանություն էտալիս նախագծին, քանի որ հազարավոր գունային սալիկներից նման մասշտաբների որմնանկարներ չէին եղել։

Գունային համադրություններով սալիկներ բերվեցին երկրի տարբեր կողմերից[2]։

  • Հյուսիսային պատ՝ «Նախաիսպանական անցյալ»

Այս որմնանկարում պատկերված է մեքսիկական մշակույթի հնամենի անցյալը, ներկայացվում է Մեխիկո քաղաքը ի սկզբանե։ Այստեղ պատկերված է գետ, որը ներառում է քաղաքի կենտրոնը և եզրերին սիմվոլներ են, որոնք խորհրդանշում են շրջակա համայնքներն ու տարածքները։

Կենտրոնի Տենոչտիտլան պատկերը ներկայացնում է Մեխիկո քաղաքի հիմնադրման լեգենդը, համաձայն որի տեղացիները կարծում են գտել են իրենց քաղաքն այն վայրում, որտեղ նրանք գտնում են կակտուսի վրա կանգնած և օձին ուտող արծվին։

  • Հարավային պատ՝ «Գաղութային անցյալ»
  • Արևելյան պատ՝ «Ժամանակակից աշխարհ»
  • Արևմտյան պատ՝ «Համալսարանը և ժամանակակից Մեքսիկան»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Representación histórica de la cultura”. Biblioteca Central, DGB, 2004
  • Prior, Jorge. "Juan O'Gorman y la Biblioteca" Արխիվացված 2016-03-07 Wayback Machine, “Campus central de Ciudad Universitaria (UNAM) es Patrimonio Mundial”, Producciones Volcán y TEVEUNAM, 2005
  • Fernández de Zamora, Rosa María. "La historia de las bibliotecas en México, un tema olvidado". Gaceta UNAM, no. 4236, 2010
  • "Biblioteca Central, 45 años al servicio de la comunidad". Biblioteca Universitaria, enero/junio, volumen 4, número 01

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Modernizarse y lograr recursos: retos de la Biblioteca Central
  2. «Biblioteca Central». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]