Կենդանի քանդակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կենդանի քանդակներ
Թոփիար / կենդանի քանդակ


Կենդանի քանդակը դեկորատիվ քանդակագործության տեսակ է, որն ունի հիմնականում զարդարարական նպատակ։ Այն ստեղծվում է կենդանի բնության, աճող բուսականության, ծառի, խոտի, փաթաթվող բույսերի առկայությամբ։ Կան մի քանի տարբեր տեսակի կենդանի քանդակագործության մեթոդներ, այդ թվում, թոփիարը, որը ծառերի և թփերի ձևավոր կտրատելն ու ձևավորելն է, կունձղ ստեղծագործությունները, որի համար օգտագործվում է հող և խոտ կամ մամուռ, ծառի ձևավորումը, և մշակաբույսերի արվեստը։ Շատ կենդանի քանդակներ պահանջում են այգեգործական հմտություններ, ինչպիսիք են պատվաստումը, խուզումը, որի արդյունքում էլ ստանում են արվեստի աշխատանք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործները դարեր շարունակ ավանդաբար աշխատել են ոչ կենդանի միջոցներով, ինչպիսիք են կավը, գիպսը, ապակին, բրոնզը կամ նույնիսկ պլաստիկ նյութը։ Չնայած նրան, որ բույսերով քանդակները նոր գաղափար չէր, սակայն այն երկար պատմություն ունի, որն էլ նորարարական ճանաչում գտավ նկարիչների, արվեստագետների և այգեպանների շնորհիվ, որոնք նոր շունչ տվեցին կենդանի քանդակներին։ Կենդանի քանդակը մատուցում է գրավիչ արվեստ և գիտության։ Դա մի ստեղծագործական գործընթաց է, որը քանդակագործին հնարավորություն է տալիս ստեղծել եզակի, չկրկնվող մի պատկեր։ Կենդանի քանդակ ստեղծելը նաև համատեղ գործընթաց է, որը նկարչի միտքը, տրամաբանությունն ու գիտական միտքը կարող է միասին ի հայտ է բերել։ Որպես թիմային աշխատանք, ստեղծելով կենդանի քանդակ, այն կարող է լինել պարզապես արվեստ կամ գիտություն։ Թիմը այսպիսի քանդակներ ստեղծելով կարող է սովորել շատ բաներ, նրանք ավելի լավ են ճանաչում միմյանց և նրանց համագործակցության արդյունքում ստեցծվում են դեկորատիվ հանրային քանդակներ, իրենց համայնքներում։

Թոփիար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփիարը կենդանի քանդակի ամենահին և ամենահայտնի տեսակներից մեկն է։ Այն աճող խոտերի, տերևազարդ բույսերի և դրանց ձևավորման արվեստ է։ Արդյունքում քանդակագործները շրջանակներ, պատկերներ կամ եռաչափ պատկերներ են ստեղծում՝ էտելով և ձևավորելով թփերը, խոտերն ու ծառերը։

Բուսաբանական այգի/Յորք Գեյթ

Թոփիար տեսակի կիրառման մի քանի կարևոր պատմական և օգտագործման նշումներ կան․

  • Ամենավաղ թվագրումները վերաբերում են մեր թվագրության 23-79 թվականներին
  • Այն անչափ հայտնի էր Հին Հռոմում, որտեղ օգտագործվում էին նոճու ծառեր, բայց Հռոմի անկումից հետո, մի քանի հարյուր տարի թոփիարը դուրս եկավ կիրառումից
  • Այն կիրառվեց միջնադարյան ժամանակներում, որպես պտղատու բույսերի պատվաստում, իսկ հետո կրկին իտալական վերածննդի ժամանակ վերականգնվեց
  • Հոլանդացիները 15-րդ դարում հետաքրքրվեցին թոփիարով կենդանիներ ձևավորմամբ, այդպես արեցին նաև Անգլիայում 17-րդ դարում, իսկ ֆրանսիացիները նախընտրեցին ստեղծել թոփիար՝ երկրաչափական նմուշներ, խիստ սիմետրիկ ձևով
  • 18-րդ դարում թոփիարը կրկին դուրս եկավ կիրառումից և բնական տեսքի վերադարձավ
  • Վիկտորյան դարաշրջանում թոփիարը կրկին կիրառվեց, ավելացվեցին նոր բույսեր և դետալներ
  • 1960 թվականին թոփիարը տարածվեց Հյուսիսային Ամերիկայի Վիրջինիա նահանգի Ուիլիամսբուրգում
  • 1950-ական և 1960-ական թվականներին տնային բույսերն ավելի ճանաչելի դարձան, որտեղ էլ կիրառվեց թոփիար։

Բոնսայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքլի այգի

Բոնսայը ծառեր աճեցնելու արվեստ է: Մեծ ծառերը բոնսայի կիրառմամբ վերածվում են գաճաճ, բայց միևնույն ժամանակ իրենց գործառույթները լրիվ կատարող ծառերի: Նրանք ծաղկում են, պտուղ տալիս և բազմանում։ Մշակման ընթացքում տեխնիկական ձևավորումներ են տալիս, ջրում, ուղղաձիգ արմատները դարձնում են հարթ փնջաձև:

Կունձղ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտե կինը

Կունձղ ստեղծագործությունների համար օգտագործվում է հող և խոտ կամ մամուռ։ Այս աշխատանքների առաջիններից շատերը ստեղծվել են Նևադայի, Յուտայի, Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի անապատներում։ Դրանցից այժմ միայն նկարներ են մնացել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]